Նոր փուլ. պահանջվում է ալեկոծող  օրհներգ

15/02/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 15-ի համարում

1990 թվականի օգոստոսին, ինչպես պահանջում էր այլեւս անկախ Հայաստանի Հանրապետության նոր կարգավիճակը, Խորհրդային Հայաստանի հիմնը փոխարինվեց «Իմ հայրենիք, թշվառ, անտեր»-ով։ Եւ ահա արդեն 16 տարի է՝ մեր օրհներգը Միքայել Նալբանդյանի խոսքերով գրված իտալացի աղջկա երգն է, որը, ըստ բանաստեղծության նկարագրության, լվանալով իտալական եռագույնը՝ սպիտակ, կարմիր ու կանաչը, երգել է Գարիբալդիի ժամանակներում նահատակված իտալացի հերոսների մասին։ Այսինքն, այն, ինչը մենք ընդունում ենք  որպես անկախ Հայաստանի օրհներգ, այնքանով կապ ունի Հայաստանի հետ, որ նույնպես անկախության մասին է, բայց՝ Իտալիայի անկախության։

Եւ քանի որ նոյեմբերի 27-ին ընդունված սահմանադրական բարեփոխումների պահանջն է մեկ տարվա ընթացքում օրհներգի եւ պետական մնացած ատրիբուտների մասին օրենքի նախագիծ ընդունել, ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Արմեն Աշոտյանն արդեն աշխատում է Հայաստանի պետական սիմվոլների՝ դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրենքի նախագծի վրա, որը առաջիկայում կներկայացնի ԱԺ-ին։ Մեր դրոշի հետ կապված պատգամավորը որեւէ առարկություն չունի, բայց զինանշանի հետ կապված, պարզվում է, լուրջ պատմագիտական խնդիրներ կան։ Բանն այն է, որ մեր զինանշանի վրա պատկերված են հայկական ընդամենը չորս դինաստիաների՝ Արշակունիների, Արտաշեսյանների, Բագրատունիների եւ Ռուբինյանների զինանշանները։

Մինչդեռ, մեր դինաստիաները եղել են 8-ը կամ 9-ը։ Ուստի, պատգամավորն առաջարկում է կա՛մ բոլոր դինաստիաների զինանշանները ներառել ՀՀ զինանշանի պատկերում, կա՛մ օրենքում ամրագրել, որ զինանշանի վրա պատկերված են ընդամենը հայկական չորս հարստությունների զինանշանները։ Դա, ըստ պատգամավորի, մեր հատկապես չուզող հարեւաններին կզրկի տարատեսակ մեկնաբանություններից, թե որո՞նք են իրականում պատմական հայկական հողերը։ Բացի այդ, Աշոտյանը գտնում է, որ մեր զինանշանի վրա խախտվել են գերալդիկայի կանոնները. այսինքն՝ թռչունները պատկերված են կարմիր ֆոնի վրա, իսկ մենք բոլորս էլ գիտենք, որ կարմիրը հողի գույնն է, չորքոտանիներն էլ պատկերված են կապույտ ֆոնի, այսինքն՝ օդի վրա։

Պատգամավոր Աշոտյանը սա համարում է գաղափարական խեղաթյուրում եւ իր օրենսդրական նախաձեռնության մեջ հստակեցնում է գերալդիկ ֆոների հարաբերակցությունը։ Պատգամավոր Աշոտյանի օրենքի նախագիծը հստակեցնելու է նաեւ դրոշի եւ զինանշանի կիրառության տիրույթները։ «Ինձ խորը ցավ է պատճառում այն հանգամանքը, որ մեր պետական սիմվոլների նկատմամբ հասարակությունը չի ձեւավորել համապատասխան մշակույթ, ուստի անհրաժեշտություն կա օրենքով կարգավորել զինանշանի եւ դրոշի կիրառման դեպքերը»,- ասում է պատգամավորը։ Իսկ ի՞նչ տիրույթներում չպետք է հայտնվեն Հայաստանի դրոշն ու զինանշանը։

Օրինակ, պատգամավոր Աշոտյանը պարզապես զարհուրում է, երբ տեսնում է Ամերիկայի դրոշով ներքնազգեստներ եւ լողազգեստներ։ Եւ քանի որ ամերիկանիզմը պատել է նաեւ մեր իրականությունը, ու որեւէ երաշխիք չկա, որ որեւէ դերձակ վաղն էլ ՀՀ զինանշանով ու դրոշով մայկա-տռուսիկ չի արտադրի, պատգամավորը շտապում է օրենքով արգելել պետության սիմվոլների կամայական կիրառումը։ Այս ամենից բացի, նախագիծը փորձելու է լուծել մատաղ եւ ոչ միայն մատաղ սերնդի բարոյադաստիարակչական որոշ պրոբլեմներ. մասնավորապես, ըստ Աշոտյանի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հոգեկան ալեկոծություն ապրի՝ լսելով ՀՀ օրհներգն ու տեսնելով ՀՀ զինանշանն ու դրոշը։ Մինչդեռ, Աշոտյանն այն կարծիքին է, որ այսօր նման հոգեկան ալեկոծության հազվադեպ կարելի է հանդիպել։ Ուստի, օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն է զգում նաեւ հոգեկան տվայտանքների ոլորտը։

Այդ բացը լրացնելու համար Աշոտյանն արդեն հասցրել էր դիմել գիտության եւ կրթության նախարարություն եւ անել մի առաջարկ, որին նախարարությունից պատասխանել են, թե կմտածեն ու մինչ օրս որեւէ բան չեն մտածել։ Իսկ առաջարկը հետեւյալն է. պարզվում է, յուրաքանչյուր օր, անկախ եղանակից, Ամերիկայի հանրակրթական դպրոցների երեխաները դասերից առաջ հավաքվում են դպրոցի բակում եւ հրապարակավ զանգվածային երդում տալիս Ամերիկայի դրոշին՝ ասելով՝ «Աստծո կողմից այս երկիրը, որ տրվել է մեզ ժողովրդավարություն կառուցելու համար...» եւ այլն։

Պատգամավորն առաջարկում է, որ նման կարգի մի տեքստ էլ մշակվի Հայաստանի դրոշին երդում տալու համար, եւ դպրոցականներն ամեն օր երդվեն ՀՀ պետականության սիմվոլներին։ Սա, իհարկե, շատ է հիշեցնում խորհրդային տարիների դպրոցական տողանները, երբ դպրոցականներին քշում էին առավոտյան տողանի, սակայն Աշոտյանը զուգահեռը տեղին չի համարում եւ գտնում է, որ պիոներական տողանի դեպքում գաղափարախոսություն եւ հոգեկան ալեկոծություն չէր կարող լինել, այս դեպքում մեխը լինելու է հենց հոգեկան վերելքը։

Ամենակարեւոր հարցն, այդուհանդերձ, մնում է օրհներգը։ Եւ չնայած խորհրդարանում գերակա է այն տեսակետը, որ պետք է վերադառնալ Խորհրդային Հայաստանի հիմնի երաժշտությանը, որի հեղինակն Արամ Խաչատրյանն է, իսկ տեքստի համար հայտարարվի մրցույթ, սակայն հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը, որը նաեւ երգահան է, գտնում է, որ մենք արդեն ունենք պատրաստի մի այնպիսի երգ, որը օրհներգ դառնալու համար ունի բոլոր նախադրյալները՝ հուզիչ է, խրոխտ, հայրենասիրական է եւ ի վիճակի է առաջացնել հոգեկան ալեկոծություն։ Դա կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի «Հայաստան» երգն է, որը կատարում է Շուշան Պետրոսյանը։ Պոտենցիալ հիմնի բառերը սրանք են. «Այս գարունը քեզ համար թող լինի պայծառ/ Այս գարունը քո մարդկանց թող բերի օրոր/ Հայաստան, մոռացիր անցյալդ, որ գնաց/ Հավատա, լոկ սերը քեզ մնաց/ Թող Աստված օրհնի քո որդոց...»։

Իհարկե, երգը մի քիչ շատ է լիրիկական, սակայն Աշոտյանը վստահ է, որ այն մինչեւ օրհներգի աստիճան խրոխտացնելն ընդամենը արանժիրովկայի հարց է։ Սրանք են հանրապետական պատգամավորի առաջարկները, որոնք նա առաջիկա օրերին օրենքի նախագծի տեսքով կներկայացնի խորհրդարանին։  ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը ասում է, որ մեր օրհներգը պիտի փոխվի, ուստի յուրաքանչյուր նախագիծ, սահմանված կարգով, կքննարկվի հանձնաժողովում, եւ ԱԺ-ն արդեն իր քվեարկությամբ կորոշի՝ մեր երկրին որ տարբերակն է հարմար:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1542 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է դրդել Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին