Թուրքիայում հայտնված հայկավանցու տրակտորը վերադարձվել է ամբողջապես թալանված

2018 թվականի սեպտեմբերի 30-ին հայ-թուրքական սահմանից անհետացած տրակտորը տիրոջը՝ Գոռ Կարապետյանին է վերադարձվել ամբողջովին թալանված եւ վնասված: Հիշեցնենք, որ տրակտորի հայտնաբերման մասին հայկական կողմը տեղեկացել էր դեռ փետրվարի սկզբներին: Խոստացել էին, որ տրակտորը կվերադարձնեն, եթե գյուղացին կարողանա ապացուցել, որ այն իսկապես իրեն է պատկանում: Իսկ սա, պարզվում է, լուրջ խնդիր է, քանի որ գյուղացիական այդ տեխնիկաները սովորաբար չունեն համապատասխան փաստաթղթեր: Գոռ Կարապետյանը, սակայն, կարողացել է ապացուցել, որ մեքենան իրենն է:«Փետրվարի 6-ին ռուսական զորամասից եկան, տեղյակ պահեցին, որ տրակտորի ու պռեսպատբոռչիկի նկարը սայթ է քցած, տեսցնենք քեզի, կճանչե՞ս, քու տրակտորն է, թե չէ: Գնացինք Ախուրիկի ուղեկալը, տեսա նկարը, տրակտորիս վրա ջարդած, փոխած բաներ կային, էլի, ես մանրամասն նկարագրեցի, հավատացին, որ հա, իմս է: Բայց տրակտորը տեսնելու ընձի չտարան: Թուրիքայի կողմեն բերին էս տրակտորը, գռուզավիկի բրա բարձած, իրանց T-150-ի հետեւից կապած, բուկսիռով, ու ոչ մի բան չկա մեջը: Էն հասարակ բոլտ ու գայկեքից բռնած, կլյուչներից բռնած, խոտհնձիչի պահեստամաս ունեի, որը դրված էր կաբինկի մեջ, ամեն բան թալանած է, նույնիսկ հայլիները, սաղ ջարդած, փչացրած է, շարժիչն էլ տեղն է, բայց տրաքած է, պիտանի չէ, բդի հանեմ, շպրտեմ»,-պատմեց Կարապետյանը:Տրակտորը սեպտեմբերին անհետացել էր մամլիչի հետ: Սակայն հայ-թուրքական սահմանից վերադարձվել է միայն թալանված եւ վնասված տրակտորը: Ասել են՝ մամլիչը չենք գտել:  

«Մամլիչի համար հարցրեցի, ասին՝ դեռ չենք գտել, հետո ինչ որ դակումենտ է, ինչ է գուզեն, չգիտեմ: Բայց տրակտորն, որ տարել են, էդ էլ հետն է էղել, ախր: Ասի՝ տրակտորը ուրդի՞ց եք գտել, ասին՝ ամայի տարածքից: Բայց ըդպես բան հնարավոր չէ: Նախ ամայի դաշտի մեջից չեն գտել, որովհետեւ եթե ըդպես եղնիր, ըդքան անձրեւը, ձյունը, վերն գուկար ու հմի բդի սաղ սառուց էղնիր: Տրակտորը խոտի դեզի տակն են պահել, սաղ մեջը ծղոտ է, ու սաղ ձեռքի վրձինով ներկած է»:Տրակտորն ու մամլիչը Կրապետյանի ապրուստի միակ միջոցներն էին: Դրանցով գյուղացիական աշխատանքներ էր իրականացնում: Ամիսներ առաջ, հույս ուներ, որ տրակտորը կգտնեին, կվերադարձնեին, կշարունակեր աշխատանքը: Այսօր, սակայն, հայ-թուրքական սահմանից տրակտորը վերադարձվել է ջարդոնի վերածված, իսկ այն նորոգելու եւ թալանված ավտոպահեստամասերը գնելու համար վերջինս գումար չունի:«Եթե շարժիչը վերանորոգեմ, 2000 դոլարից շատ կնստի վրես, չհաշված էն մյուս բաները: Թալանված մասերը, որ գտնեմ, գնեմ, մինչեւ 3000  դոլարի կհասնի: Բայց ես միջոց չունիմ: Ան գարնանային աշխատանքները կսկսվին, ես էլ էս տարկտորով գումար կաշխատեի, հմի չիդեմ, ինչ բդի էղնի: Քանիմ հատ ոչխար ունիմ, 4 հատ կով, որ ծախեմ, ըդքան չի էլ  էղնի, որ էդ գումարով ես գոնե տրակտորմ առնիմ»:Գոռ Կարապետյանն ասում է՝ կամ փոխմարզպետը, կամ գոնե նոր մարզպետը իր խնդրին հետամուտ լինի: Հնարավորության դեպքում նաեւ մամլիչը պահանջեն:

Դեպքով Հայաստանի կայազորային քննչական բաժնում նոյեմբերի 5-ին քրեական գործ է հարուցվել անհայտ անձի կողմից ուրիշին պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը գաղտնի հափշտակելու դեպքի առիթով: Եւս մեկ քրեական գործ էլ հարուցվել էր անհայտ անձի կողմից ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու մասով: Այնուհետ քրեական գործը կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավված անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով:

Տպել
2946 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել