Իմ կուսակցությունն իմ գյուղն ա, իմ ղեկավարն իմ ժողովուրդն ա

15/02/2019 schedule16:08

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում փետրվարի 17-ին սպասվող ՏԻՄ արտահերթ ընտրությունները լարված ընտրապայքար են խոստանում: Խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնին, ըստ ԿԸՀ տեղեկանքի, գրանցվել էր 7 թեկնածու, սակայն ընտրապայքարի ֆինալին հասան 5-ը: Համայնքի ղեկավարի պաշտոնի հավակնորդներ թվում են մասնավորապես համայնքի ղեկավարի ժ/պ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Գեւորգ Ավետիսյանը, ինչպես նաեւ համայնքի նախկին ղեկավար, Ուրցաձորը 19 տարի ղեկավարած Ռաֆիկ Անդրեասյանը, որը 2018-ի հոկտեմբերի 10-ին, տեղի տալով իր ղեկավարած համայնքի բնակիչների բողոքի ակցիաներին, հրաժարական տվեց: Մի խումբ ուրցաձորցիներ, հիշեցնենք, օրեր շարունակ պահանջում էին համայնքի ղեկավարի հրաժարականը՝ նրան մեղադրելով չարաշահումների եւ անգործության մեջ: Մթնոլորտն այնքան լարված էր, որ բողոքականներին ու համայնքի ղեկավարին տեսնել-լսելու էր գնացել անգամ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը, որի այցից հետո Անդրեասյանը «հանձնվեց»՝ իր հրաժարականի մասին հայտարարություն տարածելով: Դրանում, հիշեցնենք, մասնավորապես ասված էր. «Իմ հրաժարականը եղել է բացառապես իմ որոշմամբ՝ հաշվի առնելով համայնքում տիրող անառողջ մթնոլորտը, ուստիեւ խուսափելով բնակչության շրջանում առաջացող թշնամանքի ու բարոյահոգեբանական հետագա բացասական վիճակից։ Պաշտոնապես հայտարարում եմ նաեւ, որ իմ կողմնակիցների կողմից այսօր թույլ է տրվել սխալ՝ իմ հրաժարականը կապելով պաշտոնատար անձի անվան հետ եւ անհարկի բարձրաձայնելով նրա անուն-ազգանունը։ Հայտարարում եմ, որ պարոն Սանասարյանի հետ ընդամենը ունեցել եմ աշխատանքային խոսակցություն։ Ինձ սատարողների անունից հայցում եմ նրա ներողամտությունը»։

Ռաֆիկ Անդրեասյանը իր հրաժարականից  ամիսներ անց՝ երեկ, մեր զրույցում հայտնեց, որ բողոքի ակցիաները ուղղորդված էին կոնկրետ կենտրոնից, սակայն ուղղորդողների անունները նշելուց ձեռնպահ մնաց: Ընդամենն ասաց. «Մի չորս-հինգ մարդ է կանգնած այս ամենի հետեւում»: Հարցին՝ ինչո՞ւ որոշեց կրկին առաջադրվել, այն դեպքում, երբ  ընդամենը չորս ամիս առաջ հանրային ճնշման ներքո հրաժարական  տվեց, եւ ուրցաձորցիները, փաստորեն, իր հանդեպ դրական տրամադրվածություն չունեն, Անդրեասյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում, որ դրական տրամադրված չեն, ես քաղաքական հայտարարություն եմ արել, եւ հետեւել եմ վարչապետի հորդորին, թե՝ համայնքի ղեկավարները, որոնց դեմ բողոքի գործողություններ են կատարվում, եւ որոնք կարծում են, որ իրենք համայնքի ղեկավար լինելու լեգիտիմ իրավունք ունեն, կարող են  հրաժարական տալ, մասնակցել արտահերթ ընտրություններին եւ հաղթել: Ես մթնոլորտը լիցքաթափելու համար եմ հրաժարական տվել, որ մարդկանց մեջից  էդ բորբոքվածությունը դուրս գար»:  Համոզվա՞ծ եք, որ չորս ամիսը բավական էր, որպեզի մարդիկ թոթափեն այդ  բորբոքվածությունը, Ուրցաձորի նախկին ղեկավարը պատասխանեց՝ կրկին հղում անելով վարչապետին. «Նա, չեմ հիշում խորհրդակցության ժամանակ էր, թե կառավարության նիստում, ասաց՝ գոյություն ունի սուտ, լկտի սուտ եւ վիճակագրություն: Ուրեմն՝ իմ հանդեպ ինչ որ ասվել է, ինչ քայլեր արվել են, դա որոշ մարդկանց կազմակերպածն էր: Հենց իրենք սուտ ասողներն են, ավելին՝ լկտի սուտ ասողները: Իսկ ստի ոտքերը կարճ են: Հիմա գանք երրորդին.  ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ես 19 տարի աշխատել եմ եւ ակնկալում եմ, որ ինչքան որ աշխատել եմ, իմ աշխատանքի գնահատականը ես նորից ստանալու եմ»:  

- Համայնքի ղեկավարի ժ/պ-ն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է  ներկայացնում, այսինքն՝ իշխող ուժի ներկայացուցիչ է, արդո՞ք սա չի հուշում, որ նրա ընտրվելու շանսերն ավելի մեծ են, քան Ձերը:

- Ով որ կուսակցությունն ուզում է՝ թող ներկայացնի, կուսակցություններն ինձ չեն հետաքրքրում, ես անկուսակցական եմ, ինձ հետաքրքրում ա իմ գյուղացու պահանջները, իմ կուսակցությունն իմ գյուղն ա, իմ ժողովուրդն ա: Իմ ղեկավարը իմ ժողովուրդն ա, ես ընդհանարապես ղեկավարության հետ փոխհամաձայնության չեմ գալիս, էտ եղել ա իմ 19 տարիների գործելակերպը, ավել բան ձեզ չունեմ ասելու: Դուք կարող եք գալ, շրջել, գյուղացիներին հարցնել, թե ում նկատմամբ ոնց են տրամադրված:

- Իսկ ի՞նչ հարաբերություններ ունեք ձեր հաջորդի հետ:  

- Իմ հարաբերությունները բոլորի հետ լավ ա, ի՞նչ հարաբերություն պիտի ունենայի, որ….Ասեմ, որ նա աշխատանքային պլանով նախատեսված, որոնց համար 2018 թ բյուջեով միջոցներ են հատկացված, ոչ մի աշխատանք չի կատարել: Ֆինանսական միջոցների առկայությունը եղել ա, սակայն ոչ մի աշխատանք չի իրականացրել: Իսկ իմ օրոք ամեն տարվա պլանավորված աշխատանքները կատարվել են ոչ թե 100 տոկոսով, այլ 150-200 տոկոսով:

- Բայց չէ՞ որ  նոր ժ/պ-ն տարեվերջին՝ հոկտեմբերին է ստանձնել պաշտոնը, արդյո՞ք  այս հանգամանքը չի ազդել, որ ամբողջությամբ չկատարի պլանավորված աշխատանքները:

- Ոչ…. ըտեղ առանձնապես չորս ամիսը քիչ բան չի…

- Իսկ այն բողոքականները, ովքեր նույնիսկ ավտոերթ էին կազմակերպել Ձեր հրաժարականի պահանջով, հիմա ինչպե՞ս են տրամադրված, իմանալով, որ կրկին առաջադրվել եք:

- Ինչ ասեմ, էլ երթ չեն անում…/ծիծաղում է/

- Դե կարիքը չկա, քանի որ հասել են իրենց մուրազին՝ Ձեր հրաժարականին…

- Դա իրենց մուրազը չէր, ասեմ՝ իմացեք, մարդ կա՝ հիմա տալիս ա գլխին, ասում ա՝ էդ ոնց էին խաբել մեզ: Ինձ ասում էին՝ 25 միլիոն կերել ա, բա ինչի՞ չապացուցվեց դա, դուք էլ լրատվամիջոց եք, հետեւեք, տեսեք էդ 25 միլիոնը էս 19 տարվա ընթացքում ոնց էր ստացվել, որ «հա՛մփ» էր արել, միանգամից կերել էր…Եթե նման բան լիներ, գործ հարուցված կլիներ, ես հիմա կարա՞յի առաջադրվեի…

- Մի քիչ խնդրում եմ, մանրամասնեք, թե ինչ զրույց ունեցաք Դավիթ Սանասարյանի հետ այն օրերին, երբ Ձեր հրաժարականի հարցն էր քննարկվում:

- Ինքը ընդամենը զրուցել ա ինձ հետ, ասել ա՝ տեսնում ես երկրի վիճակը, ու խորհուրդ ա տվել՝ կուզե՞ս հետեւի վարչապետի հորդորին, չես ուզում՝ մի արա, ոնց կուզես: Նաեւ ինքը հայտարարություն արեց, որ Ուրցաձորում չարաշահումներ չկան: Առանձնապես էդ մարդու նկատմամբ ես ոչ վատ կարծիք եմ ձեւավորել, ոչ էլ չգիտեմ ինչ: Ինքը շատ նորմալ վերաբերմունք ա ցուցաբերել, տեսել ա իրա աչքով կատարված աշխատանքը, դուք էլ որ մի անգամ այցելեք համայնք, տեսնեք կատարվածը,  էլ ինձ էդքան հարց չեք տա: Մի քանի չափանիշ ասեմ. աշխատատեղերը, ինչքան որ եղել ա՝ ավելացվել ա  առնվազն 10 անգամ: Մանկապարտեզներում էսօր ամենացածր աշատավարձը 80 հազար ա, մշակույթի տուն, ամբուլատորիա չի եղել, գազ, լուսավորություն, ջրամատակարարում չի եղել: Էդ բոլորը այսօր բարձր մակարդակով մատուցվում ա: Խոշորացված համայնքում էսօր 97 տոկոսով լուսավորություն կա, Երեւանում կա՞ նման ցուցանիշ, դրեք, ինձ ապացուցեք: Չեք կարա:      

- Իսկ առաջադրված թեկնածուներին ճանաչո՞ւմ եք, ընտրվելու  շանսեր ունե՞ն: Օինակ՝ Անդրանիկ Կարապետյան, Անդրանիկ Մխիթարյան, Անդրանիկ Արզումանյան, «Էֆֆեկտ գրուպ» ՓԲԸ-ի արտադրամասի պետ Սամվել Սիմոնյան:

- Դե երեւի մտածում են, որ ամեն մեկը մի 2 հազար ձայն գրպանում ունի…ինչ ասեմ: Սիմոնյան  Սամվելը, օրինակ, 350 հազար աշխատավարձ ա ստանում էդ ՓԲԸ-ում, իսկ համայնքի ղեկավարի աշխատավարձը 250 հազար է, հետաքրքիր ա՝ ինչի՞ ա ուզում գա էս պաշտոնին, էդ հարցը մի հատ հլը տվեք իրեն… Անդրանիկներին գիտեմ, ճանաչում եմ, անունները որ Անդրանիկ ա, գիտեն, հեսա թուրը քաշելու են, մտնելու են պավիդլոյի բոչկեն…/ծիծաղում է/

- Բայց ընդունված է ասել՝ մեղրի բոչկա, չէ՞…

- Չէ, հնուց եկած խոսք ա, հնում  ի՞նչ մեղր, հնում շատ-շատ պամիդորի, բանի թթու ա եղել…                                                                                                                                                               Հ.Գ. Մենք զրուցել ենք նաեւ Ուրցաձորի համայնքի ղեկավարի ժ/պ Ավետիսյանի հետ, որի հետ զրույցը կներկայացնենք հաջորդիվ:

Հեղինե Մանուկյան        

Տպել
1284 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ