«Մեզ միևնույն չէ»․Ֆիլիպ Մորրիսի գլխավոր տնօրենի հարցազրույցը՝ առանց ծուխ աշխարհ ստեղծելու մասին

15/02/2019 schedule18:56

Անդրե Կալանթզոպուլոս,

Գլխավոր գործադիր տնօրեն,

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ 

Հակիրճ՝

- Գիտական հասարակության կողմից արտադրանքի ընդունման խոչընդոտներից մեկը պայմանավորված է հետևյալ գաղափարախոսությամբ. «Սիգարետը վնասակար է, ուստի բոլոր տեսակի նիկոտինային արտադրատեսակները նույնքան վնասակար են»: Այսպիսով, առաջին մարտահրավերը այս գաղափարական թյուրըմբռնման հետ աշխատելն է։

- Նիկոտինը կախվածություն է առաջացնում։ Սակայն ԱՄՆ-ի FDA-ը և շատ այլ գիտական կենտրոններ եզրակացրել են, որ նիկոտինը չէ ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հիմնական պատճառը: Փոխարենը, պատճառը ավելի շատ կայանում է սիգարետի ծխի մեջ պարունակվող վնասակար քիմիական նյութերի բարձր մակարդակի մեջ:

- Հուսով եմ, որ, քանի որ ավելի ու ավելի շատ ծխողներ են պահանջում ավելի լավ այլընտրանք, համապատասխան մարմինները կսահմանեն կարգավորումների ճիշտ շրջանակները:

- Մեր ուշադրությունը սևեռված է մեր արտադրանքի պատասխանատու մարքեթինգային գործունեության վրա և մեր ջանքերն ուղղված են համոզվելու, որ դրանք չեն վաճառվում և չեն քարոզվում դեռահասների շրջանում այն երկրներում, որտեղ մենք ներկայացված ենք:

- Սիգարետի հասցրած վնասի վերաբերյալ տասնամյակների ընթացքում ստացված ապացույցներից հետո, պատասխանատվություն է ծառանում՝ առաջարկել սիգարետից հրաժարվելու տարբեր լուծումներ։ Մեր կողմից մշակված ավելի քիչ վնասակար արտադրանքը շուկա մտցնելու ուղղությամբ մենք սկսեցինք աշխատել միայն այն ժամանակ, երբ համոզվեցինք, որ ճիշտ ուղու վրա ենք, և որ մեր արտադրանքը ունի ճիշտ այն ներուժը, որի համար և նախագծվել է՝ լինել ավելի քիչ վնասակար, քան սիգարետը։

- Նորարարական արտադրանքի վրա աշխատող գիտնականների մեծ մասը նոր աշխատողներ են։ Նրանք բոլորը շատ ոգեշնչված և նպատակաուղղված են՝ ստեղծելու խելամիտ լուծում ծխողների համար: Մենք երկրորդ հնարավորություն չենք ունենալու․ կամ հաջողենք, կամ կկորցնենք այս հնարավորությունը:

- Չեմ կարծում, որ 10-15 տարվա կտրվածքով մենք ամբողջովին ծխից ազատ աշխարհ կտեսնենք: Նմանատիպ մարտահրավերները ժամանակ են պահանջում: Սակայն արտադրողների և կառավարությունների միջև համագործակցության շնորհիվ, թույլ տալով ճշգրիտ և մոլորության մեջ չգցող տեղեկություններ ստանալ ծխելու ավելի լավ այլընտրանքների մասին՝ մենք, անշուշտ, կարող ենք արագացնել առանց ծուխ աշխարհի ավելի շուտ իրականություն դառնալը:

Հարցազրույցը՝ մանրամասն

- Եթե լուրջ եք տրամադրված մարդկանց օր առաջ ծխելուց հետ պահելու հարցում, ապա ի՞նչու հենց այսօր պարզապես չեք դադարեցնում սիգարետի վաճառքը։

- Եթե Philip Morris International-ը դադարեցնի սիգարետի վաճառքը, դա, ամենայն հավանականությամբ, ոչինչ չի փոխի: Ծխողները պարզապես կընտրեն ծխախոտի մեկ այլ ապրանքանիշ: Այսօր աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ ծխում է, և ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության, 2025 թվականին այդ վիճակագրությունը զգալի փոփոխության չի ենթարկվելու։ Սիգարետի հասցրած վնասի վերաբերյալ տասնամյակների ընթացքում ստացված ապացույցներից հետո, ծխողների նկատմամբ հասարակական պատասխանատվություն է ծառանում՝ սիգարետից հրաժարվելու համար տարբեր լուծումներ առաջարկելու առումով։ Միևնույն ժամանակ, այն ծխողների համար, ովքեր չեն պատրաստվում թարգել, անհրաժեշտ է ապահովել ավելի քիչ վնասակար այլընտրանք: Այսպիսով, մենք որոշեցինք աշխատել գիտականորեն հիմնվավորված և տեխնոլոգիական հենք ունեցող արտադրանք մշակելու ուղղությամբ։ Այդ արտադրանքը նախագծված է՝ սիգարետի նկատմամբ ավելի լավ այլընտրանք լինելու համար այն տղամարդկանց և կանանց համար, ովքեր այնուամենայնիվ, նախընտրում են շարունակել սիգարետ ծխելը:

Այլընտրանքը շուկա մտցնելու ուղղությամբ մենք սկսեցինք աշխատել միայն այն ժամանակ, երբ մեր առաջնորդները, մեր գիտնականները և մեր խորհուրդը համոզվեցին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, և որ մեր արտադրանքը ունի ճիշտ այն ներուժը, որի համար և նախագծվել է։

- Դուք խոսում եք Ֆիլիպ Մորրիսի 180 աստիճան շրջադարձի մասին։  Իսկ ի՞նչ կասեք ընկերության ներքին տրանսֆորմացիայի մասին: Նախկինում ընկերության գիտնականները աշխատում էին սիգարետն ուսումնասիրելու ուղղությամբ, իսկ այժմ՞...

- Իրականում, այս նախագծի վրա աշխատող գիտնականների մեծ մասը նոր աշխատողներ են։ Նրանք բոլորը շատ ոգեշնչված և նպատակաուղղված են՝ ստեղծելու խելամիտ լուծում ծխողների համար: Նրանք մեզ միացել են, քանզի հավատում են, որ կարող են ինչ-որ բան փոխել, ինչ-որ լավ բան անել ամբողջ աշխարհի համար: Դա կրկնակի կարևոր է, քանզի այն, ինչ ասում ենք, իրագործվելու է հսկայական մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում: Արդյո՞ք ձեր կարծիքով որևէ մեկը մեզ երկրորդ հնարավորություն կտա: Կամ մենք կհաջողենք, կամ կկորցնենք այս հնարավորությունը:

- Ինչո՞ւ որոշ երկրներում առանց ծուխ արտադրատեսակները ներկայացված են, որոշ երկրներում՝ ոչ: Որո՞նք են շուկա մուտք գործելու խոչընդոտները:

- Երբեք չէի մտածի, որ մի օր սիգարետի նկատմամբ ավելի լավ այլընտրանքների ավելի մեծ պաշտպան կդառնամ, քան մեր քննադատներից շատերը։  Թույլ տվեք օրինակ բերել. Ճապոնիայում, որտեղ ծխողների համար հասանելի են առանց ծուխ արտադրանքները և դրանց մասին տեղեկատվությունը, ավելի քան 6 մլն ծխողներ հրաժարվել են ծխելուց և անցել առանց ծուխ արտադրանք օգտագործելուն։ Դա կազմում է երկրում ծխողների 22 տոկոսը։

Գիտական հասարակության կողմից արտադրանքի ընդունման խոչընդոտներից մեկը պայմանավորված է հետևյալ խիստ գաղափարախոսությամբ. «Սիգարետը վնասակար է, ուստի բոլոր տեսակի ծխախոտային պրոդուկտները և նիկոտինային արտադրանքը նույնքան վնասակար է»: Այսպիսով, առաջին մարտահրավերը այս գաղափարական թյուրըմբռնման հետ աշխատելն է, ըստ որի բոլոր ծխախոտային արտադրատեսակները հավասարապես վնասակար են:

Չկա իդեալական ծխախոտային արտադրանք, սակայն դրանք բոլորն էլ միմյանցից տարբերվում են: Այո՛, նիկոտինը կախվածություն է առաջացնում, սակայն ԱՄՆ-ի FDA-ն (ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչություն) և շատ այլ գիտական կենտրոններ եզրակացրել են, որ նիկոտինը չէ ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հիմնական պատճառը: Փոխարենը, պատճառը ավելի շատ կայանում է սիգարետի ծխի մեջ պարունակվող վնասակար քիմիական նյութերի բարձր մակարդակի մեջ: Առանց ծուխ արտադրանքները չեն այրում ծխախոտը, ուստի նման արտադրատեսակների արտազատած վնասակար նյութերի մակարդակը զգալիորեն ավելի քիչ է։ Անկախ դրանից, յուրաքանչյուր կոնկրետ արտադրատեսակի պետք է տրվի գիտական գնահատական։ Հուսով եմ, որ, քանի որ ավելի ու ավելի շատ ծխողներ  են պահանջում ավելի լավ այլընտրանք, համապատասխան մարմինները կսահմանեն կարգավորումների ճիշտ շրջանակները:

- IQOS-ի և նմանատիպ արտադրանքների համար օգտագործվում է «նվազեցված ռիսկով» տերմինը. արդյո՞ք դա նշանակում է, որ դրանք լիովին անվտանգ չեն:

- Իրենց առողջությամբ մտահոգված ծխողների համար լավագույն ընտրությունը ծխախոտային ցանկացած  արտադրատեսակ օգտագործելուց լիովին հրաժարվելն է, կամ ավելի լավ տարբերակ է երբեք չսկսել ծխելը: Դա մեր ուղերձն է: Ծխախոտային արտադրանքները զերծ չեն ռիսկերից, սակայն մենք հավատում ենք, որ գիտականորեն հիմնավորված այլընտրանքները ունեն ներուժ` նվազեցնելու ծխելու հետ կապված հիվանդությունների առաջացումը:

- 2017-2018 թվականներին CDC-ն հաղորդել է միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտների շրջանում էլեկտրոնային ծխախոտի օգտագործման համապատասխանաբար 78 և 48 տոկոսանոց աճ: Արդյո՞ք չեք մտահոգվում, որ դեռահասները կցանկանան փորձել ձեր սարքը:

- Ես իմ դեռահաս երեխաներին ասել եմ, որ ծխելը բացարձակապես արգելված է, որ նրանք չպետք է օգտագործեն նիկոտինային արտադրանքներ: Մեր ուշադրությունը սևեռված է մեր արտադրանքի պատասխանատու մարքեթինգային գործունեության վրա և մեր ջանքերն ուղղված են համոզվելու, որ դրանք չեն վաճառվում և չեն քարոզվում դեռահասների շրջանում այն երկրներում, որտեղ մենք ներկայացված ենք: Մենք կշարունակենք  այդպես գործել մեր բոլոր շուկաներում։

- Դուք նշել եք, որ ձեր նպատակն է «օգնել ծխողներին սիգարետից հնարավորինս շուտ հրաժարվել»: Ձեր կարծիքով, որքա՞ն ժամանակ կպահանջվի դրա համար։ 

- Չեմ կարծում, որ 10-15 տարվա կտրվածքով մենք ամբողջովին ծխից ազատ աշխարհ կտեսնենք: Նմանատիպ մարտահրավերները ժամանակ են պահանջում: Սակայն արտադրողների և կառավարությունների միջև համագործակցության շնորհիվ, թույլ տալով ճշգրիտ և մոլորության մեջ չգցող տեղեկություններ ստանալ ծխելու ավելի լավ այլընտրանքների մասին՝ մենք, անշուշտ, կարող ենք արագացնել առանց ծուխ աշխարհի ավելի շուտ իրականություն դառնալը: Եվ եթե բնակչության մակարդակով նորարարական արտադրանքը կարող է դրական ազդեցություն գործել, արդյո՞ք դա չարժե, որպեսզի մենք բոլորս աշխատենք հնարավորինս շուտ նպաստել այդ ազդեցությանը։

Տպել
1949 դիտում

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ՝ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն