ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Զոհրաբ Մնացկանյանը հանդիպեց Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության առավել խորացմանն առնչվող հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու հայ-բրիտանական օրակարգն առավել հարստացելու ուղղությամբ:

Նախարար Մնացականյանը պետնախարար Դանքնին ներկայացրեց Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները եւ ընդգծեց Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը շարունակելու երկրում տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ այդ առումով արժեւորելով Միացյալ Թագավորության կողմից տրամադրվող շարունակական աջակցությունը: Անդրադառնալով կառավարության առաջնահերթություններին՝ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Հայաստանի զարգացման օրակարգի գերակայություններն են հանդիսանում տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության խթանումը, նորարարության, ստեղծագործ կրթության ոլորտները՝ համոզմունք հայտնելով, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերը կբացեն համագործակցության նոր հեռանկարներ:

Զոհրաբ Մնացականյանը եւ Ալեն Դանքնը մտքեր փոխանակեցին նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ:

Զրուցակցի խնդրանքով նախարար Մնացականյանը ներայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները՝ շեշտելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման կարեւորությունը եւ իրավիճակի սրմանն ուղղված քայլերից ու ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը:

Տպել
823 դիտում

Այսօր ու վաղը ձյանն ու ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք. մահացել է 21 մարդ

Մշակույթի գործիչները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն

Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին. ՄԻՊ

Զինված ավազակային հարձակում Արարատի մարզում. թալանել են բենզալցակայանը

Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների և արվեստագետների երթը դեպի ՌԴ դեսպանատուն

«Աստղիկ» ԲԿ-ում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգ է եղել

2020 թվականի դիվանագիտական ձախողումը հենված է բանակցային ողջ նախորդ ժամանակաշրջանի դիվանագիտական ձախողումների վրա

Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է, Սյունիքի մարզում ձյուն է տեղում