ԳԱԱ. ժողովում լուրջ հարցեր են քննարկվելու

16/02/2019 schedule16:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 16-ի համարում

Երեկ ԳԱԱ «ակտիվը» հավաքվել էր Գիտությունների ազգային ակադեմիայում` քննարկելու իրենց լինել-չլինելու հարցը: Վերջին շրջանում ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանից հրաժարականի դիմում պահանջելու որոշ ակադեմիկոսների կոչերն ու ԳԱԱ-ն ամբողջությամբ վերաձեւելու եւ հասարակական կազմակերպության վերածելու ՄԱԿ-ի նախագիծն այնպիսի աժիոտաժ է առաջացրել ակադեմիական համակարգում, որ անգամ ակադեմիայի արհկոմը, որը ժողով էր հրավիրել միայն 6 տարի առաջ, երեկ իրար գլխի էր հավաքել բոլորին: Ակադեմիական համակարգի ներկայացուցիչները երեկ գրեթե միաբերան բղավում էին, որ ՄԱԿ-ի նախագիծը ոչինչ է, որ դա պատվեր է, որ համարյա անգործության մատնված ԳԱԱ համակարգի շենքերին ոչ ոք իրավունք չունի դիպչելու եւ այլն:

Առաջինը սկսեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը: «Վերջին 15 տարիներին ակադեմիան ավելի շատ մաքառել է, քան գործել: Գիտե՞ք, թե այս հանրապետության կյանքում ինչ մեծ ներդրումներ է կատարել Ֆադեյ Սարգսյանը: Եւ այսօր ակադեմիկոսները հարց են բարձրացնում, որ պրեզիդենտը հրաժարական տա: Որտե՞ղ է մեր էթիկան: Պրեզիդենտին դեռ 2 տարի ժամանակ կա: Ինչո՞ւ ենք հանում, ի՞նչ է փոխվում... Եւ կրթության նախարարն էլ ստորագրում է այն փաստաթղթի տակ, որ ակադեմիան դառնա հասարակական կազմակերպություն: Հիմա, եթե Ֆադեյ Սարգսյանը հրաժարական տա, դրանից վիճակը բարելավվո՞ւմ է: Ոչ»,- ցասումի մեջ դահլիճին էր դիմում Լավրենտի Բարսեղյանը` կոչ անելով յուրաքանչյուրին` պայքարելու ակադեմիայի լինելության համար:

Պարզվեց, սակայն, որ պարոն Բարսեղյանի ելույթը նաեւ անձնական նպատակներ էր հետապնդում, եւ նա իրականում մաքառում է ակադեմկոսի տիտղոս ստանալու համար: «6 տարի է արդեն, ակադեմիայում ընտրություններ տեղի չեն ունենում: Սա կանոնադրական պահանջների խախտում է երեւի...»,- մի քանի րոպե իր ինքնագովազդն անելուց եւ ակադեմիկոսների նախորդ ընտրություններում տապալվելու իր պատմությունն անելուց հետո ասաց Ցեղասպանության ինստիտուտի տնօրենը: Պրն Բարսեղյանը, սակայն, չմոռացավ հիշեցնել, որ, օրինակ, Հասարակական գիտությունների բաժանմունքում ամենաերիտասարդ ակադեմիկոսը 76 տարեկան է, եւ որ նրանց փոխարինողներ չկան: Շատ ավելի հեռուն գնաց ԳԱԱ Փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանը:

Ըստ նրա, 15 տարի պետությունն իրենց չի ֆինանսավորել, որ երիտասարդները չգնան ակադեմիա, ակադեմիան ծերանա, եւ իրենց մեղադրեն, որ ԳԱԱ-ն ծերունիների տեղ է, եւ ուրեմն, փակելու ժամանակն է: «Սա արհեստական ծնված աժիոտաժ է, եւ ներքին դժգոհությունը հօգուտ նրանց է, ովքեր ակադեմիա չեն ուզում ունենալ»,- ասում էր ինստիտուտի տնօրենը: Ակադեմիական համակարգի ներկայցուցիչներից ոչ ոք այդպես էլ չի ցանկանում ընդունել, որ ԳԱԱ ինստիտուտները կարելի է միացնել բուհերին, որ համակարգին տրամադրվող գումարները անհրաժեշտ է նպատակային օգտագործել եւ այլն: Ավելին, երեկ պահանջ հնչեց անհապաղ, հենց այս տարվա առաջին եռամսյակում եթե ոչ եռակի, ապա գոնե կրկնակի ավելացնել համակարգին տրամադրվող ֆինանսները:

Իսկ արդեն Մոլեկուլյար կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Ղարագյոզյանը բղավում էր, որ իրենք պետք է անհապաղ դիմեն կառավարությանը եւ պահանջեն, որ հենց այս րոպեին վետո դրվի բոլոր տեսակի աշխատավարձերի վրա, ստեղծվի հեղինակավոր հանձնաժողով, որը կորոշի այն մինիմալ աշխատավարձը, որ հանրապետությունում կարելի է տալ հավաքարարներին, գիտնականներին եւ մնացած բոլորին: Դրա համար նա առաջարկում էր հաշվարկել չորս հոգուց բաղկացած ընտանիքի տնտեսական ծախսերը եւ, որպես օրենք, մտցնել բոլոր տեսակի աշխատավարձերի մեջ, հետո հանել մի գործակից, որով կբազմապատկվեն տնտեսական ծախսերի գումարները եւ ըստ այդմ աշխատավարձ նշանակել:

Միաժամանակ նա առաջարկում էր բերել մի խումբ չինովնիկների եւ «նստեցնել 28 հազարի դրամի վրա»` այդքան է ավագ գիտաշխատողի աշխատավարձը, եւ շուրջօրյա հսկողություն սահմանել նրանց վրա գիտաշխատողներից կազմված հանձնաժողովի կողմից, որպեսզի իրենք տեսնեն, թե ինչով է դա ավարտվելու: Բայց դա ակադեմիկոսը թույլ էր տալիս անել մեկ ամիս` ելնելով մարդասիրական մոտեցումներից: Պարոն Ղարագյոզյանի ցասումը ահագնացել էր այն պահից, երբ իմացել էր, որ Իրանում պրոֆեսորը ստանում է 3500 դոլար աշխատավարձ: Երեկվա ժողովի բոլոր մասնակիցները պահանջում էին փող, ուշադրություն: Ոչ ոք, սակայն, այդպես էլ չասաց, թե ինչպես են վերահսկել ԳԱԱ նախագահություն մտնող հսկայական գումարները, իրենց ինչին են պետք հսկայական ինստիտուտները, որտեղ հատկապես ձմռան ամիսներին որեւէ կենդանի էակ գտնել հնարավոր չէ:

Այնինչ, գիտության ոլորտում բարեփոխումների նախագիծը կազմած ՄԱԿ-ի փորձագետներն անհուսորեն շարունակում են ակադեմիայի համակարգի ներկայացուցիչներին բացատրել, որ իրենց առաջարկները վերջնական ճշմարտություն չեն եւ անհրաժեշտ է քննարկումների արդյունքում գտնել այն մոդելը, որն անհրաժեշտ է մեր գիտությունը ճահճից հանելու եւ զարգացնելու համար: Ի վերջո երեկվա ժողովի մասնակիցները որոշեցին հետեւյալը. վետո դնել ԳԱԱ բոլոր ինստիտուտների դեմ արվող ոտնձգությունների վրա, թույլ չտալ, որ ակադեմիայից որեւէ տարածք օտարվի եւ քննարկումների արդյունքում մշակել գիտության զարգացման սեփական հայեցակարգ: Մի խոսքով, սպասվում է, որ ԳԱԱ առաջիկա ընդհանուր ժողովում լուրջ հարցեր են քննարկվելու: Իսկ ժողովը, ենթադրվում է, տեղի կունենա առաջիկա 1-2 ամիսների ընթացքում: 

Լուսինե Բարսեղյան 

Տպել
1028 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում