Ֆեմիդա. նոր դատական համակարգ` հին դատավորներով

16/02/2019 schedule16:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 16-ի համարում

Դատական համակարգում առաջիկայում սպասվում են էական փոփոխություններ, որոնք պայմանավորված են սահմանադրական բարեփոխումներով: Դատական համակարգի առանձին ներկայացուցիչները արդեն իսկ պարբերաբար ակնարկում են այդ հնարավոր փոփոխությունների մասին: Ավելին, ներկայումս մշակվում են այն օրենսդրական առաջարկները, որոնց արդյունքում դատական համակարգը կունենա որակական նոր ձեւ: Ինչպիսի՞ դատական համակարգ կարող ենք ունենալ մոտ ապագայում: Այս հարցի պատասխանը մեզ հետ զրույցում ներկայացրեց վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը: Նա նախ նկատեց, որ դատական համակարգը դե յուրե ներգրավված չէ օրենսդրական փոփոխությունների գործընթացում, սակայն ինքը տեղյակ է դրանցում առկա մոտեցումներին:

Հովհաննես Մանուկյանի խոսքերով, դատական համակարգում անհրաժեշտ փոփոխությունները պայմանավորված չեն միայն սահմանադրական բարեփոխումներով: Այդ փոփոխությունների հիմքում ընկած է նաեւ դատական համակարգի անցած տարիների գործունեության փորձը: «Այդ ութ տարիների փորձը ցույց է տվել այն բոլոր բացերը եւ թերությունները, որոնք ունի մեր օրենսդրությունը, իսկ դրանք քիչ չեն»,- ասաց Մանուկյանը: Սպասվող փոփոխությունների առաջին փուլը վերաբերելու է դատական համակարգի երեք ատյանների (առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարան եւ վճռաբեկ դատարան) իրավասությունների բաշխմանը: Վճռաբեկ դատարանի նախագահի գնահատմամբ, ներկայումս դատարանների իրավասությունների բաշխումը խախտված է: «Այսօր ունենք մի իրավիճակ, երբ վերաքննիչ դատարանը եւ առաջին ատյանի դատարաններն իրականացնում են միեւնույն գործառույթը»,- ասում է նա:

Դատական գործընթացների պրակտիկան ցույց է տվել, որ երբ առաջին ատյանի դատարաններում գործերը քննվելուց հետո բողոքարկվում են վերաքննիչում, այստեղ դատաքննությունը սկսվում է զրոյից: Արդյունքում, երբեմն այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ դատաքննությանը մասնակցող կողմերն առաջին ատյանում ոչ բոլոր փաստերն են ներկայացնում՝ ի սկզբանե պատրաստվելով վերաքննիչ դատարան գնալուն: Այսինքն, առաջին ատյանի դատարանը վերածվում է դատական ինչ-որ նախապատրաստական մարմնի: Ուստի, ըստ Հովհաննես Մանուկյանի, անհրաժեշտ է այնպես անել, որ առաջին ատյաններում գործերն ամենայն մանրամասնությամբ քննվեն, իսկ վերաքննիչում արդեն դիտարկվեն բողոքարկված դատական գործի իրավական հանգամանքները` արդյոք առկա փաստերի հիման վրա առաջին ատյանի կայացրած որոշումն արդարացի՞ է, թե՞ ոչ: Ներկայումս այսպիսի ընթացակարգով գործերը քննարկում է վճռաբեկ դատարանը:

Հաջորդ խնդիրը, որը պետք է լուծվի սպասվող փոփոխություններով, վճռաբեկ դատարանին նոր որակ հաղորդելն է: Ըստ Հովհաննես Մանուկյանի, վճռաբեկ դատարան եկող գործերը ներկայումս ավելի քան շատ են: «Այսօր վճռաբեկ դատարան եկող գործերի մի «խողովակ» կա, որի տրամագիծը շատ մեծ է: Այս տրամագիծը պետք է լինի ողջամտորեն փոքր, այն հաշվով, որ վճռաբեկ դատարանը կարողանա ընդունել որոշումներ, որոնք դատական համակարգի համար իրենց բարձր մակարդակով եւ որակով կարեւոր նշանակություն կունենան դատական համակարգի եւ դատական պրակտիկայի համար: Դրանք պետք է որոշիչ լինեն առանձին կատեգորիաների գործերի հետագա քննարկման համար»,- ասում է վճռաբեկ դատարանի նախագահը:

Այսինքն, վճռաբեկը պետք է զերծ մնա դիմումների հեղեղից: Իսկ այն գործերը, որոնք նա կքննարկի, պետք է ընդհանրական բնույթ ունենան, այսինքն՝ վերաբերեն այնպիսի խնդիրների, որոնք դատական պրակտիկայում առավել հաճախակի են հանդիպում, իսկ դրանց առնչությամբ վճռաբեկ դատարանի կայացրած որոշումները կլինեն իմպերատիվ: «Այսինքն՝ վճռաբեկ դատարանը տեսնելով, որ նմանատիպ գործերը բազմաթիվ են, որպեսզի ստորադաս ատյաններն այդ վեճերին տան ճիշտ լուծում, վճռաբեկ դատարանն իր վերջնական խոսքը կասի դատական «նախադեպով»»,- ասում է Հովհաննես Մանուկյանը: Նման իմպերատիվ որոշումները կհանգեցնեն նրան, որ ստորադաս դատարանները պարտադրված կլինեն նմանատիպ դատական գործերում կիրառել այն իրավական մոտեցումը, որն արտահայտել է վճռաբեկ դատարանը:

Այս խնդիրը կարեւոր է, քանի որ հայկական իրականության մեջ հաճախակի ենք հանդիպում, երբ միանման գործերում դատավորները տարբեր մոտեցումներ են կիրառում, ինչը հիմնականում պայմանավորված է լինում նրանով, թե կոնկրետ որ դեպքում պատասխանողի, հայցվորի կամ մեղադրյալի դերում ով կամ ում հովանավորյալն է հանդես գալիս: Ինչեւէ, նոր դատական համակարգում, ըստ Հովհաննես Մանուկյանի, առաջին ատյանի դատարանը պետք է լինի արդարադատության բեռի հիմնական կրող ատյանը, որտեղ պետք է փաստի հետ կապված բոլոր հարցերը վերջնական լուծում ստանան: Իսկ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները պետք է լինեն դատարաններ, որոնք ավելի շատ պետք է քննարկեն գործի իրավական հանգամանքները: Դատական համակարգի փոփոխությունների երկրորդ փուլը վերաբերելու է Արդարադատության խորհրդին:

«ԱԽ գործունեությունը պետք է օրենքով կարգավորվի ոչ միայն այն տեսանկյունից, թե ինչպես են նիստերը գումարվում եւ ընթանում, այլ պետք է մանրամասն նկարագրվեն այն լիազորությունները, որոնք իրականացնում է ԱԽ-ն»,- ասում է Հովհաննես Մանուկյանը: Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ, ասենք, պետք է օրենքով հստակ սահմանվի, թե ինչպես են ձեւավորվում դատավորների թեկնածուների ցուցակները, ինչպես են դրանցում ընդգրկված մարդիկ դառնում դատավորներ: Ներկայումս դատավորների պիտանելիության կամ նոր թեկնածուների ցուցակների կազմման գործընթացը օրենքով չի մանրամասվում: «Արդյոք այսօրվա իրավիճակն ընդունելի՞ է մեզ համար, երբ մարդը կարող է փողոցից գալ եւ երկու ամիս անց դառնալ դատավոր»,- հռետորական հարց է ուղղում վճռաբեկ դատարանի նախագահը: 

Դատական համակարգում սպասվող մյուս խնդիրը դատարանների կառավարման անկախության խնդիրն է: Տվյալ դեպքում խոսքը վերաբերվում է դատարանների տնտեսական կառավարմանը` նյութատեխնիկական, կազմակերպչական իրազեկման եւ նմանատիպ հարցերում: Ըստ Հովհաննես Մանուկյանի, ներկայումս դատարանները չնայած առանձին կառույցներ են, սակայն գործնականում նրանց կառավարումն անկախ չէ, քանի որ մի դրվագում դատարանի կառավարման վրա կարող է ազդել, ասենք, ֆինանսների նախարարությունը, իսկ մյուսում` դատախազությունը եւ այսպես շարունակ: «Այսօր դատական համակարգը չի ինքնակառավարվում, այսօր կառավարման ինչ-որ անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում»,- ասում է Հովհաննես Մանուկյանը:

Ուստի, վերջինիս խոսքերով, անհրաժեշտ է այնպիսի համակարգ մշակել, որը թույլ կտա ապահովել, որպեսզի դատարանները լիարժեք ինքնակառավարվեն: Վճռաբեկ դատարանի նախագահի խոսքերով, կարող է դատավորների ընդհանուր ժողովի կողմից հիմնադրվել մի կառույց, որը կիրականացնի կառավարումը: Այսինքն, խոսքը գնում է դատական դեպարտամենտ ստեղծելու մասին, որը կենթարկվի դատավորների ընդհանուր ժողովին: Դատական համակարգում ենթադրվող փոփոխությունների հաջորդ խումբը վերաբերում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչին կանդրադառնանք առանձին:

Վահագն Հովակիմյան

Տպել
1580 դիտում

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան