Փնտրտուքներ. ընդդիմությունը չի գտնում իր ֆասադը

16/02/2019 schedule16:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 16-ի համարում

Քաղաքական բոլոր պրոցեսները վաղուց արդեն տեղափոխվել են իշխանական դաշտ, եւ միայն «օմբուդսմեն» օպերացիայի թայմ աուդի ընթացքում բոլորը հանկարծ նկատեցին, որ 2006-ի մեկնարկը սկսվել է առանց քաղաքական ընդդիմության։ Ընդդիմությունն անորոշ ժամանակով հետաձգեց հունվարի 27-ին նախատեսված հանրահավաքը, անհասկանալի պատճառով չեղյալ հայտարարեց հունվարի 25-ին Կինոյի տանը նախատեսված միջոցառումը՝ անորոշ բացատրություններ տալով, թե դեռ գաղափարապես ճշտվում եւ կազմավորվում են։ Մինչդեռ գարնան գալուն մնացել է ընդամենը երկու շաբաթ, իսկ անցած բոլոր գարունները, համաձայն ձեւավորված ավանդույթի, ընդդիմությունը հայտարարել է թեժ ու հանուն թեժության մի քանի քաղաքական միջոցառում արել է։

Այս գարունը, դատելով ընդդիմության բացահայտ անգործությունից եւ թեժ հայտարարությունների բացակայությունից,  կարծես թե դառնալու է բացառություն, եւ ընդդիմադիր թեժացումներ ենթադրվում է, որ չեն լինի։ Համենայնդեպս, դատելով ընդդիմադիր դաշտում տիրող կատարյալ անդորրից եւ անգործունակ վիճակից՝ թեժության եւ անգամ թեթեւ քամիների հոտ չի գալիս։ Եւ ինչպես նկատեց հանրապետական մի պատգամավոր, եթե անգամ արդեն կիրակնօրյա «Հայլուրը» չի անդրադառնում ընդդիմությանը՝ այդ թեման փոխարինելով ժամկետանց կոսմետիկայի եւ Սուրեն ձյաձյայի հանկարծակի տխրած հավերի մասին թեժ ռեպորտաժներով, ուրեմն ընդդիմությունը մտածելու բան ունի։

Քաղաքական ընդդիմության պարապուրդի մասին է վկայում նաեւ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում տիրող, մեղմ ասած, ոչ աշխատանքային մթնոլորտը։ ՀԺԿ-ում կարելի է հանդիպել միայն պահակներին ու մեկ էլ աշխատակազմի ղեկավար Ստեփան Մինասյանին, «Հանրապետության» լիդերները կուսակցության գրասենյակ են գալիս միայն օրվա երկրորդ կեսին՝ գնալով երկարաձգելով այդ կեսի մեկնարկը, «Ժառանգություն» կուսակցությունում Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե չի երեւում, ՀԱԱԿ-ում երեւում է միայն Հովհաննես Հովհաննիսյանը, եւ միայն «Ազգային միաբանությունում» է, որ Գեղամյանն ու իր տեղակալներն ամեն առավոտ պարտաճանաչ գալիս են գործի եւ աշխատանքային օրը սկսում մամուլի ընթերցմամբ։

Իհարկե, օբյեկտիվությունը պահանջում է նշել, որ այս օրերին ընդդիմությունն իր համար բավականին հետաքրքիր զբաղմունք է գտել. քաղաքական մեր ընդդիմադիրներին հետաքրքրում է խիստ գաղափարական հարց՝ կոնկրետ ի՞նչ է ասել Աղասի Արշակյանին զանգած Աղվան Հովսեփյանն, ու արդյո՞ք Գեղամյանը կլինի այնքան հետեւողական, որ Արշակյանին կհեռացնի «Ազգային միաբանությունից»։ Պետք է ասել, որ առանցքային այս խնդրի շուրջ  տեսակետների բախում կա. ընդդիմադիրների մի մասն այն կարծիքին է, որ դատախազն իրեն լավ չի պահել, ոմանք էլ այն կարծիքին են, որ շատ էլ լավ է պահել։

Այլ հրատապ թեմա ընդդիմության օրակարգում առայժմ չկա։ Ի դեպ, ընդդիմությունը, ի պատիվ իրեն, թարգել է նաեւ իմիտացիոն գործընթացներով զբաղվելը։ Անցած տարվա ավարտին ընդդիմադիր լիդերները օրը մի քանի անգամ հավաքվում էին Երեւանի տարբեր սրճարաններում, ընդ որում՝ ամեն անգամ փոխելով սրճարանն, ու շշուկով քննարկում էին իշխանափոխության տարբեր սցենարներ եւ գծագրեր։  Ընդդիմությունը թարգել է նաեւ այդ քննարկումները, եւ մեր տեղեկություններով, տեւական ժամանակ է ոչ մի ֆորմատով որեւէ հանդիպում ընդդիմադիր կուսակցությունների միջեւ տեղի չի ունենում։ Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանն արդեն հայտարարել էին, որ նոր ֆորմատների ծնունդներին չեն մասնակցելու, եւ մեր տեղեկությամբ, վերջերս ֆորմատներից ձեռք է քաշել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ բավականին բարդացնելով «18+8»-ից գաղափարական  ֆորմատ ձեւելու պրոցեսը։

Փոխարենը, դարձյալ ըստ որոշ տեղեկությունների, ընդդիմադիր տարբեր գործիչներ հայտնվում են իշխանական այս կամ այն կուսակցության շեֆի կաբինետի ֆոյեում, ընդունելության իրենց հերթին սպասելիս, քննարկելու համար 2007-ի ԱԺ ընտրություններում քիչ թե շատ շանս ունեցող  իշխանական կուսակցությանը կցվելու հարցը։ Ի դեպ, դատելով ընդդիմադիր հիմնական կուսակցությունների ներկայացուցիչների հետ զրույցից՝ նրանք չեն բացառում իրենց հնարավոր համագործակցությունն իշխանական կուսակցությունների եւ հատկապես «Օրինաց երկրի» հետ։ Իսկ չբացառման տրամաբանությունն այն է, որ ապագա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն, իր հնարավոր արբանյակներով, աշխատելու է հնարավորինս նվազեցնել հատկապես ՕԵԿ-ի քվեները՝ Արթուր Բաղդասարյանին մղելով ընդդիմադիր դաշտ։

Եւ այդ իրավիճակում, ինչպես ասաց ընդդիմադիր լիդերներից մեկը, իրենց համար «զապադլո» չի լինի միանալ Արթուր Բաղդասարյանին, որովհետեւ նա այնպիսի հակաիշխանական աղմուկ-աղաղակ կբարձրացնի, որ ընդդիմության միությունը ՕԵԿ-ի հետ լիովին արդարացված կլինի։ Հատկանշական է նաեւ, որ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները խուսափում են իրենց ծրագրերի եւ մարտավարության մասին խոսելուց եւ բացի հերթապահ հայտարարություններից, թե՝ լավ կլինի, ու շուտով ընդդիմությունն իր խոսքը կասի, որեւէ բան չունեն ասելու։ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ ընդդիմության վիճակը նախանձելի չէ, եւ միայն իրար հետ նստելուց ու բանակցելուց հետո ինքը կկարողանա ընդդիմության ապագայի մասին որեւէ բան ասել։

Համենայնդեպս, Արամ Կարապետյանը չի կարծում, որ ընդդիմության վիճակն իշխանության վիճակից անհույս է, անկախ այն հանգամանքից, որ այսօր բոլոր քաղաքական պրոցեսները տեղի են ունենում իշխանական դաշտում, եւ ընդդիմությունն այդ պրոցեսներում ընդամենը դիտորդ է։ ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւս գտնում է, որ ընդդիմության ներսում պրոբլեմ կա, եւ ժամանակն ընդդիմության օգտին չի աշխատում։ Բայց նա նաեւ հույս է տալիս, որ այդ նույն ժամանակը չի աշխատում նաեւ իշխանության օգտին։ Երկիրը կործանվում է. երեկ հայտարարեց պարոն Հովհաննիսյանն ու շարունակեց.

«Պետք է բոլորը հասկանան, որ անցել են այն ժամանակները, երբ կհաջողվի, ինչպես 98-ին էր, երկիրը մեկը մյուսին նվիրել։ Այս անգամ իշխանությանը պլստալ չի հաջողվելու. սա աքսիոմա է, եւ դուռակ պետք է լինել՝ դա չհասկանալու համար։ Ես, իհարկե, ընդունում եմ, որ ընդդիմությունը քիչ ժամանակ ունի նոր ֆասադով ներկայանալու համար, մինչդեռ դա այսօր խիստ հրատապ հարց է։ Ընդդիմությունը պետք է կարողանա շատ արագ գաղափարական հստակեցումներ անել իր շարքերում եւ ներկայանալ նոր ֆասադով եւ նոր պլատֆորմով։ Մենք պետք է ասենք՝ այստեղ սկսում ենք, այստեղ ավարտելու ենք»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԱԱԿ նախագահը։

Մենք անմիջապես հիշեցրեցինք, որ ընդդիմությունը 2003-ից  ասում է, թե որտեղից է սկսում եւ ուր է գնում, բայց միշտ հայտնվում է բոլորովին այլ տեղերում։ Հովհաննես Հովհաննիսյանը դա եւս բնական է համարում, քանզի, ըստ նրա, Հայաստանի նման տոտալիտար երկրում դժվար է հասնել այնտեղ, ուր որոշել ես գնալ։ Ինչեւէ, մենք որոշել էինք անդրադառնալ ընդդիմության առաջիկա ծրագրերին եւ այդ դաշտում հնարավոր զարգացումներին, սակայն որքան էլ բզեցինք ընդդիմադիր լիդերներին՝ ինչ-որ հնարավոր սցենար ներկայացնելու համար, ոչինչ չստացվեց այն պարզ պատճառով, որ ընդդիմությունը ոչինչ չի անում։ Չնայած, ասում են՝ ամեն ինչ դեռ կորած չէ. ընդդիմությունը սպասում է, որ միջազգային հանրությունը սանկցիաներ կիրառի Հայաստանի նկատմամբ Ռամբույեի գործընթացի պրավալի համար, եւ գուցե դրանից հետո ընդդիմությունն իմանա ինչ անել։ Ուստի, առայժմ միակ օրակարգային թեման մնում է Աղասի Արշակյանի ճակատագիրը։

Նաիրա Զոհրաբյան   

Տպել
1248 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան