Հայաստանի 24 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

Այսօր Հայաստանի Հանրապետության 24 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում: 14 համայնքում ընտրությունները հերթական են, 10-ում՝ արտահերթ:

Ընտրատեղամասերը, սահմանված կարգի համաձայն, առավոտյան ժամը 8-ին բացվել են։

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի են ունենալու Արագածոտնի մարզի Տեղեր եւ Օհանավան համայնքներում, Արարատի մարզի Արեւաբույր, Ուրցաձոր եւ Վարդաշեն համայնքներում, Արմավիրի մարզի Հայկավան, Հովտամեջ, Նալբանդյան, Նոր Արմավիր եւ Վարդանաշեն համայնքներում, Գեղարքունիքի մարզի Ակունք եւ Վարդենիս համայնքներում, Լոռու մարզի Ձորագետ համայնքում, Կոտայքի մարզի Նոր Գեղի եւ Քաղսի համայնքներում, Շիրակի մարզի Աշոցք եւ Հառիճ համայնքներում, Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքում եւ Տավուշի մարզի Ակնաղբյուր եւ Ծաղկավան համայնքներում: 

Ավելի վաղ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մեր զրույցում հայտնել էր, որ նախընտրական քարոզարշավը հանգիստ է ընթանում, իսկ մրցակցությունը բավականին բարձր է։

Մուկուչյանը նշել էր, որ մրցակցությունը բավականին բարձր է, որովհետեւ շատ թեկնածուներ են առաջադրվել։ Մինչ այս պահը միակ խնդիրը, որ առաջացել է քարոզարշավի ընթացքում, եղել է Վարդենիսում՝ թեկնածուների կողմից պաստառների փակցման հետ կապված:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 74 քաղաքացիներից 9-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:

Ավագանու անդամի գրանցված 62 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 2-ը:

ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները առաջադրվել են ինքնաառաջադրմամբ:

Տպել
2223 դիտում

Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ 15 մարդ է զոհվել՝ այդ թվում երեխաներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը JIKA-ի հետ համագործակցության նոր ծրագրեր է մշակվել

Արա լեռան մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողացել դուրս գալ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Շիրակի մարզի բնակիչներին

Վերջին հաշվառումից հետո Շիրակի մարզի գյուղերից նոր անօթեւան ընտանիքների տվյալներ են ստացվում

7 ոստիկան ազատվել է ծառայությունից, 2 ոստիկանի տրվել է խիստ նկատողություն (տեսանյութ)

Սիրիայի ԱՀ Մեծ Մուֆթին այցելել է Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն

Մինչ այժմ անտառը ծառայել է գռփելու, թալանելու, ընտրակաշառքի, քաղաքական դիվիդենտների. Տավուշի մարզպետ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Երևան քաղաքի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկի մեջ, որը կտեղակայվի Վանաձորում

Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան

Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

ՀԱՕԿ-ը որոշել է էլ ավելի աբսուրդային քայլեր ձեռնարկել. բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Իջեւանում «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը

Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք. Զարեհ Սինանյանն այցելել է «Ռուսաստանի հայերի միություն»

Այս պահին ոստիկանության տեսադաշտում 36 մարդ կա, որոնցից 22-ը բերման են ենթարկվել. Օսիպյան