Հարություն Մաշադյանը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. դատախազությունը հավելյալ պարզաբանում է տարածել

Մի շարք պարզաբանումներից հետո չիմացության արդյունքում կամ հատկապես մանիպուլյացիաների մեթոդներին դիմելով ոչ ճշգրիտ է ներկայացվել և շահարկման առարկա դարձել Հարություն Մաշադյանի`դատախազության համակարգում աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը՝ նշելով, որ հարցի շուրջ հարկ են համարում լրացուցիչ պարզաբանել հետևյալը․

 Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը։

Հարություն Մաշադյանը ծնվել է 1995թ․-ին։

 2010թ․-ին Հարություն Մաշադյանը ավարտել է թիվ 35 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։

 2013թ․-ի հուլիսի 2-ին զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, զորացրվել՝ 2015թ․-ին ։

Այնուհետև շարունակել է ուսումը և 2016թ-ին ավարտել է ԵՊՀ-ն՝ ստանալով բակալավրի որակավորում։ 2017թ-ին սահմանված կարգով ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների ցուցակում։

 2017թ-ի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան։

 2018թ․-ի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։

 2019թ․-ի փետրվարի 4-ին փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին։

Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունման հետ կապված՝ Հարություն Մաշադյանի տարիքին, նշենք, որ 2007թ.-ի մայիսին ուժի մեջ մտած և 2018թ. ապրիլին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ դատախազ կարող էր նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`

 1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.

2) տիրապետում է գրական հայերենին"։

 Այսինք տարիքային ցենզ նախատեսված չի եղել:

 Ինչ վերաբերում է 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու՝ օրենսդրական ընդհանուր իրավադրույթին, ապա այն սահմանվել է 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի 33-րդ հոդվածով, այսինքն մինչ այդ գործած իրավահարաբերությունների վրա չի կարող տարածվել. վատթարացման առումով օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվող լուրերի համաձայն՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Հարություն Մաշադյանը, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ: Հիշյալի մասին ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ:

Տպել
3256 դիտում

Քննադատելու բարոյական իրավունքը

Գորիսում մազութի տարաներ են այրվել

ՀՎԿԱԿ-ին է տրամադրվել հայկական արտադրության 5500 թեստ. մինչ այժմ Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 120 245 թեստ

Արարատի մարզում սեպտեմբերի 1-ին 5 նոր նախակրթարան կբացվի

Հայաստանի և ԱՄՆ-ի ամուր գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ. Արմեն Սարգսյան

Հայաստանում Ղազախստանի Դեսպան Տ. Ուրազաևի հոդվածը «Հայկական ժամանակ» թերթի համար. «Ղազախստանյան մոդելի» ճարտարապետը»

Արցախը հետամուտ է բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանն ու ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնմանը

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 200 անգամ, արձակել՝ 2000 կրակոց

«Միասին երեխաների համար». հուլիսի 4-ին կկայանա բարեգործական համերգ՝ նվիրված քաղցկեղ ունեցող երեխաներին

Զոհրաբ Մնացականյանն ԱՀ նախագահի հետ քննարկել է արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ

Կեցցե՛ հայ-ամերիկյան բարեկամությունը. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ անկախության տոնի առիթով տեսաուղերձ է հղել

Մեր կառավարության համար այս ուղղությունը ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա առիթով

Ունենք ԶՈւ զարգացման բավականին լավ տեմպ եւ որակ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՊՆ եւ ԶՈՒ ղեկավար կազմի հետ (տեսանյութ)

Հաղարծինի մոտ 1 կմ-ոց ճանապարհահատվածը լուսավորվեց գերժամանակակից լուսատուներով. Սիփան Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ

Սևանում ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

Հաստատվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք, թիվը հասել է 27900-ի, ապաքինվել է 451, մահացել՝ 8 քաղաքացի

ԿԳՄՍ նախարարն այցելել է Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց. հետևել քննական գործընթացի կազմակերպմանն ու ընթացքին (տեսանյութ)

Հրդեհներ են բռնկվել ՀՀ տարբեր մարզերի խոտածածակ տարածքներում. այրվել է մոտ 21.1 հա տարածք