Ավետիք Էլոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական

Ավետիք Էլոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Ավետիք Էլոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական։ Ասված է Տիգրան Ավինյանի ստորագրած որոշման մեջ։

Ավետիք Էլոյանը ծնվել է 1975 թվականին Երևանում: 1992-1998 թթ. սովորել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի Ճարտարապետության և քաղաքաշինության ֆակուլտետում:

«Մարսելի պատմական կենտրոնի վերակառուցման նախագիծ» ծրագրի շրջանակում 1997 թվականին ստաժավորում է անցել Ֆրանսիայում: 1998 թվականին վերապատրաստվել է Հնդկաստանում Նյու Դելի մարդկային տարաբնակեցման ղեկավարման ինստիտուտում, որտեղ ուսումնասիրել է քաղաքաշինության ղեկավարման հիմնախնդիրները: 1998-2000 թթ. սովորել է Մոսկվայի քաղաքաշինության գիտահետազոտական ինստիտուտում:

2001 թ. Երևանի պետական Ճարտարապետաշինարարական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով ճարտարապետական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2016 թ. Կալիֆորնիայի ճարտարապետների պալատի կողմից ստացել է ճարտարապետական և քաղաքաշինական նախագծման արտոնագիր: 2001-2002 թթ. եղել է «Պողոսյան Հրաչ ճարտարապետական արվեստանոցի» ճարտարապետ, 2002-2006 թթ.՝ Բար Հարբոր քաղաքի «Ռոք Քայվանո արքիթեքթս» արվեստանոցի ճարտարապետ, 2006-2008 թթ.՝ Չիկագոյի «Պապաջորջ-Հայմս փարթներս» նախագծային արվեստանոցի ճարտարապետ, 2008- 2012 թթ.՝ Սան Ֆրանցիսկոյի «Մաքդոնալդ արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցի նախագծերի ղեկավար:

2012-2018 թթ. ԱՄՆ-ում հիմնադրել և ղեկավարել է «Էլոյան արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցը: Նախագծել է մի շարք կառույցներ Լոս Անջելեսում, Չիկագոյում, Սան Ֆրանցիսկոյում, Մոսկվայում և այլն:

Տպել
921 դիտում

ԱԻ նախարարը հրդեհի վայրում է. ձևավորվել է 30 հոգուց կազմված աշխատանքային խումբ, աշխատում է 19 մարտական հաշվարկ

Հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիները դուրս են գրվել

Վայոց Ձորում վթարի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, եւս 3-ը հիվանդանոցում են

Հրդեհի ծավալը մեծ էր, հարկ համարեցի գալ. Վ. Օսիպյանը ժամանեց հրդեհի վայր ու նկատողություն արեց ոստիկաններին

ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ (տեսանյութ)

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» Բ/Կ

«Մալաթիա մոլ»-ի հրդեհը դեռ չի մարվել. նախնական վարկածով՝ կրակը բռնկվել է «ՎԵԳԱ»-ի պահեստում

Մալաթիայի հրդեհի հետեւանքով տուժած քաղաքացիները ծխահարվել են, 6 անձ է տուժել. ԱՆ խոսնակ

Մալաթիայի խոշոր հրդեհի հետևանքով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» Բ/Կ, 2-ը՝ Ճառագայթային բժշկության կենտրոն

Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. բարձրացվել է բարդության «Թիվ 3» կանչ, կան տուժածներ (տեսանյութ). ԹԱՐՄԱՑՎԱԾ

Շոգ, առանց տեղումների եղանակը կպահպանվի առաջիկա օրերին. եղանակն այս շաբաթ

ՃՏՊ Կրասնոդարի երկրամասի Ռ-217 ավտոճանապարհին. զոհերն ու տուժածները հայեր են (լուսանկարներ)

Դատարկ ապարների լցակույտի տարածքի ուսումնասիրությունները ոչ լիարժեք են. Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին

Երևանում և Ագարակ գյուղում փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ և 1 գյուրզա

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (լուսանկարներ, տեսանյութ)

Ստեփանակերտում 16-ամյա երեխայի նկատմամբ բռնության դեպքը կանխվել է

Արցախում՝ Ամարասի դաշտում, տղամարդու դի է հայտնաբերվել. հավանաբար մահացել է ցուլի հարվածից

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը լուծման փուլում է. Բակո Սահակյանը ծանոթացել է աշխատանքներին

Սասունիկ-Էջմիածին ճանապարհին «ԶԻԼ»-ը դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել

Երևանում 2 երիտասարդի վեճն ավարտվել է դանակահարությամբ ու կրակոցներով. կան տուժածներ