Քաղաքացիները դժգոհ են հունվարին սպառած գազի դիմաց վճարած գումարի չափից. «Գազպրոմ»-ը պարզաբանում է

Վերջին օրերին սոցցանցերում օգտատերերը ակտիվորեն քննարկում են, որ հունվար ամսին` դեկտեմբերի համեմատ, սպառած գազի դիմաց անհամեմատ ավելի շատ գումար են վճարել: Քաղաքացիները պնդում են նաեւ, որ բնակարանի ջեռուցման համակարգում կարգավորումների ոչ մի փոփոխություն չի եղել: Մարդկանց մի մասն էլ սա կապում է ՀՀ սահմանին գազի գինը թանկանալու հետ եւ նշում, որ սա սաբոտաժ է:

«Ջեռուցման ժամանակաշրջանում որոշ բաժանորդների կողմից դժգոհությունները կրկնվում են` կապված սպառված բնական գազի դիմաց վճարվող գումարների հետ: Այսինքն սա եղել է նախկին ջեռուցման ժամանակաշրջանում եւ դրանից էլ առաջ եւ առաջին անգամը չէ»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության աշխատակից Միխայիլ Հարությունյանը:  

«Բաժանորդների մոտ այդ որոշակի սպառման ծավալների ավելացումը հիմնականում պայմանավորված է արտաքին օդի ջերմաստիճանում: Այսինքն, դրանով պայմանավորված մեծանում է բնակարանների, տների` արտաքին պատերի ջերմային կորուստները: Եւ այդ ջերմային կորուստները պետք է փոխհատուցվեն ավելի շատ քանակությամբ գազի սպառման ծավալում»,- ասաց Հարությունյանը, ապա հավելեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստ է յուրաքանչյուր բողոքին անհատապես անդրադառնալ` ներկայացնելով սպառման պատմությունը` նախորդ տարիների համեմատականը տեսնելու համար:

«Այսինքն, յուրաքանչյուր բաժանորդի յուրաքանաչյուր բողոքին մենք պատրաստ ենք անդրադառնալ եւ արձագանքել: Ցանկացած խնդրի դեպքում բաժանորդները ոչ միայն կարող են, այլ նաեւ պետք է դիմեն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` իրենց բարձրացրած հարցերի պատասխանները կամ խնդիրների լուծումը ստանալու համար»,- ասաց Հարությունյանը:

Մեր դիտարկմանը, որ հանրությունը քննարկում է, թե սա սաբոտաժ է եւ կապ ունի սահմանում գազի գնի բարձրացման հետ, Հարությունյանն արձագանքեց. «Մենք կտրականապես անհամաձայն ենք այդպիսի պնդումների հետ եւ չենք պատրաստվում դա մեկնաբանել»:

Ի դեպ, հանրության մի որոշ զանգված վերջին օրերին քննարկում էր նաեւ, որ 2018 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նահանջել է 3-րդ հորիզոնական, այնինչ նախորդ տարիներին 1-ին տեղում է եղել: 

Իրականում՝ 2018 թվականին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վճարել է 39 մլրդ 982 մլն 390 հազար դրամի հարկեր: Իսկ 2017 թվականին վճարել էր` 39 մլրդ 717 մլն 691 հազար դրամի հարկ:

Տպել
1650 դիտում

Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. ԲԴԽ

Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Վրաստանի վարչապետ

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի հետ կապված զարգացումներին

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ ԵԽ 1/4 եզրափակիչ՝ հաղթելով բելառուսցի մրցակցին

Մինսկ-2019․ Գ. Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (լուսանկարներ)

Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարհել միջազգային հանրային կարծիքը. Մնացականյանը՝ ՄԱԿ-ում

Հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է. կաթողիկոս

Երևանում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի

Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջեւ համագործակցության հեռանկարները

Գորիսում եւ Կապանում ցուցադրվել են սպառազինության և զինվորական տեխնիկայի նմուշներ

Մենք չենք կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ. Թրամփ

Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ընկել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ)

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել

Ովքեր են պայքարում անկախ դատարանների դեմ եւ ինչու է դիմադրությունը կատաղի

ԵԽԽՎ-ում քննարկում են ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնումը. Վրաստանը, Ուկրաինան, Բրիտանիան ծայրահեղ քայլերի են պատրաստ

Նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անունով փողոց Երեւանում չի լինի. ավագանին մերժեց նախագիծը

Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ. Հայկ Մարության

Մինսկ-2019. Ժիրայր Սարգսյանը պարտվեց բռնցքամարտի 1/8 եզրափակչում (լուսանկարներ)