Ջարդել, թե չջարդել ժամացույցը. թխի` գա

18/02/2019 schedule15:31

Ըստ Լ.Ն. Տոլստոյի` լավ մարդիկ /որքան էլ հիմա տարօրինակ կամ անընդունելի թվա  մարդկանց նման կերպ բաժանելը/, այնուամենայնիվ, ուրեմն, լավ մարդիկ ապրում են ուրիշների զգացմունքներով և սեփական մտքերով` ի հակադրություն իրենց զգացմունքներով և ուրիշների մտքերով ապրող վատ մարդկանցից:

Սա, կարծես, աղերսվում է վաղեմի փիլիսոփայական ավանդույթին, համաձայն որի իր բնույթին հավատարիմ մարդը հենց մտածողության շնորհիվ է համապատասխան առաքինությունների հասնում /ըստ էության, կարելի է համարել` դառնում լավը/ և այդպիսով համապատասխանում իր կոչմանն ու դրանով արժանանում եթե ոչ անմիջապես երջանիկ լինելուն, ապա գոնե դրա իրավունքին` երջանկության հնարավորությանը: Բայց որքանո՞վ կապ ունի մարդու ռացիոնալ-քաղաքական կենդանի կոչումը մտածելու հետ: Քսաներորդ դարում գերմանացի հանրահահռչակ փիլիսոփա Հայդեգերը պնդում է, թե ռացիոնալ բանականության և մտածողության նույնացումը նշված ավանդույթի խոշորագույն սկանդալն է: Մյուս կողմից, գիտական համապատասխան հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղաքական լարման պայմաններում մարդիկ հակված են խուսափելու երկմտանքներից, առաջնորդվում են  առավելապես կանխակալ կարծիքներով և հավատի դիրքերում խրամատավորված ինքնության թելադրանքով: Մտածողությունն անբաժան է պարադոքսներից, չի հանգում հաշվարկների շրջանառվող եղանակներին, ուղղակիորեն չի համապատասխանում դրանց հրամայականներին` հարցի տակ դնելով դրանք: Ի տարբերություն դատողությանը` մտածողությունն անանձնական է սկզբունքորեն` վերանձնական, անդրանձնական: Եթե հավատարիմ մնանք երջանկությունը մտածողության վրա հիմնող ավանդությանը և մտածողության նկարագրված ըմբռնմանը, ապա կարելի է պնդել, որ երջանկությունը խարսխված է անանձնականությանը և պատահական չէ, որ ապրվում է որպես համընդգրկուն ներդաշնակություն, համընդհանրության հայտնության և գոյության ընդունելություն ամենայն արհավիրքով ու բերկրանքով հանդերձ: Անձնական  երջանկությունն այդ հայտնության ընծան է` կերպարանափոխող իրադարձության հետքին հիմնված:  

Լրագրող, ռաիդո/հեռուստահողարդավար Արմեն Դուլյան.

Երբեմն մտածում եմ, որ ոչ մի երջանկություն էլ գոյություն չունի, ու ռուսները շատ ճիշտ են նկատել՝ «Нет в жизни счастья»… Դա պատրանք է, որի հետևից ընկած` վազում ենք ողջ կյանքում։ Տարիներ առաջ մի շատ հետաքրքիր ֆանտաստիկ պատմվածք կարդացի, հեղինակին չեմ էլ հիշում, բայց Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Ֆաուստի» թեմայով էր։ Ուրեմն, այլմոլորակայինը գալիս է, ուզում է հասկանալ, թե մեր մարդկությունն ինչի է ձգտում, մի մարդու է հանդիպում, հարցնում է՝ «Դու ի՞նչ ես ուզում», սա էլ ասում է՝ «Դե, բնականաբար, ուզում եմ միշտ երջանիկ լինել»։ Էս այլմոլորակայինը մի ժամացույց է տալիս այս մարդուն ու ասում՝ «Այն պահին, երբ քեզ լրիվ երջանիկ կզգաս, ջարդիր այս ժամացույցը, և երջանկության այդ պահը կհավերժանա»։ Մարդը հետզհետե սկսում է ավելի ու ավելի բարեկեցիկ կյանքով ապրել, պարբերաբար մտածում է՝ «Չջարդե՞մ էս ժամացույցը», բայց ամեն անգամ ինքն իրեն ասում է՝ «Չէ, էս ի՞նչ է որ, ավելի լավ օրեր կունենամ, ավելի մեծ հաջողությունների կհասնեմ»։ Հետո գործերը սկսում են վատանալ, էլի մտածում է՝ չջարդե՞մ, գոնե էսքանը պահպանեմ, բայց էլի ամեն անգամ հավատում է, որ կյանքը կլավանա։ Լրիվ անդունդն է գլորվում, հարբեցող է դառնում, հիվանդանում, զրկվում ամեն ինչից, մի օր ընկած ցանկապատի տակ` մտածում է. «Արի գոնե էսքանը պահպանեմ, ջարդեմ ժամացույցը»: Ձեռքը տանում է ժամացույցին, բայց ուժ չի ունենում ջարդելու ու մահանում է…  Երևի, ա'յ մոտավորապես էսպիսի պատրանք է երջանկությունը…

Անձնական երջանկություն.

Կան այնուամենայնիվ երջանկության մեծ ու փոքր պահեր։ Մի անգամ, կարծեմ, երրորդ դասարանում էի, ամանորին հայրս ինչ-որ ծառայությունից Ձմեռ պապ էր կանչել, եկավ, ասաց՝ «Հիմա ես քեզ նվեր կտամ, բայց նախ օրագիրդ ցույց տուր, տեսնեմ ինչպե՞ս ես սովորում»։ Ես էլ թարսի պես երկուս էի ստացել ու ծնողներիցս թաքցրել էր։ Խուճապի մեջ ընկա, պայուսակս վերցրի, սկսեցի տնտղել, օրագիրս, իհարկե, այնտեղ էր, բայց կմկմալով ասացի՝ «Դպրոցում եմ թողել»։ Ու պապը հավատաց, նվերը տվեց… Զգացի, որ երջանիկ եմ։ Հիմար երջանկություն էր՝ կարողացա Ձմեռ պապին խաբել:

Բայց եղել են նաև գիտակցված երջանկության պահեր։ Միայն մեկը պատմեմ։ Դպրոցում անգլերենով «Համլետ» էինք բեմադրել։ Հայտնի շեքսպիրագետ Ռուբեն Զարյանը եկավ, նայեց, հավանեց, խնդրեց այդ բեմադրության գոնե մի մասը ցուցադրել իր 70-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին, որը կայանալու էր Երևանի Դրամատիկական թատրոնում։ Ու մենք «Համլետ» խաղացինք իսկական թատրոնի բեմում։ Հիշու՞մ եք Յուրի Դետոչկինի դեմքի արտահայտությունը բեմադրությունից հետո։ Ա'յ, մոտավորապես այդպիսի երջանկություն էի ապրում` գիտակցելով, որ աշխարհում կան բազմաթիվ հանճարեղ դերասաններ, որոնք երազում են կատարել Համլետի դերը, բայց այդպես էլ բախտ չեն ունենում ողջ կյանքի ընթացքում, իսկ ես, հիմարս, Համլետ եմ խաղացել իսկական թատրոնի բեմում։ Ի դեպ, եթե մի օր առիթ լինի, հարցրեք Հայաստանի գործող նախագահին՝ իսկ ինքն այդ պահին երջանի՞կ էր… Նա էլ Լաերտի դերն էր կատարում՝ սպանեց ինձ…

Երբեմն հարազատներդ պիտի հիշեցնեն քեզ, որ երջանիկ ես։ Տղաս մի անգամ եկավ դպրոցից, ասաց՝ «Պապ, բայց դու ախր չես էլ զգում, թե ինչ երջանիկ պապա ես»։ Զարմացած ասացի՝ Բայց ինչու՞… Ասաց. «Ո՞նց ինչու՝ ախր ուրիշների ծնողներն ամբողջ օրը իրենց երեխաների հետ նստած տնային են պարապում, խնդիրներ են լուծում, նրանց անընդհատ դպրոց են կանչում, նրանք ամեն օր իրենց երեխաներին ասում են՝ ինչու՞ դասերդ չես սովորում… Իսկ դու ոչինչ չես անում, երբեք իմ դասերով չես հետաքրքրվում, որովհետեւ գիտես, որ ամեն ինչ կարգին է, հանգիստ քեզ համար ապրում ես»… Ու հասկացա այդ պահին, որ իրոք երջանիկ եմ, բայց չեմ էլ զգացել, որ երջանիկ եմ:

Երբեմն էլ քեզ պիտի ասեն, որ երջանիկ չես, որպեսզի հասկանաս, որ երջանիկ ես։ 1995 թվականին հրավիրեցին Մյունխեն՝ աշխատելու «Ազատություն» ռադիոկայանում։ Մի օր զբոսնում էի այդ քաղաքի փողոցներով, մի մարդ մոտեցավ, քաղաքավարի ասաց. «Առաջարկում եմ թեստ անցնել, որ իմանաք, թե ձեզ ինչ է սպասվում»։ Գայթակղվեցի, տարավ իրենց գեղեցիկ ու շքեղ գրասենյակը, սուրճ, հյութ, սենդվիչներ, թխվածք հյուրասիրեցին, հարցարան տվեցին, ասացին՝ «Դուք պատասխանեք, մենք համակարգչային հատուկ ծրագրով կվերլուծենք ու կասենք, թե Ձեզ ինչ է սպասվում»։ Բարեխղճորեն պատասխանեցի բոլոր 100 հարցերին, մինչև իրենք վերլուծում էին, հաճույքով ըմբոշխնում էի իրենց հյուրասիրած ձկնկիթով բուտերբրոդները՝ բավարական գարեջրով։ Հետո կանչեցին ու սկսեցին մռայլ դեմքով տխուր բաներ ասել, իբր, այո, մինչև հիմա կյանքս վերընթաց ուղիով էր ընթանում, բայց հիմա հասել եմ այն տարիքին, երբ կյանքը բարդանալու է, աշխատանք չեմ ունենալու, բարդություններ են սկսվելու… Ասացին՝ «Որպեսզի անհաջողությունից խուսափեք, պետք է գաք մասնակցեք մեր սեմինարներին», գրքեր տվեցին, հասկացա, որ սայենթոլոջիստներ են, որոնց մասին լսել էի՝ կիսագիտական աղանդ, որոշ երկրներում հիմա, կարծեմ, նույնիսկ արգելված… Ու չկարողացա ինձ զսպել, պոռթկացի՝ «Ախր ո՞նց եք ասում, որ կյանքս բարեկեցիկ էր, հիմա վատթարանալու է։  Տո դուք գոնե գիտե՞ք, թե ես որտեղից եմ եկել՝  խեղճ ու կրակ Հայաստանից, որտեղ աղյուս էինք տաքացնում սառը անկողին մտնելուց առաջ ու վերարկուով քնում, որտեղ աշխատավարձս 100 դոլարի էր չէր հասնում… Իսկ այստեղ ամերիկյան ընկերությունն ինձ բաց, այսինք գործնականում անվերջ պայմանագիր է առաջարկել այնպիսի աշխատավարձով, որն իսկի դուք` բարեկեցիկ եվրոպացիներդ, չեք ստանում… Կյանքս նոր է սկսվում, ու հակառակ ձեր բոլոր պնդումներին` ես երջանիկ եմ, ԵՐՋԱՆԻԿ…»:

Հանրային երջանկություն.

Երբեմն միասնության զգացումն էլ կարող է երջանկության նման մի բան լինել, միգուցե նույնիսկ կատարյալ երջանկություն։ Էդպես եղավ 1991-ի սեպտեմբերին։ Չեմ թաքցնի՝ անկախության հանրաքվեի օրը դեմ քվեարկեցի։ Դիտմամբ։ Վախենում էի, որ կհայտարարեն, թե 100 տոկոսով է անցել անկախությունը, ինչպես Սովետում էին հայտարարում, թե այսինչը մոտ 100 տոկոսով է ընտրվել։ Այն ժամանակ խորհրդարանում էի աշխատում ու դահլիճում էի, երբ հայտարարվեց, թե հանրաքվեի արդյունքներով Հայաստանը հռչակվում է անկախ պետություն։ Այդ մթնոլորտն աննկարագրելի է՝ քիչ էր մնում արտասվեի.  հասկանում էի, որ պատմական իրադարձություն է կատարվում, այն էլ այնպիսի իրադարձություն, որը պատահում է մոտ հազար տարին մեկ անգամ։ Ու բոլորն են դա հասկանում։ Միակարծությունը մեծամասամբ լավ բան չէ, բայց երբեմն, շատ հազվադեպ՝ երջանկություն է:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Սովորաբար Սկանդինավյան երկրները՝ Դանիան, Նորվեգիան կամ Շվեդիան են գլխավորում ամենաերջանիկ երկրների ցուցակը։ Ինձ համար երջանիկ պետության լավագույն օրինակը Ավստրալիան է, որտեղ բախտ վիճակվեց լինել անցած տարի։ Նախ, տղաս ասաց՝ «Այս երկրի Սահմանադրությունը ոնց որ ես գրած լինեմ, այսինքն՝ եթե ինձ ասեին՝ գրիր քեզ համար ամենալավ, ամենահարմար սահմանադրությունը, ես Ավստրալիայի Սահմանադրության մեջ ոչ մի բան չէի փոխի՝ ինքը հենց հասարակ մարդու համար ամենալավն է»։  Հետո գնացինք Կանբերա, եղանք իրենց պառլամենտում ու բարձրացանք այդ շենքի տանիքը։ Այո, այո, ցանկացած քաղաքացի կարող է բարձրանալ Ավստրալիայի խորհրդարանի տանիքը։ Հատուկ են այդպես արել ցույց տալու համար, որ պատգամավորներն ընդամենը ժողովրդի ծառաներն են, քաղաքացիները պատգամավորների գլխավերևում են, ավելի բարձր են, քան  խորհրդարանականները… Եվ վերջապես, երբ Ամանորին քայլում էի Սիդնեյի փողոցներով, իսկ պատահական անցորդները, ժպտալով պարզում էին իրենց ափերը, քեզ առաջարկելով քո ձեռքով հպվել իրենց ձեռքին, այսինքն՝ ինչպես մենք ենք ասում՝ թխի գա, վերջնականապես հասկացա՝ կապ չունի, որ այստեղ էլ անօթևաններ ու մուրացկաններ կան փողոցներում, բազում խնդիրներ գոյություն ունեն… Եթե շարքային ընտրողն զգում է, որ պատգամավորն ընդամենը իր ծառան է, եթե հասարակ քաղաքացին լիովին հավանում է իր երկրի սահմանադրությունը, իսկ փողոցում պատահական մարդիկ քեզ ասում են՝ թխի գա, դա, այնուամենայնիվ, երջանիկ մարդկանց  պետություն է:

Մարինա Բաղդագյուլյան

Տպել
3343 դիտում

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ