«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են. մարզպետ

18/02/2019 schedule21:52

Փետրվարի 23-ին Լոռու մարզկենտրոն Վանաձորում կայանալիք «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Ֆորումին հրավիրված են Հայաստանի ու արտերկրի հայ և այլազգի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ:

Ֆորումին ներկա է գտնվելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ներկայացուցչական կազմի հետ:

«Մի քանի ամիս է՝ ինչ պատրաստվում ենք ֆորումին, ներկայացնելու ենք շուրջ 50 ծրագիր՝ տնտեսության տարբեր ոլորտների հետ կապված, լինելու է նաեւ էքսպո ցուցադրություն, որի ժամանակ ցուցադրվելու է լոռեցի արտադրողների արտադրանքը, լինելու է պանելային քննարկում մի քանի խոշոր բիզնեսմենների ու տնտեսական զարգացման նախարարի հետ, իսկ օրվա 2-րդ կեսին կներկայացվեն ծրագրերը»,-ասաց Անդրեյ Ղուկասյանը:

Մարզի ղեկավարը, որը նաեւ ֆորումի աշխատանքային խմբի ղեկավարն է, ասաց, որ ներկայացվելիք ծրագրերի վրա աշխատել են համապատասխան մարդիկ, դրանք ներկայումս բերված են ներկայանալի տեսքի:

Մարզպետը հիշեցրեց՝ Հայաստանում տնտեսական հեղափոխության սկիզբ է դրվել, իսկ այս ֆորումը Լոռու մարզի համար կարող է մեկնարկային լինել. «Մենք վստահ ենք, որ այս ֆորումով սկիզբ ենք դնում մեր մարզի տնտեսական հեղափոխությանը, սա մեր մարզի քայլն ու ներդրումների սկիզբն է»: Ֆորումին ներկայացվելու է 6 ծրագիր, որոնք արդեն կյանքի են կոչվել, դրանք կներկայացնեն անձամբ ներդրողները, որպես հաջողված ծրագրեր: Այնտեղ չի լինելու բարեգործություն կամ նմանատիպ այլ բան, սա բիզնես ֆորում է, փոխշահավետ համագործակցություն, հայտնեց Ղուկասյանը՝ վստահություն հայտնելով, որ գործարարները եւս կանեն իրենց քայլը: Մարզպետը հիշեցրրեց՝ Լոռու մարզպետարանն ու կառավարությունը պատրաստ են աջակցել լավագույն բիզնես գաղափարների իրականացմանը տարբեր հարթություններում:

Հիշեցնենք, որ ֆորումի ընթացքում կներկայացվեն մարզի առաջնահերթություն համարվող 4 (ՏՏ, գյուղատնտեսություն, տուրիզմ, արդյունաբերություն) ոլորտների զարգացմանն ուղղված գրավիչ ու բազմազան նախագծեր, որոնք կարող են դառնալ շահութաբեր բիզնեսի լավագույն առաջարկներ՝ ներդրողների համար: Լոռիում հնարավոր ներդրումային դաշտը գործարարներին կներկայացվի շուրջ 5 տասնյակ մեծ ու փոքր բիզնես նախագծերի/գաղափարների տեսքով: Լոռիում անցկացվող բիզնես ֆորումը կբացի 2019-ին Հայաստանի տարբեր մարզերում կայանալիք նույնատիպ ֆորումների շարքը՝ հավակնելով առաջինը լինելուց զատ նվաճել նաև լավագույնի կոչումը:

Տպել
2251 դիտում

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար