Ում էր պետք Մաշադյանի որդու շուրջ աղմուկը

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եւ նրա որդու՝ Հարություն Մաշադյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: Արդեն մի քանի օր է՝ մամուլում եւ սոցիալական ցանցներում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպես կարող էր «23 տարեկան տղան, ով հազիվ մի ԲՈՒՀ ավարտած լինի, չի ծառայել  բանակում, բայց նշանակվում է Երեւանի կայազորի զինվորական դատախազ»:

Քննարկումները, սակայն, էլ ավելի թեժացան, երբ հայտնի դարձավ, որ Ռաֆիկ Մաշադյանը «բարեկամական» կապ ունի ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ:

Համացանցնում սկսվեց ակտիվ քննարկվել, թե ինչպես կարող էր 23-ամյա Մաշադյանը նշանակվել դատախազ, եթե «օրենքով» դատախազ կարող է նշանակվել 25-65 տարեկան ՀՀ այն քաղաքացին, որն ունի իրավաբանական կրթություն եւ իրավաբանի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ունի:            

Ինչից սկսվեց

Փետրվարի 14-ին «Ժամանակ» օրաթերթը, հղում անելով իր տեղեկություններին, գրեց, թե ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տակավին երիտասարդ, բայց միլիոնատեր որդին՝ Հարություն Մաշադյանը, փետրվարի 4-ին նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ: Ըստ նույն թերթի՝ երիտասարդն ավելի վաղ զբաղեցնում էր Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնը։ Հաջորդ օրը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ Երեւանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնը զբաղեցնում է Արթուր Անտոնյանը, իսկ Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնը՝ Կարեն Հարությունյանը: Ի դեպ՝ նշենք, որ Արթուր Անտոնյանն ու Կարեն Հարությունյանը այդ պաշտոնները զբաղեցնում են 2017 թվականից:

«Ժամանակ» օրաթերթի վերոնշյալ հրապարկումից երկու օր անց՝ փետրվարի 16-ին, «Իրավունք» թերթը գրեց, թե շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը եւ Ռաֆիկ Մաշադյանը բարեկամներ են, ավելի կոնկրետ՝ նրանց մայրերը մորաքրոջ աղջիկներ են:

Ըստ թերթի՝ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Մաշադյանը սրընթաց հասնում է ինչ-որ պաշտոնների: Նույն օրը Աննա Հակոբյանը պարզաբանեց, որ Ռաֆիկ Մաշադյանը իր խորթ մորաքրոջ թոռն է. «Ես նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին՝ հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ վարչապետ դառնալը Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ երբեւէ չի ունեցել, իսկ վերջինիս ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»,-ասված է պարզաբանման մեջ: Այլ կերպ ասած՝ Աննա Հակոբյանն ու Ռաֆիկ Մաշադյանն արյունակցական կապ չունեն:

Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 17-ին, «Հրապարակ» օրաթերթը գրեց այն, ինչ գրել էր «Ժամանակ» օրաթերթը եւ ինչը հերքվել էր դատախազության կողմից: ««Մորքուրի գանձը» Երեւանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնում» վերտառությամբ հոդվածում «Հրապարակը» գրել է. «Հարություն Մաշադյանը, որը զինվորական ծառայություն չի անցել, նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ։ Մամուլում շրջանառվում էր, որ նա վարչապետի տիկնոջ՝ Աննայի բարեկամն է։ Մաշադյան հորը նույնպես Նիկոլ Փաշինյանն է նշանակել ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ։ Սա ի՞նչ է նշանակում։ 23 տարեկան տղան, ով հազիվ մի ԲՈՒՀ ավարտած լինի, չի ծառայել բանակում, նշանակվում է Երեւանի կայազորի զինվորական դատախազ»:

Երբ «հայտնի դարձավ», որ Երեւանի կայազորի զինվորական դատախազն ու դատախազության դատախազը տաբեր բաներ են, «Հրապարակն» իր էլեկտրոնային կայքում «Երեւանի կայազորի զինվորական դատախազ» բառակապակցությունը փոխեց՝ այն դարձնելով «Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ»:

Դատախազության պարզաբանումը: Պարզաբանում համար 2-ը: Պարզաբանում համար 3-ը...

Եթե դատախազությունը ավելի օպերատիվ եւ ծավալուն պարզաբանում ներկայացներ հանրությանը, ապա գուցե ապատեղեկատվությունը նման արագությամբ չտարածվեր սոցիալական ցանցերում եւ մամուլում:

Երեկ՝ միայն օրվա երկրորդ կեսին, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց, որ Հարություն Մաշադյանը ոչ թե Երեւանի կայազորի զինվորական դատախազն է, այլ դատախազության դատախազը. «Երկուշաբթի մանրամասն պարզաբանում կտրվի։ Բայց այս պահին՝ զուտ ապատեղեկտվության ու մանիպուլյացիայի հերթական արշավի տարածումը կանխելու համար նշեմ, որ Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ, որի նշանակման բոլոր իրավական չափանիշներն ու ընթացակարգերը պահպանված են»,- գրել էր Աբրահամյանը: Այս պարզաբանումից հետո, սակայն, հարցերն ավելի շատացան, մասնավորապես օգտատերերը գրում էին տարիքային ցենզի եւ նրա բանակում չծառայած լինելու մասին: Ինչից հետո դատախազությունը մեկը մյուսի ետեւից սկսեց պարզաբանումներ տարածել:

Ըստ այդմ՝ պարզաբանվեց հետեւյալը. «Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը։
Հարություն Մաշադյանը ծնվել է 1995թ․-ին։
2010թ․-ին ավարտել է թիվ 35 միջնակարգ դպրոցը, այնուհետեւ ընդունվել Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։
2013թ․-ի հուլիսի 2-ին զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, զորացրվել՝ 2015թ․-ին։ Այնուհետեւ շարունակել է ուսումը եւ 2016թ-ին ավարտել է ԵՊՀ-ն՝ ստանալով բակալավրի որակավորում։
2017թ-ին սահմանված կարգով ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների ցուցակում։ 2017թ-ի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան։ 2018-ի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։
2019թ․-ի փետրվարի 4-ին փոխադրվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին։
Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունման հետ կապված՝ Հարություն Մաշադյանի տարիքին, նշենք, որ 
2007թ.-ի մայիսին ուժի մեջ մտած եւ 2018թ. ապրիլին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ դատախազ կարող էր նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է գրական հայերենին։
Այսինքն տարիքային ցենզ նախատեսված չի եղել:

Ինչ վերաբերում է 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու՝ օրենսդրական ընդհանուր իրավադրույթին, ապա այն սահմանվել է 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի 33-րդ հոդվածով, այսինքն մինչ այդ գործած իրավահարաբերությունների վրա չի կարող տարածվել. վատթարացման առումով օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ»:

Գլխավոր դատախազի խորհրդականն իր ֆեյբուքյան էջում հրապարակեց նաեւ Հարություն Մաշադյանի զինգրքույկն ու զինծառայության ընթացքում արված լուսանկարը կից գրառելով՝ ««Դատախազության մասին» ՀՀ օրենքով, ընդ որում՝ ինչպես գործողի, այնպես էլ 2018թ. ապրիլին ուժը կորցրած ճանաչվածի պարագայում, անկախ նրանից՝ խոսքը այսպես ասած՝ քաղաքացիական, թե զինվորական ոլորտի դատախազներին է վերաբերում, սահմանվում է, որ դատախազի պաշտոն չի կարող զբաղեցնել այն անձը, որ չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով: Հրապարակում եմ Հարություն Մաշադյանի՝ զինվորական ծառայություն անցնելու լուսանկարները նաեւ զինգրքույկից, հատկապես նրանց համար, ովքեր անվստահությամբ էին փորձում մոտենալ ՀՀ դատախազության կողմից երեկ հրապարակված պաշտոնական հաղորդագրության այդ հատվածին: 
Որպես հետգրություն էլ ասեմ, որ Հ. Մաշադյանը 12-ամյա դպրոց չի ավարտել եւ կրտսեր դասարաններում սովորելիս թռիչքային տեղափոխություն է ունեցել»:

Տպել
7957 դիտում

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին