Օրենքի նախագիծ.  պատգամավորին զրկում են հայհոյելուց

19/02/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 17-ի համարում

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը վերջապես ավարտել է օրենքի մի նախագծի մշակումը, որը ձայների բացարձակ մեծամասնությամբ մերժվելու է խորհրդարանի կողմից։ Դա «ՀՀ ԱԺ պատգամավորի պահվածքի մասին» օրենքի նախագիծն է, որի դրույթներն այս եւ, ենթադրվում է, հաջորդ խորհրդարաններում եւս անիրագործելի են։ Հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանն ինքն էլ է հասկանում, որ նման օրենք անցկացնելը շատ ավելի բարդ հարց է, քան անգամ սահմանադրական փոփոխությունների փաթեթն էր, բայց վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ հայ պատգամավորի վարքը օրենսդրորեն կանոնակարգելու անհրաժեշտություն կա։

Եւ այսպես, նախագծի՝ «Պատգամավորի բարոյական նկարագիրը» հոդվածում գրված է, որ պատգամավորը պարտավոր է լինել զուսպ, համբերատար, պահպանել վարվելակերպի համընդհանուր ճանաչում ստացած կանոնները եւ իր գրավոր ու բանավոր խոսքում բացառել կոպտության որեւէ դրսեւորում։ Բարոյական նկարագրի այս դրույթը շարունակելն իմաստ չունի, որովհետեւ դրույթի հենց առաջին բառը այս խորհրդարանի համար անիրագործելի պահանջ է։ Պատկերացնելն անգամ աբսուրդ է, թե ինչպես, ասենք, իրար լիրբ, ոչխար, էշի մեկը, անգրագետ անասուն, գյադա, կով եւ համբալ անվանող պատգամավորները պետք է պահպանեն վարվեցողության համընդհանուր ճանաչում գտած նորմերը։

Նույնքան անիրագործելի է օրենքի նախագծի հաջորդ դրույթը, որը պատգամավորին պարտադրում է իր գործընկերներին դիմել «հարգելի պատգամավոր» դիմելաձեւով։ Այս դրույթի զավեշտն ամբողջությամբ ընկալելու համար փորձենք մտովի պատկերացնել հետեւյալ իրավիճակը. ԱԺ յուրաքանչյուր նիստի ժամանակ պատգամավոր Արշակ Սադոյանն իր պատգամավորական պարտքն է համարում ղժղժալ նիստը նախագահողների եւ հատկապես Տիգրան Թորոսյանի վրա։ Ու եթե նման պահանջ է առաջադրվում պատգամավորին, ապա Սադոյանն այսուհետ պետք է գոռգոռա հետեւյալ ձեւակերպմամբ. «Հարգելի Տիգրան Թորոսյան, բայց ինչքա՞ն կարելի է մարդկանց զզվեցնել, բոլորը զզվում են այս ամենից, հերիք եղավ, բոլ եղավ, հարգելի անտանելի փոխխոսնակ»։

Եթե պատկերացրեցիք, անցնենք հաջորդ դրույթին, որը եւս կյանքի կոչվելու նվազագույն շանս անգամ չունի։ Այդ հոդվածով փորձ է արվելու կարգավորել պատգամավորի պահվածքն ԱԺ նիստերում եւ հանձնաժողովներում։ Նախագծում նշված է, որ ԱԺ նախագահը, նիստը վարողը եւ պատգամավորներն իրենց ելույթներում պետք է բացառեն ոչ կոռեկտ արտահայտությունները եւ չվիրավորեն մյուս պատգամավորներին։ Ինչպես նաեւ նրանք չեն կարող իրենց դիրքորոշումը հայտնել  սպառնալիքների ու վերջնագրերի տեսքով։ Հակառակ դեպքում նիստը վարողը իրավասու է նախազգուշացնել նմանօրինակ արտահայտությունների եւ կոչերի անթույլատրելիության մասին։ Երկրորդ նախազգուշացումից հետո ելույթ ունեցողը զրկվում է խոսքը շարունակելու իրավունքից, եւ նիստը վարողը անջատում է նրա խոսափողը։

Իսկ եթե պատգամավորը կշարունակի սպառնալ արդեն առանց խոսափողի, նրա նկատմամբ կկիրառվեն ԱԺ կանոնակարգի հոդված 45-ի հոդվածները՝ ամբիոնից իջեցնելուց մինչեւ ԱԺ տարածքից դուրս հանելը։ Եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ այս նախագիծը կարող է եւ ընդունվել, ապա ԱԺ նիստ, որպես այդպիսին, այլեւս տեղի ունենալ չի կարող, որովհետեւ մեր պատգամավորների ցանկացած ելույթ կա՛մ հաթաթա է, կա՛մ սպառնալիք, կա՛մ վիրավորանք, իսկ հիմնականում՝ ուլտիմատում։ Ի դեպ, օրենքի նախագիծը պարզաբանում է նաեւ այն պատժամիջոցները, որոնք կիրառվելու են օրինազանց պատգամավորների նկատմամբ։ Եթե պատգամավորը վիրավորել է մեկ այլ պատգամավորի պատիվն ու արժանապատվությունը, ապա  մեղավոր պատգամավորը պարտավոր է հրապարակայնորեն հերքել մեղադրանքը։

Հակառակ դեպքում տուժող պատգամավորը իրավասու է դիմել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին՝ հարցը քննարկելու եւ մեղադրանքն անհիմն համարելու պահանջով։ Այս դրույթի կիրառումն էլ կարող է կազմալուծել մեկ կոնկրետ հանձնաժողովի աշխատանքը, որովհետեւ եթե տուժած պատգամավորներն ապավինեն օրենքի պահանջին եւ իրենց հասցված մեղադրանքն անհիմն համարելու պահանջով սկսեն դիմումներ գրել պետաիրավական հանձնաժողովին, այդ հանձնաժողովը պետք է մի կողմ դնի իր մնացած գործերն ու ամեն օր քննարկի պատգամավորներից ստացված բողոքները, որտեղ, ասենք, X պատգամավորը պահանջում է անհիմն համարել Y պատգամավորի կողմից իրեն կով անվանելու մեղադրանքը։

Համաձայն օրենքի նախագծի, շարքային քաղաքացիները եւս կարող են գրավոր դիմել ԱԺ նախագահին՝ այս կամ այն պատգամավորի նկատմամբ ներգործության միջոցներ կիրառելու պահանջով, որոնք եւս պետք է քննության առնի պետաիրավական հանձնաժողովը։ Եւ եթե նախորդ դեպքում իր բան ու գործը պետք է մի կողմ դնի պետաիրավական հանձնաժողովը, ապա այս դեպքում արդեն ԱԺ նախագահը որեւէ այլ բանով զբաղվելու ժամանակ չի ունենալու, քանզի շարքային քաղաքացիները հենց նման իրավունքի են սպասում՝ իրենց ընտրյալների վրա բողոքներ ու դիմումներ գրելու համար։

Ուստի, եթե քաղաքացին գրի, որ պատգամավոր X-ը խախտել է օրենքի հոդված 10-ը եւ համապատասխան վայրում պատշաճ հարգանք չի ցուցաբերել Հայաստանի պետական խորհրդանիշների նկատմամբ, պետաիրավական հանձնաժողովը պարտավոր է քաղաքացու դիմումն առնել քննության եւ որոշել, թե տվյալ պատգամավորի նկատմամբ ներգործության հատկապես որ մեթոդն է կիրառելի։ Իսկ ներգործության մեթոդները հետեւյալն են՝ պարտավորեցնել պատգամավորին հրապարակային ներողություն խնդրել, հայտարարել հասարակական պարսավանք, հանձնարարել պատգամավորին հետագայում բացառել օրենքի խախտման դեպքերը, տեղեկացնել ԶԼՄ-ներին ու ընտրողներին պատգամավորի անվայել արարքի մասին։

Ահա այսպիսի ֆանտաստիկ բաներ։ Ի դեպ, ըստ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի, մինչեւ շրջանառության մեջ դնելը նախագիծը լրացվելու է եւս մեկ դրույթով, որը կանոնակարգելու է պատգամավորի արտաքին տեսքը։ Եւ քանի որ մեր որոշ պատգամավորներ սիրում են ԱԺ նիստերի դահլիճում հայտնվել սպարտիվկայով՝ վրայից կոստյում հագած, ուստի օրենքում կամրագրվի, որ մուտքը խորհրդարան արգելվում է սպորտային հագուստով, ջինսով եւ մինի յուբկաներով։ Ահա այսքանից հետո մենք Ռաֆիկ Պետրոսյանին հարցրեցինք՝ ինքը հավատո՞ւմ է, որ այս խորհրդարանն իր հոժար կամքով նման օրենք կընդունի։ «Իհարկե՝ ոչ»,- եղավ պատասխանը։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
990 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին