Երևան
15 °C
Այսօր սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ մի խումբ էջմիածինցիներ որոշել են ստորագրահավաք կազմակերպել՝ գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի պահանջով: Ըստ տարածված տեղեկության՝ նրանք դժգոհ են Գասպարյանի կառավարումից եւ կադրային քաղաքականությունից:
«Եթե մատնանշվի՝ ինչից են դժգոհ, կփորձենք լուծել»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
- Տիկին Գասպարյան, ճի՞շտ է, որ ձեր հրաժարականի պահանջով ստորագրահավաք է իրականացվում, եթե այո, ապա ովքե՞ր են այդ իրականացնողները:
- Վաղուց է անցկացվում կարծես թե, չեմ հասկանում՝ ինչու է մամուլում նոր հայտնվել: Մի անձ է նախաձեռնել այդ ստորագրահավաքը, ով իմ նշանակման առաջին օրվանից հակակրանք ունի իմ անձի հանդեպ: Այդ մարդը շրջում է տներով եւ տեղեկացնում է, որ ստորագրահավաք է կազմակերպված, բայց այդ մասսայական դժգոհությունների մասին, որ գրվում է, չեմ կարող ասել, որ իրականությանը համապատասխանում են: Որովհետեւ քաղաքապետարանը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, շատ ծրագրեր ենք իրականցնում` ցանկության դեպքում կարելի է դրանք տեսնել: Շատ բաներ արդեն տաք եղանակներին է նախատեսվում, որովհետեւ ձմռան եղանակներին պարզապես շատ աշխատանքներ հնարավոր չի եղել իրականացնել: Թե չէ, որեւէ հստակ բան չի մատնանշվում, թե օրինակ, ինչից են դժգոհ կամ ինչում է թերացել քաղաքապետարանը:
- Իսկ ո՞վ է այդ մի մարդը: Կազմակերպվա՞ծ ստորագրահավաք է, թե ուղղակի ձեր անձի դեմ է:
- Չէի ցանկանա նշել, մի կին է դա նախաձեռնել:
- Ինչ-որ անձերի կամ նախկին իշխանությունների հետ կապ ունեցո՞ղ մարդ է:
- Չեմ կարող ասել՝ ինչ կա սրա հետեւում կանգնած: Գիտեմ՝ ով է նախաձեռնողը, որովհետեւ պարբերաբար սրա մասին հայտարարում է, իսկ որեւէ մեկի կողմից ուղղորդվում է, թե՝ ոչ, չեմ կարող ասել: Բայց նաեւ կնշեմ, որ այս պահին մեր գործող օրենսդրությամբ ստորագրահավաքը որեւէ իրավական հետեւանք չունի եւ չի կարող ունենալ: Ընդամենը հոկտեմբերի վերջին են տեղի ունեցել ընտրությունները, դրանց արդյունքները չեն վիճարկվել, ըստ էության բոլորն ընդունել են, որ արդար, թափանցիկ ընտրություններ են տեղի ունեցել եւ դրա արդյունքում ընտրվել է քաղաքապետ: Մի քանի ամիս հետո ստորագրահավաքը, իմ կարծիքով, անլուրջ է:
- Իսկ փորձե՞լ եք կանչել, զրուցել, հասկանալ, թե կոնկրետ ինչի՞ց են դժգոհում:
- Եթե մատնանշվի՝ ինչից են դժգոհ, կփորձենք լուծել: Որեւէ կառուցողական բանի մասին այս պահին խոսք չի գնում: Պարզապես գիտեմ, որ տներով շրջում են եւ ստորագրահավաք են անում, բայց թե կոնկրետ ինչն է դժգոհության պատճառը` չգիտեմ:
- Քաղաքացիներն ինչպե՞ս են արձագանքել այդ ստորագրահավաքին:
- Բոլորն ունեն իրենց սուբյեկտիվ շրջապատները: Շատ մարդիկ, ում հետ ես շփվում եմ, վրդովված են այդ ամենի հետ կապված: Անգամ զարմանում են՝ ինչի է դա տեղի ունենում: Բայց միգուցե կա դժգոհ հատվածը, որը ոչ միշտ է, որ իրականում դժգոհ է հենց քաղաքապետարանից: Պարզապես սխալ է պատկերացնում այն պետական մարմինը կամ ինստիտուտը, որն առնչվում է իր խնդրին: Ենթադրենք դժգոհ է թոշակից, կարող է եւ համարել, որ դա քաղաքապետարանի թերացումն է եւ քաղաքապետարանից դժգոհ լինել, բայց այդ ամենը գնահատելու բան է եւ հարաբերական երեւույթ է: Ես չեմ կարծում, որ այնպիսի թերացում է եղել, որից պետք է զանգվածային դժգոհություն առաջանա: Հիմա քաղաքում շատ են խոսում ասֆալտի վիճակի մասին, բայց գիտակից մարդիկ հասկանում են, որ տարվա այս եղանակին ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացվում: Դա իրականացվելու է արդեն մայիսին:
- Այս ամիսների ձեր աշխատանքը ինչպե՞ս կգնահատեք: Ինչ եք կարծում, հանրության մեծամասնությանը դա գոհացնո՞ւմ է:
- Ես կարծում եմ՝ այո, շատ բան է արվում: Օրինակ, մանկապարտեզները մեր մշտական հոգածության կենտրոնում են, փոքր բիզնեսին ենք աջակցում` տեղական տուրքերը ծխախոտի եւ ալկոհոլի համար իջեցնելով. ըստ քառակուսի մետրի` տնտեսվարողները ալկոհոլի եւ ծխախոտի վաճառքի համար լիցենզիա ստանալու համար քաղաքին գումար են վճարում: Գրեթե բոլոր մանկապարտեզներում հիմնանորոգման կամ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Կարծես թե կարդացի, որ կադրային քաղաքականությունից է դժգոհությունը, այնինչ, եթե հիմա մտնեք քաղաքապետարանի կայք, կտեսնեք բազմաթիվ համայնքային ծառայողների մրցույթներ, որոնք հայտարարվել են եւ բաց, թափանցիկ ընթացակարգերով անցկացվելու են:
- Ձեր համայնքում աշխատավարձերի բարձրացում եղե՞լ է:
- Ոչ, աշխատավարձերի բարձրացում չի եղել: Օպտիմալացվել է հաստիքացուցակը, որի արդյունքում տնտեսվել է բավական աշխատավարձային ֆոնդ եւ եթե տենդենցը այսպես շարունակվի, արդեն եկող տարում հնարավոր է դիտարկենք աշխատավարձի բարձրացում նաեւ: Առհասարակ բյուջեն ֆոնդային հատվածում այս տարվա լուրջ տնտեսումների հաշվին բավական շատ է, որի հաշվին հիմնանորոգում է իրականացվելու: Էլ չեմ ասում բազմաթիվ պայմանավորվածությունների մասին` բարեգործական, ներդրումային ծրագրերի: Էջմիածինում շինարարությունը լուրջ ծավալներով հիմա ընթանում է, այնինչ նախկինում շինթույլտվություն ստանալը որեւէ բան կառուցելու համար, շատ լուրջ` երկարատեւ, շատերի համար անհնար գործընթաց էր: Համայնքը բնականոն կյանքով ապրում է, քաղաքացիներին փորձում ենք հնարավորինս գոհացնել:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ