Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր

Գյումրի քաղաքի երկու մարզաուսումնական հաստատություններում առերևույթ նույնաբովանդակ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի և Կումայրիի բաժիններում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ համապատասխանաբար Գյումրի քաղաքի Բռնցքամարտի և Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցների տնօրենները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքային ենթակայության նշված մարզադպրոցների տարբեր հաստիքներում աշխատանքի են հրամանագրել իրենց մտերիմներին, ովքեր իրականում ընդհանրապես աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են իրենց անվամբ հաշվարկված աշխատավարձերը։

Երկու դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր: Դրանց ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ մասնավորապես Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը 2013-2018թթ ՀՈԱԿ-ում աշխատանքի է ընդունել 7 քաղաքացու, նրանց հրամանագրելով որպես փոխտնօրեն, մարզիչ /2 քաղաքացու/, հավաքարար, բանվոր /2 քաղաքացու/, պահակ։ Վերջինների անվամբ 2013 թվականից մինչ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, տարբեր ժամանակահատվածներում, հաշվարկվել և վճարվել է ընդհանուր 23.080.700 ՀՀ դրամ գումարի աշխատավարձ։

Ըստ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների՝ նույն եղանակով «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը 2010-2018թթ. ընթացքում աշխատանքի է ընդունել 5 քաղաքացու՝ նրանցին 4-ին հրամանագրելով որպես մարզիչ-մանկավարժ, մեկին՝ բանվոր։ Վերջիններիս կողմից 2013-2018թթ․տարբեր ժամանակահատվածների կտրվածքով աշխատանքի չհաճախելու պայմաններում նրանց անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր 9.305.696 ՀՀ դրամ գումար։

Նկատի առնելով, որ նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալները երկու դեպքում էլ առերևույթ պարունակել են պաշտոնական դիրքի օգտագործմամբ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալների որոշումներով նշված փաստերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը»։

Տպել
1449 դիտում

120 հազար մարդ սովի է մատնվում, սպասում ենք միջազգային հանրության արձագանքին․ Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

ԱԳ նախարարը նոր տեղակալ ունի

Տուգանքը պիտի լինի անհամաչափ, որ անձը չցանկանա խախտում իրականացնել. Թորոսյանը՝ ՃՏՊ-ների նվազմանն ուղղված քայլերի մասին

Հիվանդանոցում մահացել է նախկին պաշտոնյայի՝ կասկածելի փաթեթ կուլ տված 28-ամյա որդին

Անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրվող ռազմական և անվտանգային աջակցությունը․ ԱՄՆ կոնգրեսականները կոչով դիմել են Ջո Բայդենին

Վերագործարկվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերանորոգված, արդիականացված շարժասանդուղքը (տեսանյութ)

Փլուզում Ռոստովյան փողոցի տներից մեկում

Մեծ ցավ է, որ մշակույթի մեծությունն անտեսված է հայրենիքում. Վարդապետյանը՝ աշխարհահռչակ երգիչ Բարսեղ Թումանյանի մասին

Գերմանիան Հայաստանի լավագույն գործընկերն է․ Հակոբ Սիմիդյանն ընդունել է Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է (տեսանյութ)

Միրզոյանը Էնրիկե Մորայի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները

Նիդերլանդների դեսպանը ՀՀ դատախազության հետ համագործակցելու հնարավորությունները քննարկելու պատրաստակամություն է հայտնել

ՌԴ ԱԳՆ-ում կարծում են՝ ԵՄ փորձագետների՝ հայ-ադրբեջանական սահմանի դիտարկումը «հավելյալ արժեք չունի»

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հարկային պոտենցիալի գնահատմանը վերաբերող խորհրդակցություն

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ. Սուրեն Պապիկյանը մի շարք հանձնարարականներ է տվել

Լեզվի կոմիտեն «5-րդ ալիք»-ի թարգմանիչներին, խմբագիրներին հորդորում է հետևել հայերենի կանոններին, օգտվեն բառարաններից

Ստուգումները պետք է նպաստեն հանրակրթության ոլորտի բացերի վերհանմանը և կրթության որակի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Արդարադատության նախարարն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին

Հայաստանը և Դանիան համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն․ նախագահին հավատարմագրերն է հանձնել նորանշանակ դեսպանը

Արսեն Այվազյանն ընտրվել է ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ

ԱՀ-ում գնագոյացման ուսումնասիրություն է իրականացվում․ հանձնաժողովն արձագանքել է ապրանքները բարձր գնով վաճառելու լուրերին

Պոլիտեխնիկի ուսանողներն այսուհետ ծրագրավորում կսովորեն նոր համակարգիչներով

Մոտ ապագայում կտեղեկացնեմ նոր պաշտոնի մասին. Նազելի Բաղդասարյան

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները

Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ ՀՀ-ի ներկայացված շուրջ 331 միլիոն ԱՄՆ դոլար բռնագանձելու մասին պահանջը

ՃՈ տեսուչների ապօրինությունների փաստերով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե

«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության գնացած քաղաքացու ներքնազգեստի թաքստոցից թմրամիջոց է հայտնաբերվել

Կարեն Մանուկյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից

Զինվորական դատախազը կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող կացարաններում

Ստեփանակերտի բնակչության համար գազամատարակարարումը կվերականգնվի, իսկ շրջաններում՝ կդադարեցվի

Արսեն Այվազյանն ընտրվել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ

«Թումո» կենտրոնները և «Թումո տուփերը» հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում. Անդրեասյան

Բլոգերն այցելել է Սուրեն Պապիկյանի հորը պատկանող տուն և ցուցադրել, թե ինչպիսի պայմաններում է ապրում նա (տեսանյութ)

ԵՄ դիտորդների առկայությունը նվազեցնում է սահմանային կրակոցները. Գեղարքունիքի մարզպետ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել 10 ամսական երեխայի մահվան կապակցությամբ

Երևան է ժամանել էնրիկե Մորան, ով կգլխավորի ՀՀ-ԵՄ անվտանգային հարցերով երկխոսության առաջին հանդիպումը

Թուրքիայի ԶՈՒ-ն Կարսում անցկացնում է «Ձմեռ-2023» զորավարժությունը

Փարիզում կայացել է «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի համակարգողների առաջին համաժողովը

Բացառիկ իրադարձություն. Կանադայի Համայնքների պալատում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ 2 առանձին նիստ է գումարվել

Պետք է բացառել որևէ կոռուպցիոն դրսևորում պարեկային ոստիկանությունում. Նիկոլ Փաշինյան