Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել

Սեդրակ Քոչարյանին Ազգային անվտանգությունում առաջարկվել է ցուցմունք տալ, սակայն վերջինս չի ցանկացել:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու եւ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար (փողերի լվացում):

Քոչարյանի պաշտպանն ասաց, որ պատրաստվում են դատի տալ ԱԱԾ-ին՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտելու համար: Մեր հարցին, թե ԱԱԾ-ի հաղորդագրության ո՞ր հատվածն են համարում անմեղության կանխավարկածի խախտում, Ալումյանն ասաց՝ ամբողջը:

Նշենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ երրորդ անձի կողմից տնտեսվարող սուբյեկտներից մեկում ներդրած, դեռևս ծագման առումով առանձին իրավական գնահատականի արժանի 5.300.000 ԱՄՆ դոլարն անհատույց ստանալու նպատակով, Սեդրակ Քոչարյանը ձեռնամուխ է եղել շինծու գործարքներով այդ գումարն իր հիմնադրած ընկերության անվամբ ձևակերպելուն և դրա միջոցով ստանալուն։ Մեր հարցին, թե ով է երրորդ անձը, Ալումյանն ասաց, որ իրենց հարցին ի պատասխան քննիչը պարզաբանել է, թե ում մասին է խոսքը, սակայն չի կարող հրապարկել, քանի որ ստորագրություն են տվել այն չհրապարակելու համար:

Հարցին, թե քրեական գործի շրջանակում Սեդրակ Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարվել է, Ալումյանն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում:

ԱԱԾ-ն այսօր մանրամասներ է ներկայացրել Սեդրակ Քոչարյանի մեղադրանքից: ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այս հղումով:

Տպել
1261 դիտում

Ես հասկանում եմ, որ կամերաների առաջ հաճելի է դեմագոգիկ ելույթներ ունենալ․ Արարատ Միրզոյան

Կառավարությունում առաջարկել եմ հրաժարվել փողի մասին խոսելուց, փող միշտ կգտնվի. Նիկոլ Փաշինյանը՝ ԳԱԱ-ում

Ինչ ուզում են, թող անեն․ Իրինա Ռոդնինան մեկնաբանել է Երեւանում իր անունը կրող դպրոցի վերանվանման հարցը

Ներողություն եմ խնդրում նրանցից, ովքեր այս քայլս թուլություն կորակեն. Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել

Ձերբակալվել են Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենն ու գործավարուհին

Քաղաքական հասունություն է պետք ցուցաբերել սոցիալական հարցերը արտադրական բնույթի հարցերին չհակադրելու համար․ Մելքումյան

Հույս ունենք ԳԱԱ-ն կսպասարկի Հայաստանի տեխնոլոգիական երկիր դարձնելու տեսլականը․ Նիկոլ Փաշինյան

Հայ մարմնամարզիկներին միջազգային մրցումներում օգնում են այլ հավաքականների բժիշկները

30 անշարժ գույք, 2 մլրդ 370 մլն դրամ եւ 1 մլն 400 հազար դոլար. Հակոբ Հակոբյանի ունեցվածքը

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վիեննա․ պաշտոնական

Տարածքը պատշաճ մակարդակով մաքրված չէր. Համազգայինի տնօրենը՝ վարչապետի զայրույթի եւ թատրոնի նոր շենքի մասին

Կենտրոնական ավտոկայանի տնօրենի ավտոմեքենան այրողը ձերբակալվել, այնուհետեւ ստորագրությամբ ազատ է արձակվել

Գյումրու թատրոնի տնօրենի մրցույթը հայտարարված է. ԺՊ-ի ընտրման դեպքում Ծատուրյանը կլինի գեղղեկավար

Արամ Հարությունյանի գործը վերաբացելու որոշման դեմ ներկայացված բողոքը քննվում է դռնփակ

Նազարբաեւը փոխանցում է իշխանությունը. ում, երբ եւ ինչպես

«Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը՝ Մալթայի մշակույթին ծանոթանալու լավ հնարավորություն

Եթե մտքեր էլ ունենամ, ո՞վ կարող է իմ ձեռքից բռնել կամ արգելել. Ռուսական թատրոնի նախկին տնօրենն ԱՄՆ չի արտագաղթել,

Սերժ Սարգսյանը 2009 թվականից կորցրել էր իրականության զգացումը․ Հրանտ Թոխատյան

Հայաստանում նվազագույն կենսաթոշակ կսահմանվի 25500 ՀՀ դրամը․ փոխնախարար

Արաբական ումման իրավամբ սեւ օր է ապրում․ Լիբանանի նախագահը Գոլանի մասով Թրամփի որոշման մասին