Բարձր աշխատավարձ. պայքար դատական կոռուպցիայի դեմ

20/02/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 18-ի համարում

Դատական համակարգը առաջիկայում էապես կփոփոխվի, սակայն այստեղ շարունակելու են աշխատել նույն դատավորները: Այսինքն, ակնհայտ է, որ եթե դատական համակարգում կոռուպցիան նվազեցնելու ուղղությամբ հատուկ միջոցառումներ չիրականացվեն, ապա ամեն ինչ կլինի ինչպես մինչ այժմ, երբ դատարանների որոշումների եւ վճիռների անաչառությանը ոչ ոք չի հավատում: Ուստի, ի՞նչ կարելի է անել դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար:

«Կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից դատական համակարգը մեր երկրի այն ցավոտ տեղերից մեկն է, որտեղ անելիքները շատ են: Բայց ի՞նչ ենք անում մենք այդ ուղղությամբ` ոչինչ: Բոլորը կարող են քննադատել, նույնիսկ քարկոծել դատավորներին եւ դատական համակարգը, բայց դրանից ոչինչ չի փոխվելու: Կոռուպցիոն ռիսկերը միայն դրանց քննադատությամբ չեն նվազի: Անհրաժեշտ է կոնկրետ գործողություններ կատարել»,- ասում է վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը: Վերջինիս կարծիքով, հակակոռուպցիոն միջոցառումները սկսելուց առաջ անհրաժեշտ է նախ դրանց համար հիմք ստեղծել: Իսկ որպես հիմք կարող է լինել դատավորների աշխատավարձերի էական կամ, ավելի ճիշտ, շեշտակի բարձրացումը: Ներկայումս առաջին ատյանի դատարանի դատավորի դրույքաչափը 220, վերաքննիչինը` 242, իսկ վճռաբեկինը` 264 հազար դրամ է: Դատավորները ստանում են նաեւ 50-ից 100 հազար դրամ հավելավճարներ:

Բայց արդյո՞ք շատ վարձատրվելու դեպքում  դատավորները կհրաժարվեն կաշառքներից: Այս հարցին վճռաբեկ դատարանի նախագահը պատասխանում է այսպես. «Ինքնին աշխատավարձեր բարձրացումը չի նվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, որովհետեւ աշխատավարձերի էական բարձրացումը կարող է նաեւ դառնալ այսօրվա կոռումպացված դատավորի եկամուտներին ավելացող հավելավճար: Բայց աշխատավարձի կտրուկ բարձրացումը արդյունավետ կդարձնի ապագա հակակոռուպցիոն շատ խիստ եւ կտրուկ միջոցառումները: Դատավորին անհրաժեշտ է պետության կողմից տալ այնպիսի պատկառելի գումար, որպեսզի նա դառնա հակասոցիալական էակ:

Այսօր դատավորի համար կարող է ավելի դժվար լինել ինչ-որ ճնշումներին ներազդելը, քան թե այդ ճնշմանը համաձայնելը: Դատավորը, հրաժարվելով անել այն, ինչ իրենից խնդրել կամ պահանջել են ինչ-որ մարդիկ,  կարծես մարտահրավեր է ներտում ողջ հասարակությանն՝ իր ընկերներին, իր հարզատներին, մերձավորներին, ազգականներին, իր կոլեգաներին, որոնք հազար ու մի հարցով կարող են միջնորդել: Նա մարտահրավեր է նետում դատախազությանը եւ իր, այսպես ասած, ղեկավարությանը: Այսօր հասարակությունը սովոր է ապրել որոշակի «կանոններով»: Այդ «կանոնները» մի փոքր քննադատելով, մի քիչ համաձայնվելով` բոլորս համակերպվել աշխատում ենք դրանցով: Բոլորս ինչ-որ խնդիրներ ենք ունենում եւ փորձում ենք այդ սահմանված «կանոնների» մեջ լուծումներ գտնել:

Բայց երբ մենք այսօր դատավորին ասում ենք՝ դու անաչառ եղիր եւ ոչ մեկի մի լսիր, մենք նույն է թե ասում ենք` դատավոր, վերցրու զենքդ եւ գնա հասարակության դեմ կռվելու: Որպեսզի մենք բարոյական իրավունք ունենանք դատավորին ասել՝ գնա հասարակության դեմ կռիվ տուր եւ դարձիր բոլորի աչքի չոռը, դրա համար գոնե այդ մարդկանց համար որոշակի երաշխիքներ պիտի ստեղծենք, որպեսզի չվախենան փողոցում հայտնվել, որտեղ բոլորն իրենցից կշրջվեն: Արդյո՞ք դատավորները կարող են անաչառ լինել՝ չեն կարող, որովհետեւ հարյուրավոր սոցիալական լծակներ կան, որոնցով կարող են նրանց վրա ներազդել, ի վերջո, նրանք մարդ են»:

Վերը բերված պարզաբանումներից հետո Հովհաննես Մանուկյանը փորձեց ներկայացնել այն հնարավոր հակակոռուպցիոն միջոցառումները, որոնք կարելի է կատարել դատական համակարգում` դատավորների աշխատավարձերը բարձրացնելուց հետո: Վճռաբեկ դատարանի նախագահը որպես հակակոռուպցիոն միջոցառման տարբերակ տեսնում է, ասենք, օրենքով դատավորների նկատմամբ պատիժները խստացնելը: «Ասենք, դատավորի կողմից կաշառք վերցնելու համար օրենքով կարող է առավելագույն պատիժ սահմանվել»,- ասում է նա: Դատավորների կողմից հնարավոր կոռուպցիոն երեւույթների նկատմամբ պատասխանատվության շարքում վճռաբեկ դատարանի նախագահն առաջարկում է նաեւ օրենսդրությամբ դատավորների համար պարտականություն սահմանել այն, որ նրանք պարտավորված լինեն հայտնել բոլոր միջամտությունների մասին, որոնք իրենց նկատմամբ կատարվում են:

Իսկ եթե դատավորը միջամտության մասին չի հայտնում, եւ այդ մասին հետագայում հայտնի է դառնում, ապա նա է պատասխանատվության է ենթարկվում, ասենք՝ միանգամից աշխատանքից հեռացվում է: «Օրենքով գրում ենք, որ դատավորը պարտավոր է տեղեկացնել իր նկատմամբ իրականացված ցանկացած միջամտության մասին, անկախ նրանից, թե դա ինչ պաշտոնյայի կողմից է եղել,- ասում է Հովհաննես Մանուկյանը եւ շարունակում թվարկել այս ուղությամբ հնարավոր փոփոխությունները,- անհարաժեշտ է նաեւ էապես խստացնել պատասխանատվությունն այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կփորձեն միջամտել դատական գործընթացին, հարկավոր է դատական համակարգը էապես թափանցիկ դարձնել»,- ասում է վճռաբեկ դատարանի նախագահը:

Որպես դատական համակարգի թափանցիկացման տարբերակ՝ կարող է լինել, ասենք, դատական ակտերը բոլորի համար բաց փաստաթուղթ դարձնելը: Դրանք կարող են դրվել ինտերնետային ինչ-որ կայքում, որի միջոցով ցանկացողները հնարավորություն կունենան դրանց հետ ծանոթանալ: Կարող է կիրառվել նաեւ տարբերակ, ըստ որի, ցանկացած ոք իրավունք ունի գնալ դատարան եւ իրեն անհրաժեշտ գործի հետ ծանոթանալ: Մի խոսքով, դատական համակարգում հնարավոր հակակոռուպցիոն միջոցառումները բազմաթիվ են, պարզապես անհրաժեշտ է դրանք սկսել կյանքի կոչել:

Վահագն Հովակիմյան

Տպել
1754 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին