Օմբուդսմենը էլի նշանակվեց. Քոչարյանը չդարձավ Մանդելա

20/02/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 18-ի համարում

Երեկ Հայաստանի Հանրապետության երրորդ գումարման Ազգային ժողովում հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ պատգամավորների 87 կողմ ձայնով, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան նշանակեց Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանին։ Չի բացառվում, իհարկե, որ Արմեն Հարությունյանը նորմալ պաշտպան լինի, սակայն երեկ հերթական անգամ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանին ապացուցեց, թե ով է Հայաստանում միակ տղամարդը։ Կոալիցիայի կուսակցություններն ու նրանց երկու արբանյակ «Ժողպատգամավորը» եւ ՄԱԿ-ը սուսուփուս կատարեցին իրենց պարտքը Ռոբերտ Քոչարյանի առաջ՝ յուրաքանչյուրը Հրանտ Խաչատրյանի անունը ջնջելով այն պայմանանշանով, ինչը իրենց հանձնարարվել էր նախագահական նստավայրից։

Իսկ ընդդիմության միացյալ թեկնածու Հրանտ Խաչատրյանը երեկ ստացավ ընդամենը 28 կողմ ձայն, որից 20-ը «Արդարության» եւ «Ազգային միաբանության» պատգամավորներն էին: Եւ այսպես, երեկ տեղի ունեցավ նորընտիր Սահմանադրության խախտման բացումը. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սահմանադրությամբ չունենալով մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացին որեւէ կերպ մասնակցելու լիազորություն, ռամբույեյան վոյաժից հետո իր նստավայր է հրավիրում ԱԺ մեծամասնությանը, որին Սահմանադրությամբ վերապահված է ընտրել օմբուդսմեն, եւ կոալիցիոն եռյակին պարտադրում է միաձայն ընտրել իր ներկայացրած թեկնածուին։

Ավելին, հաստատելու համար, որ Ռոբերտ Քոչարյանի համար ոչ մի Սահմանադրություն արգելք չի, նախագահի մամուլի ծառայությունն անգամ մամուլի հաղորդագրություն է տարածում, ուր նշում է, որ նախագահը կոալիցիայի հետ քննարկել է ՄԻՊ թեկնածուի հարցը։ Եւ երեկ Տիգրան Թորոսյանը, որը ավանդաբար պահում է Ռոբերտ Քոչարյանի թասիբը, փորձում էր արդարանալ, թե իրենք նախագահի հետ ընդամենը մի թեթեւ խորհրդակցել են։ Նորընտիր Սահմանադրությունը նման փայլուն ընտրախախտումով «թրջելը» երեկ իր ելույթում արձանագրեց նաեւ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը՝ նշելով, որ հերթական անգամ նախագահի շրջապատը վերջինիս ներքաշում է օրինազանցությունների դաշտ, «անտեղյակ` մարդուն դրդելով Սահմանադրության հերթական խախտման»։ Իսկ դեռ անցած շաբաթ կիսատ մնացած «օմբուդսմեն» պարտիայի երեկվա ընթացքը այսպիսին էր։

«Այսօր կարող է սկսվել կա՛մ ավգյան ախոռները մաքրելու փուլ, կա՛մ այս ճահիճը կմնա. դա կախված է այս խորհրդարանից, եւ այս պահին է որոշվում՝ քաղաքական դաշտը մնալու է այսպիսի՞ն, թե՞ վերասերվելու է։ Եթե Հիսուս Քրիստոսն իմանար, որ 20-21-րդ դարերում մարդկությունը մի նոր արատ է ձեռք բերելու՝ ընտրակեղծարարությունը, իր պատգամներում կավելացներ եւս մեկը՝ մի՛ կեղծիր։ Այնպես որ, գոնե մի անգամ քվեարկեք ձեր խղճի կամքով»,- դիմելով խորհրդարանին՝ ասաց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արամ Գասպարի Սարգսյանը։ Իսկ նրա գործընկեր Գրիգոր Հարությունյանը, դիմելով դահլիճում նստած 120 պատգամավորի տղամարդկային արժանապատվությանը, ասաց.

«Ինչի՞ եք ժողովրդի վզին փաթաթում Ռոբերտ Քոչարյանի թեկնածուին։ Մենք մարդու իրավունքների պաշտպա՞ն ենք ընտրում, թե՞ ՄԻՊ նախարար, որը գործելու է Քոչարյանի հրահանգով»։ «Արդարության» քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էլ խորհրդարանին հիշեցրեց, որ անգամ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Նելսոն Մանդելան ունեցավ այնքան քաղաքական հեռատեսություն, որ իր երկրում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զիջեց իր քաղաքական հակառակորդին։ Սակայն ընդդիմության բոլոր զուգահեռներն իզուր էին։ «Մենք Հրանտի թեկնածությանը դեմ չենք, բայց կողմ ենք Արմենի թեկնածությանը»,- ընդդիմության հետ քաղաքական բանավեճն ամփոփեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, ու խորհրդարանն անցավ թեկնածուների եզրափակիչ ելույթներին։

«Մենք ձեզ հետ գործի կեսից ավելին արդեն արել ենք, մենք ձեզ հետ արդեն վառել ենք հույսի փարոսները։ 79 կողմ ձայն՝ այս նշաձողը չի կարող հաղթահարել ո՛չ կոալիցիայի, ո՛չ ընդդիմության միացյալ թեկնածուն։ Այս նշաձողը կարող է հաղթահարել միայն խորհրդարանի միացյալ թեկնածուն։ Գուցե եկել է այն պահը, որ մենք բարոն Մյունհաուզենի նման ձեռքներս մեր մազերից բռնած՝ մեզ հանենք այն ճահճից։ Գուցե եկել է այն պահը, որ Անտուան Էկզյուպերիի նման, անտեսելով մեր շրջապատի ողջ ախտը, ասենք, որ ամեն ինչ գնում է դեպի լավը աշխարհներից այս լավագույնում։ Եւ եկել է այն պահը, որ մենք պետք է հավաքենք մեր ողջ բարոյական ուժերը։ Սիրելի ընկերներ, այս անգամ օգնության կանչելով Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին՝ ես ձեզ առաջնորդում եմ դեպի քվեարկություն»,- եզրափակիչ իր ելույթում ասաց ՄԻՊ թեկնածու Հրանտ Խաչատրյանը։

Իսկ Արմեն Հարությունյանը համեստորեն նշեց, որ եթե իրեն որոշեն վստահել, ինքը բարձր կպահի այդ վստահությունը։ Այդուհանդերձ, այս խորհրդարանի դեպքում չօգնեց անգամ Կարեն Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին ոգեկոչելը։ Այս խորհրդարանը, ինչպես դա եղել է բազմիցս, ոգեկոչվում է միայն մեկ դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանի անունից իրենց հատ-հատ զանգում եւ հրահանգներ է տալիս Արմեն Գեւորգյանը։ Իսկ երեկվա խորհրդարանական ողջ «պրոյեկտը» աչալուրջ հսկում էր տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, որպեսզի ոչ մեկի մտքով հանկարծ չանցնի ընկնել նախորդ անգամվա խաղերի հավեսի տակ։ Ինչեւէ, երեկ Սադոյանի սպասած քաղաքական ու բարոյական բեկումը տեղի չունեցավ, եւ ոչ էլ ավգյան ախոռները մաքրվեցին, ինչպես շատ էր ուզում Արամ Գասպարիչը։

Տեղի ունեցավ այն, ինչը պիտի տեղի ունենար։ Միակ անակնկալով, որ երեկվա քվեարկությանը մասնակցեց նաեւ երեք տարի խորհրդարան չմտած Գագիկ Ծառուկյանը։ «Մեծամասնությունն ամեն ինչ արեց, որ ես վերադառնամ քաղաքական հարթություն։ Ես խորհրդարանում եմ, ես ոչինչ չեմ կորցրել, ոչ մեկի ցավակցության եւ մխիթարության կարիքը չունեմ, եղածի բնութագիրն էլ կտամ փետրվարի 27-ին, երբ կրքերը կհանդարտվեն։ Իմ մասնակցության փորձը համարում եմ հաջողված,  փորձի ձախողումը` շատ բնական»,- երբ ամենի ինչ արդեն ավարտված էր, հայտարարեց օմբուդսմենի այլեւս նախկին թեկնածու Հրանտ Խաչատրյանը։ Իսկ 6 տարի պաշտոնավարման ժամկետով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան ընտրված Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ իր գործունեությունը սկսելու է լրագրողների իրավունքների պաշտպանությունից։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1346 դիտում

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը