Այս տարի գրեթե բոլոր բժշկական հաստատությունները ստացել են ավելի շատ գումար, քան 2018-ին․ Արսեն Թորոսյան

Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը։ Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքն էր խնդրել նման հանդիպում․

«Որ տեսա՝ իրենք չեն կանչում, խնդրեցի, որ հանդիպում լինի՝ հիմնականում պատմելու համար, թե մենք ինչ ենք անում, որպեսզի նույն էջի վրա լինեն կառավարությունն ու Ազգային ժողովը»,-մեկնաբանեց նախարարը։

Արսեն Թորոսյանն ասաց, որ այս տարի գրեթե բոլոր բժշկական հաստատությունները ստացել են ավելի շատ գումար, քան 2018 թվականին․

«Ընդամենը Երեւանում մի քանի կենտրոն ստացել են քիչ՝ դեռեւս, որովհետեւ գումարների բաշխումը կատարվել է սկզբունքով, թե իրենք ինչքան ծառայություն են մատուցել անցյալ տարի՝ նաեւ վճարովի։ Աստղիկ, Էրեբունի, Արաբկիրի բ/կ-ներում բյուջեն աճել է, նույնիսկ Հանրապետական հիվանդանոցում է աճել՝ զարմանալիորեն, բոլորի մոտ եղել է բյուջեի աճ եւ էդ աճերը վերանայվելու են նաեւ տարվա ընթացքում, հնարավոր է լինեն իջեցումներ եւ բարձրացումներ տարբեր բժշկական հիմնարկներում»։

Առողջապահության նախարարն ասաց, որ բժշկական հիմնարկներում կան ծառայություններ, որոնք ստաբիլ են մնում՝ անկախ կատարված ծառայությունից, բայց օրինակ ծննդօգնությունը ուղղակիրորեն կապված է ծնունդների թվից, դրա համար բարձրացումներն ու իջեցումները շարունակական են լինելու, եւ արտառոց բան չկա․

«Ֆինանսական միջոցների մեծ իջեցում եղել է Սբ․ Գրիգոր Լուսավորիչում, մի փոքր՝ Նորք-Մարաշում, որտեղ, եթե կատարողականը փոխվի, հնարավոր է՝ տարվա մեջ վերանայվի»։

Ինչ վերբերում է հարցին, թե «ՄԻԲՍ» բ/կ-ն պատկանում է իրեն եւ դրան անցյալ տարվա համեմատ կրկնակի պետպատվեր է հատկացվել, նախարարն ասաց, որ այս բժշկական կենտրոնում ֆինանսավորումը նախկինում եղել է 25, դարձել է 50 մլն դրամ, եւ «ՄԻԲՍ»-ը 2017-ին պետպատվեր ընդհանրապես չի ստացել, 2018-ի մարտին էլ ստացել է 25 մլն դրամ ու բոլորի մեջ ամենաքիչ ստացողն է եղել․ «Հիմա մենք մեծ վերաբաշխում ենք արել, շատ ստացել են նաեւ դժվարամատչելի ծառայությունների համար Գյումրու եւ Գորիսի բժշկական կենտրոնները։ «Ես սեփական բժշկական կենտրոն չունեմ, ՄԻԲՍ»-ում ընդամենը վեց տարի տնօրեն եմ եղել»,-ասաց Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ իր կինն էլ չունի սեփական բ/կ, այլ միայն հանդիսանում է «ՄԻԲՍ»-ի տնօրենը։

Անդրադառնալով «Ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծին՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ այն կառավարությունում է, եթե ստացվի՝ կգա Ազգային ժողով, բուռն քննարկումներ կլինեն, նախագիծը կընդունվի, կկիրառվի, եւ, ինչպես նախարարն ասաց՝ «այդպես երջանիկ ու առողջ»։

Տպել
2142 դիտում

«Ոչ լեգիտիմ» նախագահի կողմից առաջադրված, ապա ընտրված Վահե Գրիգորյանը աշխարհացունց հայտարարություններով է հանդես գալիս

Ստացել է 1.2 մլն դրամի չափով կաշառք. կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ. ԱԱԾ

Իրանի խնդրից մինչեւ Աֆղանստան և ՌԴ. Բրյուսելում մեկնարկում են ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա բանակցությունները

ԱԺ-ն ստիպված պետք է լինի վերացնել ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը, հակառակ դեպքում սա հավերժական վեճի թեմա է լինելու

Հայաստանը 4-րդ մեդալն ունի Եվրոպական խաղերում

Սպանություն Երեւանում. հայտնաբերվել է սավանով եւ պոլիէթիլենով փաթաթված 25-ամյա աղջկա դի

Ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան. տղամարդու մահվան դեպքով ձերբակալվել է տուժողի եղբայրը

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը

Կայացել է զորակոչի ընթացքում քաղաքացիների բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը

Սյունիքում մեքենան 60 մետր գլորվելով բախվել է էլեկտրասյանը. 12-ամյա երեխան հիվանդանոցում է, վարորդը մահացել է

1 սահնօձ, 1 չպարզված տեսակի օձ. ահազանգեր Երեւանում՝ օձերի առկայության մասին

Մինսկ-2019. բադմինտոնի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը հաղթեց երկրորդ խաղում

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

Զբոսավարների ասոցիացիան մտահոգ է՝ զբոսաշրջիկներին թալանում են. ոստիկանությունը պարզաբանում է

Սիսիանի բանկերից մեկում քաղաքացուց գողացել են հեռախոսը

«Սարուխան» պոմպակայանի հոսանքազրկման պատճառով ջրանջատումներ կլինեն

«Կոբախիձե էտա ռազ, Գախարիա էտա դվա». Վրաստանի նախկին նախագահը միացել էր ցուցարարներին

Երևանում և 8 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Շիրակի մարզի Կամո գյուղում այսօր անշնչացած վիճակում հայտնաբերված երիտասարդն առողջական խնդիրներ ուներ

Երեւանում վրաերթի է ենթարկվել Ֆրանսիայի 73-ամյա քաղաքացուհին եւ տեղում մահացել