Առնվազն զուգարանների հարցը մի քանի մեծ ավտոկայաններում պետք է լուծվի. Աշոտ Մնացականյան

Երեկ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը այցելել էր Երեւանի Կենտրոնական ավտոկայան: Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ցուցադրեց, թե այդտեղ հակասանիտարական ինչ խայտառակ վիճակ է։ Ավտոկայանի զուգարաններում, որից պետք է օգտվեն անձնակազմն ու ուղեւորները, տասնյակ տարիներ որեւէ վերանորոգման աշխատանք չի կատարվել։ Նախարարը նաեւ նշել էր, որ կառավարությունը գործուն ջանքեր է գործադրելու՝ իրավիճակը բարելավելու համար։

«Առնվազն զուգարանների հարցը մի քանի մեծ ավտոկայաններում պետք է լուծվի»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը:

- Պարոն Մնացականյան, ի՞նչ քայլեր են իրականացվում ավտոկայանների բարեկարգման համար:

- Ես 1 ամիս առաջ գրությունով տեղեկացրել եմ, որ առնվազն զուգարանների հարցը մի քանի մեծ ավտոկայաններում պետք է լուծվի, այսինքն, բարեկարգվի, վերանորոգվի, որովհետեւ ոչ մի տեղ բարվոք վիճակում չեն:

- Դա բոլո՞ր ավտոկայաններին է վերաբերվում:

- Քանի որ այս պահին բյուջեն չի ներում, հնարավորության սահմաններում գոնե մեծ ավտոկայանները` Վանաձորինը, Գյումրունը եւ Երեւանի 3 ավտոկայարանները` Հյուսիսայինը Կենտրոնականը եւ Հարավայինը, պետք է բարեկարգվեն:

Այս պահին նույնիսկ քննարկումներ կան ներդրողների հետ, ուզում են ներդրում անել Հարավային ավտոկայանում եւ կա նաեւ քննարկում մեկ այլ տնտեսվարողի հետ, որը պատրաստ է 300 հազար դոլար ներդրում անել Կենտրոնական ավտոկայանի տարածքի վրա: Դա ոչ միայն շենքի բարեկարգմանն է վերաբերվում, այլ նաեւ այնտեղ կանաչ գոտի ստեղծելուն:

- Իսկ այդտեղ ներդրում կատարելը շահավե՞տ է: Արդյո՞ք ներդրում կատարողը կկարողանա՞ հետ բերել իր ծախսած գումարները:

- Օրինակ, մենք սպասարկումը վարձակալությամբ տրամադրում ենք այդ ընկերությանը, նրանք բարեկարգում են իրականացնում, իսկ հետո կարող են մեր համաձայնությամբ ենթավարձակալությամբ տալ այդ տարածքները: Այսինքն, մարժայով է լինելու իր եկամուտը: Նրանք կանխատեսում ունեն, որ իրենց արած ներդրումի հիման վրա կկարողանան ավելի թանկ գնով վարձակալությամբ տալ եւ այդտեղից իրենց եկամուտը այդ տարբերությունով ապահովել:

- Ւսկ ի՞նչ չափով է վերանորոգում իրականացվելու:

- Դեռեւս վերջնական պայմանավորվածություն չկա: Պետք է գրավոր առաջարկ ներկայացնեն, ես, պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը եւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը քննարկենք: Բայց ըստ բանավոր խոսակցությունների՝ շենքը` արտաքին տեսքով, նույնիսկ տանիքը պետք է վերանորոգվի: Առաջարկ է եղել նաեւ, որ այնտեղ բանկի մասնաճյուղ լինի: Այսինքն, ցիվիլ լինի, ներսում չվացուցակները լինեն, օդանավակայան որ մտնում ենք՝ ինչպե՞ս է: Սպասասրահը պետք է կարգի բերվի, որովհետեւ այնտեղ անբարվոք վիճակ է, բոլոր նստարանները ջարդած եւ անբարեկարգ վիճակում են: Այսինքն, պետք է քաղաքացին այդտեղ սպասելուց իրեն արժանավայել զգա:

- Իսկ մոտավոր ժամկետ կարո՞ղ եք նշել, երբ կարող է արդեն բարեկարգվեն ավտոկայարանները, եթե այս ծրագիրը լինի:

- Եթե սա լինի, կարծում եմ, մինչեւ ամառվա վերջ ռեալ փոփոխությունները` արտաքին տեսքի առումով, կտեսնենք: Նորմալ բուժկետ պետք է լինի, մոր եւ մանկան սրահ պետք է լինի, վարորդների հանգստի սենյակ պետք է լինի: Շատ միջպետական փոխադրողներ մեզ հետ պայմանագիր չեն կնքել, որովհետեւ ասում են՝ դուք սպասարկում չեք իրականացնում: Իսկ մենք մեր այս քայլով եւ դրա շարունակական քայլերով փորձում ենք այդ խնդիրը կարգավորել:

Սա լավ է նաեւ բնակչության համար: Ավտոկայանն իրենից լուրջ բան է ներկայացնում, ուղղակի մարդիկ պիտի իմանան, որ դա ավտոկայան է: Հիմա, որ ասում են՝ ավտոկայան, մարդիկ պատկերացնում են ինչ-որ քանդած տեղ` անբարեկարգ, այդպես է ասոցացվում մարդկանց մոտ, մտածում են՝ գնան, այնքան որ իրենց երթուղայինը նստեն, գնան: Եթե մարդը գնում է, օրինակ, կես ժամ նստում է տրանսպորտի մեջ` մինչեւ ժամը գա, շարժվի, կարող է գնալ այդ սպասասրահում նստել եւ հանգիստ սպասել, ներսում «Wi-fi» է լինելու, ձմեռը տաքացվելու է: Այսինքն, քաղաքացու համար դա հարմարավետ է: Ոչ միայն բիզնես շահն է լուծվում` ներդրողի, այլեւ քաղաքացու հարմարավետության հարցն է լուծվում:

Այստեղ իրականում բարդ բան չկա, սա առաջ էլ է հնարավոր եղել անել, ուղղակի կամք է պետք ցուցաբերել ու անընդհատ փնտրել: Հաստատ վերջնական արդյունքը կարող է շատ լավ լինել:

Տպել
4459 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով