Լուրջ քննադատությանը շատ լուրջ եմ վերաբերվում եւ լուրջ հետեւություններ եմ անում․ Աննա Հակոբյան

21/02/2019 schedule15:30

«Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների գործունեության վերաբերյալ այդ հիմնադրամների նախագահ Աննա Հակոբյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց վերջինիս՝ ինչո՞վ է պայմանավորված ամենաքննարկված ու քննադատված առաջին տիկին լինելու հանգամանքը․

«Որ ասեք՝ ինչի՞ համար եմ քննադատված, գուցե ասեմ՝ ինչու եմ քննադատված»,- պատասխանեց Հակոբյանը:

Լրագրողը որպես օրինակ բերեց Հակոբյանի դստեր 20-ամյակի արարողությունը եւ ուղղաթիռով Արթիկ մեկնելու մասին հրապարակումները, ինչին Աննա Հակոբյանն արձագանքեց.

«Մեկ անգամ արդեն ասել եմ՝ քննադատությանը շատ առողջ եմ վերաբերվում, բայց քննադատությունը այլ բան է, ձեր նշած օրինակները լրիվ այլ բան են: Դրանք ոչ մի կապ չունեն քննադատության եւ իրականության հետ: Նման դեպքերում անլուրջ է դրանց մասին խոսելն ու դրանք մեկնաբանելը: Իսկ լուրջ քննադատությանը շատ լուրջ եմ վերաբերվում եւ լուրջ հետեւություններ եմ անում, իսկ իրականության հետ կապ չունեցող լուրերին ոչ մի կերպ չեմ վերաբերվում»,- ասաց Աննա Հակոբյանը։

Տպել
6048 դիտում

Թող իմ հայրն էլ նստած լիներ, 10 տարի հետո գար, ես էլ այսպես փաթաթվեի. մարտի 1-ի զոհի տղան՝ Քոչարյանի նկարը տեսնելով

Զ. Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

Ադեկվատ խաղամոլի արկածները

Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտելու համար. Փաշինյան

Ինչու կանչեցին ցույցի տեղը, ով կրակեց, ովքեր տարան հիվանդանոց. Ջեմմա Վարդումյանը արդար ու խիստ դատ է պահանջում

Տարածաշրջանի երկրների պատմության ադրբեջանական տարբերակն իրականությանը չի համապատասպանում․ Սուրեն Պապիկյան

Չկա մի հանդիպում, որի ընթացքում չի քննարկվում Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հարցը․ վարչապետ

Կոտայքի մարզից ևս 9 սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել. մարզպետարան

Տրանսպորտային ոլորտում մեր խնդիրներն օր օրի շատանում են․ նախարար Սուրեն Պապիկյանը համաձայնեց պատգամավորի հետ

Սնկային թունավորում Սուրենավանում, 6 քաղաքացի հոսպիտալացվել է

Նախարարի հրամա՞ն կա, որ եզդի զինվորներն էլ իրենց կրծքին պետք է խաչ կրեն․ Ռուստամ Բաքոյանի հարցը՝ ՊՆ Դավիթ Տոնոյանին

Հայկ Մարությանը պաշտոնական այցով մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Պրոդյուսերը բացահայտում է սպորտային-հումորային նոր հաղորդման մանրամասները

Առողջապահության ապահովագրության համակարգն ուզում ենք հասցնել ներդնել 2021 թվականից․ Արսեն Թորոսյան

Ալավերդի ընթանալիս «06»-ը վթարի է ենթարկվել, 12-օրական երեխան տեղում մահացել է

Աշոտ Մելքոնյանն այսուհետեւ կարող է անարգել մտնել Վրաստան. խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով

Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող մեզ վախեցնել․ Փաշինյան

Ջերմաստիճանի բարձրացումը հրդեհի պատճառ կարող է դառնալ. ԱԻՆ-ը զգուշացնում է

ԿԲ-ն պահուստավորել է 131 մլն դոլար, մինչեւ ԿԲ նախագահը հասել է բանկ՝ թիվը հասել է 154 մլն-ի․ վարչապետը՝ տուրիզմի մասին

Եթե մարդը մեղավոր է, պետք է պատժվի, եթե ոչ, ոչ. Սամվել Հարությունյանի հայրը դատարանից օբյեկտիվություն խնդրեց