20 տարի անց թարմացվեց Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի խոհանոցային գույքը

21/02/2019 schedule18:48

«Հայաստան» համահայկական հիմնադրամին աջակցելու, ֆինանսական միջոցներ տրամադրելու ցանկություն բարերաներն ինչպես միշտ ունեցել են, այժմ էլ ունեն: Ոչ մի խնդիր չկա այս հարցում: Ունենք հին ու հավատարիմ մշտական գործընկերներ, եւ նրանց շարքերը գնալով համալրվում են,-այսօր Գյումրիում հայտարարեց հիմնադրամի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի ծրագրերի համակարգող Աննա Մանուկյանը:Հիմնադրամի նոր տնօրենն ու ծրագրերի պատասխանատուները հատուկ առաքելությամբ էին Գյումրու «Երեխաների տան»-ը: Խոհանոցի նոր գույք էին բերել: Սառնարան, գազօջախ, լվացքի մեքենա, մսաղաց եւ այլ անհրաժեշտ պարագաներ էր ուզել հաստատության տնօրենը: Հիմնադրամի պատասխանատուները նախապես եղել են տեղում, կատարել կարիքի գնահատում եւ գտել, որ դրանք իսկապես անհրաժեշտ են:Վերջին անգամ Գյումրու հատուկ պրոֆիլի այս հաստատությունում խոհանոցային գույքը թարմացվել է 20 տարի առաջ: Սարքավորումները ծառայում են մինչ օրս, սակայն մաշված էին արդեն: Հիմնադրամի ծրագրերի բաժնի համակարգող Միլենա Բաբաեւան հույս ունի, որ իրենց նվիրած գույքը կծառայի ոչ թե 20 տարի, այլ ավելի, քանի որ որակյալ սարքավորումներ են գնել:«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2012 թվականից սկսած է Գյումրու «Երեխաների տուն»-ը պահում ուշադրութան կենտրոնում: 7 տարում արդեն 7 մեծ ծրագիր է իրականացվել, վերանորոգվել են հաստատության մասնաշենքերը, կառուցվել է հատուկ ֆիզիոթերապեւտիկ փակ լողավազանը, Շվեյցարիայի հայ համայնքի հովանավորությամբ հիմնադրամը հաստատության մեջ կարողացել է ուլտրաձայնային հետազոտության սենյակ կահավորել եւ այլն: Լողավազանն այս պահին փակ է, քանի որ ձմռան ամիսներին չի գործում: Այն կտրված է շենքից, այսինքն երեխաները լողավազան հասնելու համար պետք է դուրս գան բակ, ինչն ուղղակիորեն կվտանգի նրանց առողջությունը:«Բոլորն էլ ռիսկային խմբի երեխաներ են, մենք չենք կարող նրանց ձմռան ամիսներին դուրս բերել, որ տանենք լողավազան, հետո էլ  հետ բերել սենյակներ: Կհիվանդանան, իսկ դա իր մեջ մեծ ու լուրջ վտանգներ է պարունակում: Այլ հարց, եթե ի սկզբանե մշակված ձեռնարկն իրականություն դառնա: Երբ լողավազանը կառուցվեց, նախագիծն այնպիսին էր, որ պետք է փակ միջանցքով այն միանար ընդհանուր մասնաշենքին: Դա նաեւ հնարավորություն կտար ուղիղ կապ ունենալ վերականգնողական սենյակի հետ: Այսինքն, մենք մտածել էինք, որ վերականգնողական կուրսից անմիջապես հետո, երեխան այդ միջանցքով կհասներ լողավազան եւ կվերադառնար իր սենյակ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Գյումրու Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Գեւորգյանը: Այս հարցը նաեւ հիմնադրամի նոր ղեկավարի հետ քննարկվեց: Հավանաբար առաջիկայում անդրադարձ կլինի: Աննա Գեւորգյանը նաեւ ընդգծեց, որ բոլոր երեխաներն են օգտվում լողավազանից, բայց նրանց մեջ կան առաջատարներ, որոնք մենակ շատ լավ են լողում եւ մասնագիտական կարծիք կա, որ կկարողանան եթե հնարավոր լինի, փոքրիկներին ներկայացնել պարալիմպիկ օլիմպիադայի նաեւ:Ներկա պահին «Գյումրու Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 0-ից 8 տարեկան 125 երեխա է խնամվում: Բոլորը, բացառությամբ հայտնի երկվորյակ տղաներից, առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներ են: Երեխաներն այս հաստատություն են ընդունվում Հայաստանի տարբեր մարզերից եւ քաղաքներից, քանի որ այն իր գործառույթով միակն է ու եզակին Հայաստանում: Չնայած առողջական ծանր խնդիրներին, երեխաները, որոնց ծնողները հաժարվում են, ներկայացվում են որդեգրման: 2018-ին մեկ երեխա է որդեգրվել, տարվել արտերկիր:

Տպել
1675 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ