Կոտայքի լեռներում ձնահոսքի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացիներին գտել են. ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ

22/02/2019 schedule15:45

Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարում կորած Ֆրանսիայի քաղաքացուն որոնելու նպատակով ժամանել է ՊՆ ուղղաթիռը:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 22-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ 5 լեռնագնացներ (Ֆրանսիայի քաղաքացի) բարձրացել են Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Shamshyan.com –ի   փոխանցմամբ, փրկարարները 7 կմ-ից ավելի ոտքով անցել են նշված հատվածը, որը շատ դժվարանցանելի է եղել, և ձյան բարձրությունը հասնում է մինչև 2.5-3 մետրի, և որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են կորածներին։ 

Աղբյուրը հայտնում է նաև, որ ուժեղ սառնամանիքը նույնպես խոչընդոտում է փրկարարների աշխատանքներին։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լեռնագնացներից չորսի վիճակը կայուն է, մեկն էլ սառած է և կարծես կենդանության նշաններ է ցույց տալիս: Նրան տեղում փրկարարները օգնություն են ցուցաբերում, և ուղղաթիռը տեղափոխելու է մոտակա հիվանդանոցներից մեկը։

Տպել
1471 դիտում

72-ամյա քաղաքացին դադարեցրել է շուրջ 6 օր տեւած հացադուլը. դատախազությունից վերջապես արձագանքել են նրա խնդրին

ԱՄՆ-ում ոստիկանները մի քանի անգամ կրակել են Սպուտնիկի պրոդյուսերի վրա

Կարգի՛ հրավիրեք ձեր գործընկերոջը, եթե չեք կարողանում օգնել, մենք գիտենք լավ բժիշկների․ Պողոսյանը՝ ԲՀԿ-ականներին

Հակահամաճարակային անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավել խստացվում են

Հրապարակվել են կորոնավիրուսից մահացածների անունները, մասնագետը անձնական տվյալների պաշտպանության խնդիր է տեսնում

ՀՔԾ-ն վարույթ է ընդունել ՀՖՖ նախկին նախագահին առնչվող նոր քրեական գործը

Հայաստանը նշված է կարմիր ազդանշանով՝ որպես ամենավտանգավոր եւ ռիսկային երկրներից մեկը համաճարակի առումով․ Նաիրա Զոհրաբյան

Մաթեմատիկական մեդալավորում, բժշկություն, արևելագիտություն․ նախագահը խրախուսել է ուսանողական մրցույթի հաղթողներին

Այսօր ոստիկանությունը համարժեք չէ տիրող հանցավորությանը․ Արմեն Խաչատրյան

Լարված իրավիճակ «Մեյմանդար» շուկայում. պարետի որոշմամբ՝ շուկան 24 ժամով փակվելու է, առեւտրականները թույլ չեն տալիս

Մտերիմներիցս մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, անմիջապես հանձնել եմ թեստ. ԱԺ պատգամավոր

Գյուղատնտեսությունը եւ շինարարությունը տնտեսական որոշակի անկման ֆոնին դրական ազդակներ կհաղորդեն․ Մանուկյան

Մեկնարկել է առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը. արդեն ներկայացվել է 4745 դիմում

Նոր Նորքում հրազենով սպանություն կատարած տղամարդը ներկայացել է ոստիկանություն (տեսանյութ)

93 մլն դրամ բարերար Միքայել Վարդանյանի կողմից՝ Երևանի հաշմանդամություն ունեցող, անապահով երեխաներին

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել. մարզում 1 մահ է գրանցվել

Արցախում կորոնավիրուսի ևս 3 դեպք է հաստատվել. վարակակիրների ընդհանուր թիվը 46 է

ՀՀ հումանիտար առաքելության սակրավորները մայիսին ականազերծել են 17.471 քմ տարածք, բուժօգնություն ցուցաբերել 549 մարդու

Միքայել Մինասյանի հետ կապված բիզնեսների բաժնեմասերը՝ կալանքի տակ. 1lurer

Փաստաբանների պալատում տեղի են ունեցել նոր նշանակումներ