Հայտարարություն մրցույթի մասին

Հայտարարություն մրցույթի մասին

Մրցույթի համարը 10/19

Պատվիրատուն` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն, որը գտնվում է քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, հայտարարում է Մրցույթ։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի կարիքների համար Խոհանոցային նյութերի և պարագաների ձեռքբերման գնման շրջանակային պայմանագիր (այսուհետեւ` պայմանագիր):

Ապրանքների մատակարարման պայմանագիրն ուժի մեջ կմտնի պայմանագրի երկկողմանի կնքման պահից և կգործի 1 տարի: Ապրանքների մատակարարումն իրականացվում է պատվեր-հայտի հիման վրա, այն ստանալուց 7 օրացուցային օրվա ընթացքում։ Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի մրցույթին մասնակցելու հավասար իրավունք, բացառությամբ «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի մատակարարների/կապալառուների եւ երրորդ կողմի աշխատանքներ (ծառայություններ մատուցողի) կատարողի ներգրավման քաղաքականության պահանջների: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող` Տեխնիկական առաջարկ, Մասնագիտական փորձառություն, Ֆինանսական միջոցներ, Աշխատանքային ռեսուրսներ: Ընտրված մասնակիցը որոշվում է սահմանված պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։ Պայմանագրի համար վճարումը կիրականացվի Կատարողին առաջարկվող պայմանագրի նախագծում սահմանված կարգով: Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչեւ սույն մրցույթի հայտերի (տեխնիկական առաջարկ) բացման նիստը։ Ընդ որում, փաստաթղթային ձեւով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձեւով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը։ Էլեկտրոնային ձեւով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձեւով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։ Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։ Մրցույթի առաջարկները (տեխնիկական) անհրաժեշտ է ներկայացնել քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեով, փաստաթղթային ձեւով մինչեւ 2019թ մարտի 1-ը, ժամը 10:00, եւ դրանք պետք է կազմված լինեն հայերեն։ Տեխնիկական առաջարկն ուսումնասիրելուց եւ հաստատելուց հետո Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է հրավեր գնային առաջարկները ներկայացնելու համար: Հայտերի (տեխնիկական առաջարկների) բացումը տեղի կունենա քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, 2019թ. մարտի 1-ին ժամը 10:00-ին։ Մասնակիցների Տեխնիկական փորձի, Անձնակազմի, Նույնանման պայմանագրերի իրականացման փորձի, վերաբերյալ պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար մասնակիցները հայտով (տեխնիկական առաջարկ) պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների գծով մասնագետ Ա. Նիկոլայանին։

Հեռախոս` 0284 50022

Էլ. փոստ [email protected]

Պատվիրատու` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ

Տպել
619 դիտում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երկուսը հայր ու որդի են

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է

Առանձնատնից գողություններ կատարածներն անչափահասներ էին. նրանք ձերբակալվել են

Զինծառայողները եւս մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել ավտոլվացման կետից ավտոմեքենա փախցրած անձին

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող

Համալասարանական հիվանդանոցների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքները

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 8-ին կայցելի Ռուսաստան

Մենք պետք է մեր շրջապատի մաքրությունն ապահովենք ամենօրյա աշխատանքի միջոցով․ Սուրեն Պապիկյան

Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ՝ կալանավորման դեմ բողոքը անհապաղ չքննելու վերաբերյալ

Արցախի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Արմավիր քաղաքում լայնամասշտաբ ծառատունկ է իրականացվել․ նպատակ ունեն քաղաքում երկրորդ զբոսայգին հիմնել (լուսանկարներ)

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ակտիվ մասնակցել են շաբաթօրյակին

Լոռու մարզի դատախազությունում խորհրդակցություն է եղել բնակարանային գողությունները նվազեցնելու թեմայով

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը վաղ առավոտից են բահերով զինված

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել «Նուբարաշեն» եւ «Վարդաշեն» ՔԿՀ-ներ