Երկու աթոռ. պայքարը ավելի է թեժանում

23/02/2019 schedule14:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 21-ի համարում

Որոշ բուհերի ռեկտորների ընտրությունները խոստանում են սպասվածից է՛լ ավելի հետաքրքիր լինել: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ռեկտոր դառնալու հայտ են ներկայացրել նաեւ առեւտրի եւ տնտեսության զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Երեկ ավարտվեցին Հերացու անվան բժշկական համալսարանի եւ Տնտեսագիտության ինստիտուտի ռեկտորների թեկնածուների առաջադրման ժամկետները: Ընտրությունները տեղի կունենան փետրվարի 27-ին:

Այսպիսով, Տնտեսագիտության ինստիտուտում ռեկտորի պաշտոնի համար պայքարելու են 6 թեկնածուներ. առեւտրի եւ տնտեսության զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանը, պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, նույն բուհի Միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Միքայել Մելքումյանը, որը նախկինում զբաղեցնում էր պետական գույքի կառավարման փոխնախարարի պաշտոնը, նույն բուհի կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագտության դոկտոր, պրոֆսոր Յուրի Սուվարյանը:

Երեկ վերջին պահին իրենց հայտերը հասցրեցին կրթության եւ գիտության նախարարությանը ներկայացնել եւս երկու թեկնածուներ` Տնտեսագիտական ինստիտուտի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Միհրդատ Հարությունյանը, որը, ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հորեղբորորդին է, եւ տնտեսագիտության դոկտոր, նույն բուհի տնտեսագիտության տեսության ամբոնի դոցենտ Հովսեփ Աղաջանյանը: Տնտեսագիտական ինստիտուտում, սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ռեկտորի պաշտոնի համար հիմնական պայքարն ընթանալու է Գագիկ Հարությունյանի հորեղբորորդու` Միհրդատ Հարությունյանի եւ Յուրի Սուվարյանի միջեւ: Իշխանությունների թեկնածուն, բնականաբար, հենց Միհրդատ Հարությունյանն է:

Մեր տեղեկություններով, նրան է պաշտպանելու նաեւ բուհի նախկին ռեկտոր, այժմ կառավարման խորհրդի նախագահ Գրիգոր Կիրակոսյանը, թեեւ երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ պարոն Կիրակոսյանը հայտարարեց, թե ինքը թեկնածու չունի: «Դա ինձ չի վերաբերում բացարձակ»,- ասաց նա: Երեկ մենք փորձեցինք պարոն Կիրակոսյանից ճշտել, թե ինչով է պայմանավորված բուհի ռեկտորի պաշտոնի նկատմամբ նման հետաքրքրությունը: «Ես չեմ կարող ասել»,- ասաց նա: Գրիգոր Կիրակոսյանը հրաժարվեց նաեւ ընտրությունների արդյունքների մասին կանխատեսումներ անելուց: Ի դեպ, պարոն Կիրակոսյանը հայտարարում էր նաեւ, որ ինքը ամենեւին էլ ռեկտորի ընտրությունների կարգը չի «ձեւել» Միհրդատ Հարությունյանի տվյալներին համապատասխան:

Հիշեցնենք, որ այս եւ եւս մի երկու բուհերում, ի տարբերություն մյուսների, ռեկտոր դառնալու համար պարտադիր չէ լինել դոկտոր: Ըստ կանոնակարգի, այստեղ բավարարվելու են միայն պրոֆեսորի գիտական աստիճանով եւ գիտությունների թեկնածուի կոչումով: Հետաքրքիր զուգադիպությամբ այս պահանջն է ներկայացվում այն բուհերում, որտեղ իշխանությունների թեկնածուն չի հասցրել դոկտորի կոչում ստանալ: Բավական հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում նաեւ Բժշկական համալսարանում: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ այս բուհոմ ռեկտորի պոտենցիալ թեկնածուներ են համարվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի խնամին է, եւ Բժշկական համալսարանի Անատոմիայի ամբիոնի վարիչ Գոհար Քյալյանը, որը «Հ2» հեռուստաընկերության ղեկավար Սամվել Մայրապետյանի կինն է եւ 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ թիվ 15 ԸԸՀ նախագահն էր:

Արա Մինասյանը, սակայն, որքան էլ տարօրինակ է, հրաժարվել է պայքարից: Չնայած այն բանին, որ հենց նույն կլինիկայում, որը ղեկավարում է պարոն Մինասյանը, արդեն գրեթե 2 տարի է, բոլորը սպասում էին, որ նա ամեն պահի կարող է դառնալ Բժշկականի ռեկտոր, բայց, փաստորեն, Մինասյանը նախընտրել է իր կլինիկան: Երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ հիվանդանոցի մի քանի բժիշկներ ասացին, որ Արա Մինասյանը չի ցանկացել ռեկտոր դառնալ Բժշկական համալսարանում ստեղծված անառողջ մթնոլորտի պատճառով եւ չի ցանկացել, որ իր անձը դառնա շահարկումների առարկա: Անձամբ պարոն Մինասյանը մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ հայտնեց, որ չի կարող թողնել կլինիկան, քանի որ այնտեղ ծրագրեր ու շատ գործ կա անելու:

Ինչպես հայտնի է, օպտիմիզացիայի շրջանակներում Նոր Նորքի նախկին շտապօգնության հիվանդնոցին են միացել թիվ 14 պոլիկլինիկան, թիվ 5 մանկական պոլիկլինիկան, Նոր Նորքի մանկական հիվանդանոցը եւ շտապօգնության հիվանդանոցի հարեւանությամբ գործող ծննդատունը, որոնք միասին կոչվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որի ղեկավարն է Արա Մինասյանը: Ինչ վերաբերում է Գոհար Քյալյանին, որը համարվում է «Ռոբերտ Քոչարյանի մարդը», նա իր թեկնածությունն առաջադրել է, եւ բուհում գրեթե բոլորն արդեն վստահ են, որ հենց նա է դառնալու իրենց նորընտիր ռեկտորը: Երեկ առավոտյան ԿԳՆ-ում Բժշկականի ռեկտորի պաշտոնի համար ներկայացված էին երեք թեկնածուներ. Գոհար Քյալյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նույն բուհի Սթիզիապուլմոնոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինա Սաֆարյանը եւ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նույն բուհի Մասնագիտական ուսուցման ֆակուլտետի դեկան Արմենակ Համբարձումյանը:

Վերջին պահին, սակայն, պարոն Համբարձումյանը ետ էր վերցրել իր հայտը: Մեր այն հարցին, թե որն էր դրա պատճառը, պարոն Համբարձումյանը պատասխանեց. «Ուղղակի առողջությունս կտրուկ վատացավ: Ստամոքսում խոց ունեմ, արնահոսում է: Ավելի լավ է, զբաղվեմ դրանով, լավանամ»: Երբ մենք ասացինք, որ կարող է ընտրությունների օրն ամեն ինչ նորմալ լիներ, նա ասաց. «Շուտ չի անցնի, ես գիտեմ»: Խոսակցություններ կան, սակայն, որ պարոն Համբարձումյանին ինչ-որ մեկը ստիպել է ետ վերցնել իր դիմումը: Դրանք, սակայն, ռեկտորի նախկին թեկնածուն անհեթեթություն է համարում: Այս բուհում ռեկտորի ընտրությունները տեղի կունենան մարտի 1-ին:

Լուսինե Բարսեղյան   

Տպել
1254 դիտում

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորված են

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ