Երևան
6 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 21-ի համարում
Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Արմեն Հարությունյանը երեկվանից պաշտոնապես ստանձնեց իր լիազորությունները: Երեկ վաղ առավոտյան ՄԻՊ գրասենյակում տեղի է ունեցել գույքի ընդունում եւ հանձնում, որից հետո գրասենյակի դռները բացվել են, եւ այն սկսել է գործել: Հիշեցնենք, որ դեռեւս հունվարի 5-ից, երբ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվեց, ՄԻՊ գրասենյակը կնքվել էր, եւ մինչեւ երեկ այն չէր գործում: Օմբուդսմենի բացակայության պատճառով մի շարք գործընթացներ եւս կասեցվել էին, երեկվանից մեխանիկորեն դրանք բոլորը վերսկսված են: Այս տեսանկյունից թերեւս ամենամեծ հետաքրքրություն ներկայացնող գործընթացը ՄԻ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կողմից ՍԴ ներկայացված դիմումի քննարկման հարցն է:
Հիշեցնենք, որ Լարիսա Ալավերդյանն իր պաշտոնավարության վերջին օրը` հունվարի 4-ին, ՍԴ էր ներկայացրել դիմում, որով նա վիճարկել էր կառավարության մի քանի որոշումների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Լարիսա Ալավերդյանի դիմումում թվարկվել են կառավարության այն որոշումները, որոնցով իրականացվում է մայրաքաղաքի կենտրոնի, մասնավորապես, «Հյուսիսային պողոտայի» եւ «Գլխավոր պողոտայի» շինարարությունը: Կառավարության այդ որոշումների արդյունքում Երեւանի կենտրոնի մի քանի փողոցների բնակիչները հիմնականում հարկադրաբար զրկվել են իրենց սեփականությունից: Իսկ բնակիչներին տրված փոխհատուցումները անշարժ գույքի շուկայական արժեքից զգալիորեն ցածր են եղել:
Լարիսա Ալավերդյանի դիմումը ստանալուց հետո հաջորդ օրը` հունվարի 5-ին, ՍԴ-ն այն ընդունել էր վարույթ, սակայն դիմումի քննարկումը կասեցվել էր, քանի որ իրավական տեսանկյունից հենց այդ օրվանից դիմող կողմը չկար: Ուստի, ՍԴ-ն որոշել էր, որ դիմումի քննարկումը կվերսկսվի ՄԻ պաշտպանի ընտրություններից հետո: Երեկվանից այդ գործընթացը կրկին վերսկսվել է, եւ եթե իրավիճակի փոփոխություն տեղի չունենա, ապա առաջիկայում ՍԴ-ն պետք է քննարկի ՄԻ պաշտպանի դիմումը: ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց օմբուդսմենի դիմումի քննարկման գործընթացը վերսկսելու փաստը: Օմբուդսմենի դիմումի քննարկումը կրկին դադարեցնելու միակ տարբերակը կարող է լինել Արմեն Հարությունյանի համապատասխան դիմումը:
Այսինքն, որպեսզի ՍԴ-ն չքննարկի Լարիսա Ալավերդյանի դիմումը, հարկավոր է, որ նրա իրավահաջորդը հետ վերցնի այն: Արմեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը մտադիր չէ ՍԴ-ում սկսված այդ գործընթացը կասեցնել: «Ես մտադիր չեմ գործընթացը կանգնեցնել, մտադրություն չունեմ դիմել ՍԴ-ին, որպեսզի գործընթացը դադարեցվի»,- ասաց նորանշանակ օմբուդսմենը: Իհարկե, նա նաեւ չբացառեց, որ դիմումի եւ դրան կից նյութերի հետ ծանոթանալուց հետո ինքը կարող է որոշակի ուղղումներ մտցնել այդ փաստաթղթերում, ասենք՝ փոխել իրավական գնահատականների շեշտադրումները: Բայց առավել ուշագրավ է Արմեն Հարությունյանի այն դիտարկումը, որ օմբուդսմենի` ՍԴ ներկայացրած դիմումը հավանաբար չի քննարկվի, քանի որ միեւնույն խնդրի առնչությամբ ստացվել է նաեւ ԱԺ պատգամավորների ստորագրությամբ դիմում:
Արմեն Հարությունյանի կարծիքով, ՍԴ-ն կքննարկի ԱԺ պատգամավորների դիմումը, որից հետո օմբուդսմենի դիմումին, ըստ էության, կտրվի մեխանիկական պատասխան, ասենք՝ կմատնանշվի ՍԴ համապատասխան որոշումը: Իսկ Առուշան Հակոբյանի խոսքերով, օմբուդսմենի դիմումը հետ չվերցվելու դեպքում անպայման այն կքննարկվի: Առավել հավանական է, որ երկու գործերը կմիացվեն մեկ վարույթի մեջ, որից հետ ԱԺ պատգամավորները եւ Արմեն Հարությունյանը կամ նրանց ներկայացուցիչները միասին կարող են հանդես գալ, որպես դիմող կողմեր: Ի դեպ, թվով 32 ԱԺ պատգամավորների ստորագրությամբ դիմումը, որում կրկին վիճարկվում են Երեւանի Կենտրոնում իրականացված վտարումներն ապահովող իրավական ակտերը, ՍԴ-ին է ներկայացվել փետրվարի 10-ին:
Երեկվա դրությամբ դիմումը ստորագրած ԱԺ պատգամավորների թիվը 5-ով նվազել էր: Բանն այն է, որ պետաիրավական հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը, ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամներ Վահրամ Բաղդասարյանը, Արծրունի Ղալումյանը եւ Լեւոն Խաչատրյանը հետ էին վերցրել իրենց ստորագրությունները: ԱԺ պատգամավորների դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը պետք է քննարկվի ՍԴ-ի այսօր կայանալիք աշխատակարգային նիստում: Եթե հանկած նոր «մեղա եկած» պատգամավորներ ի հայտ չգան, եւ ստորագրությունների թիվը շարունակի մնալ 27, ապա այն բավարար է դիմումը ՍԴ վարույթ ընդունելու համար: Իսկ եթե ԱԺ պատգամավորների ստորագրությունները հանկարծ պակասեն, եւ դիմումը վարույթ չընդունվի, ապա խնդիրը ՍԴ-ում կարող է քննարկվել միայն օմբուդսմենի դիմումով: Այսինքն, այդ դեպքում արդեն խնդիրը քննարկելու կամ կրկին այն լռեցնելու պատասխանատվությունը կընկնի միայն Արմեն Հարությունյանի ուսերին:
Վահագն Հովակիմյան
Մարտունի-Երևան երթուղին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու կողաշրջվել
Հայաստանը Իրանին է արտահանձնել իրանցի 8 բանտարկյալի
Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի. Չինաստանի դեսպան
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
© 2024 Հայկական ժամանակ