Ջրի գին. ավելի էժան, քան գիտես

23/02/2019 schedule14:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 21-ի համարում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)՝ երկու տարի առաջ տեղի ունեցած սեփականաշնորհման հետ կապված հետաքրքիր մանրամասներ են շարունակում ի հայտ գալ: Ընդամենը 2 շաբաթ առաջ պարզվեց, որ ԶՊՄԿ-ի գնորդը գործարանի համար վճարված 132 մլն դոլարի զգալի մասը՝ ավելի քան 90 մլն դոլարը, վճարել է նույն ԶՊՄԿ-ի գործունեությունից ստացված հասույթի միջոցներից, որը անցած տարի կազմել էր շուրջ 190 մլն դոլար: Սրանով եւս մեկ անգամ հաստատվում էր այն տեսակետը, որ ԶՊՄԿ-ն վաճառվել է իրական արժեքից ցածր գնով: Սակայն երբ ուսումնասիրում ենք կոմբինատի սեփականաշնորհումից հետո նրա նոր տերերի միջեւ գոյություն ունեցող «բաժնետիրական» եւ արտադրական փոխադարձ կապերը, պարզ է դառնում, որ 132 մլն դոլարը ԶՊՄԿ-ի համար ոչ թե փոքր, այլ մի քանի անգամ փոքր գումար է:

Իրականում, ԶՊՄԿ-ի բոլոր բաժնետերերը միասին վերցրած 2005 թվականին ստացել են շատ ավելի մեծ գումար, քան 190 մլն դոլարը: Մոտ երկու շաբաթ առաջ հրապարակված թիվը՝ 190 մլն դոլարը, այս խոշոր ձեռնարկության գործունեության վերաբերյալ, ըստ էության, միայն արտաքին, մակերեսային տեղեկատվություն է պարունակում: Քանի որ այս 190 մլն դոլարով ԶՊՄԿ-ի գործունեության արդյունքը չի սահմանափակվում: Նշված թիվը գուցեեւ ճիշտ է, սակայն միայն հաշվապահական բալանսների համար: Իսկ իրականում այդ 190 մլն դոլարը այս ձեռնարկության արտադրած «կիսաֆաբրիկատների» գումարն է: Մինչդեռ, ԶՊՄԿ-ից դուրս գալուց հետո այդ կիսաֆաբրիկատները ենթարկվում են վերամշակման, որի արդյունքում այս գումարը մի քանի անգամ բազմապատկվում է:

Խոսքը ֆերոմոլիբդենի մասին է, որը ստացվում է ԶՊՄԿ-ի արտադրած մոլիբդենի խտանյութի վերամշակման արդյունքում: Իսկ ֆերոմոլիբդենի 1 տոննայի արժեքը համաշխարհային շուկայում այսօր կազմում է շուրջ 50 հազար դոլար (մեկ շաբաթ առաջ 1 տոննա ֆերոմոլիբդենն արժեր 56 հազար դոլար): Առաջին հայացքից այստեղ որեւէ արտառոց բան չկա. մի ձեռնարկության արտադրած կիսաֆաբրիկատը մեկ այլ ձեռնարկություն կամ ձեռնարկություններ վերամշակում եւ շահույթ են ստանում: Սակայն ողջ խնդիրն այն է, որ այստեղ գործ ունենք ըստ էության մեկ սուբյեկտի կամ մեկ սուբյեկտի տարբեր մասերի հետ: Բանն այն է, որ Հայաստանում ֆերոմոլիբդեն արտադրում են ընդամենը 2 ընկերություններ՝ «Մաքուր երկաթի գործարան» (ՄԵԳ) ԲԲԸ-ն եւ «Armenian molibdenum production» (AMP) ՍՊԸ-ն:

Երկուսն էլ ԶՊՄԿ-ի բաժնետերեր են. ՄԵԳ-ին է պատկանում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 տոկոսը, իսկ AMP-ն պղնձամոլիբդենայինի 12.5 տոկոս բաժնեմասի սեփականատերն է: ԶՊՄԿ-ի արտադրած մոլիբդենի խտանյութը գնում են հենց այս ընկերությունները եւ մոլիբդենի վերամշակման արդյունքում ստացված ֆերոմոլիբդենը արտահանում են հիմնականում Եվրոպա: Ընդ որում, ինչպես տեղեկացրեց ՄԵԳ-ի տնօրեն Գենիկ Կարապետյանը, ՄԵԳ-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ 51 տոկոսը, պատկանում է գերմանական «Cronimet» ընկերությանը, որը, ինչպես հայտնի է, միաժամանակ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի՝ 60 տոկոսի սեփականատերն է:

Այսինքն՝ ԶՊՄԿ-ի արտադրանքը՝ մոլիբդենի խտանյութի մասով, իրացնում են հենց ԶՊՄԿ-ի սեփականատերերը, եւ այս շղթայի արդյունքում ստացվում է, որ «Cronimet»-ը, ըստ էության, երկակի շահույթ է ստանում՝ նախ ԶՊՄԿ-ի իր 60 տոկոս բաժնետոմսերի, ապա՝ ՄԵԳ-ի 51 տոկոս բաժնետոմսերի մասով: Նույնը վերաբերում է նաեւ «ԶՊՄԿ»-ի մյուս երկու բաժնետերերին` ՄԵԳ-ին եւ AMP-ին:   Ընդ որում, դատելով ֆերոմոլիբդեն արտադրող ընկերությունների ղեկավարների տրամադրած տվյալներից՝ խոսքը բավական մեծ ծավալի արտադրանքի եւ հսկայական գումարների մասին է: Այսպես, ըստ ՄԵԳ-ի տնօրեն Գ. Կարապետյանի, իրենց ընկերությունը գնում է ԶՊՄԿ-ի արտադրած մոլիբդենի խտանյութի շուրջ 60%-ը եւ ամսական արտադրում է մոտ 220 տ ֆերոմոլիբդեն եւ 50 տոննա մաքուր մոլիբդեն:

Դրա մեկ տոննայի միջազգային գինը հասնում է մինչեւ 55 հազ. դոլարի: Խտանյութի 40%-ը գնում է AMP-ն, որի տնօրեն Կարեն Կարապետյանի խոսքերով, իրենք արտադրում են ամսական շուրջ 200 տոննա ֆերոմոլիբդեն: Ի դեպ, ֆերոմոլիբդեն արտադրող երկու ընկերությունների ղեկավարներն էլ վստահեցնում են, որ իրենց ձեռնարկությունում գրեթե ամբողջությամբ պահպանվում են բնապահպանական չափանիշները, եւ ֆերոմոլիբդենի արտադրության ընթացքում ստացվող թունավոր նյութերը, առաջին հերթին՝ ծծումբը, չեզոքացվում են կրի եւ կրաքարի միջոցով: Գենիկ Կարապետյանն ասում է, որ իրենք անգամ կրաքարի հանքավայր են ձեռք բերել Ամասիայում: Մի խոսքով, էկոլոգիական առումով ամեն ինչ կարգին է, ինչը փաստեցին նաեւ բնապահպանության նախարարությունում:

Ինչ վերաբերում է ԶՊՄԿ-ի բաժնետերերին, ապա, բնականաբար, նրանց ստացած ամբողջ շահույթը գործնականում հնարավոր չէ հաշվարկել: Բայց այն, որ բաժնետերերը ստանում են գերշահույթ, փաստ է: Բավական է միայն նշել, որ, ասենք, 10 տարի առաջ  ֆերոմոլիբդենի 1 տոննայի գինը տատանվում էր 6-9 հազ. դոլարի սահմաններում, իսկ երբ ընթանում էին ԶՊՄԿ-ի վաճառքի բանակցությունները, 1 տ ֆերոմոլիբդենը միջազգային շուկայում արժեր արդեն 16 հազ. դոլար: Իսկ ԶՊՄԿ-ի սեփականաշնորհումից հետո անցած ժամանակահատվածում ֆերոմոլիբդենի միջազգային գինը բարձրացել է ավելի քան երեք անգամ: Փաստորեն, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը վաճառվել է մոտ 2 հազ. 600 տ ֆերոմոլիբդենի գնով, այսինքն՝ ֆերոմոլիբդեն արտադրող ընկերությունների ընդամենը 6 ամսվա արտադրանքի արժեքով:

Գառնիկ Գեւորգյան

Տպել
1775 դիտում

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ՝ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան