Բավականին դժվար է Ռուսաստանում հասնել արդարության. ՌԴ-ում կալանավորված բժիշկն ազատության մեջ է (տեսանյութ)

«Շնորհակալ եմ բոլորից, ովքեր մասնակցել են ստորագրահավաքին, որի շնորհիվ ես այսօր գտնվում եմ ազատության մեջ: Բավականին ծանր պայմաններ էին, բայց դժվարություններ առջևում էլ կան: Ունենք պայքար դատարաններում, համոզված եմ, որ արդարությունն իմ կողմն է: Ես իմ ամեն մի քայլի համար կարող եմ ստորագրել»:

Այս մասին տեսաուղերձում հայտնեց ՌԴ-ում կալանավորված բժիշկ Գեւորգ Ստեփանյանը, որի խափանման միջոցը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ, եւ արդեն մի քանի օր է՝ նա ազատ է արձակվել։

«Հավատացեք՝ բավականին դժվար է Ռուսաստանում հասնել արդարությանը, ու մի ուժով չէ, որ կարող է դա տեղի ունենալ․ բավականին մեծ ջանքեր են դրվել, որպեսզի ես ազատ արձակվեմ, ու կարողանամ իմ պայքարը տանել ազատության մեջ:

Ես ավելի քան համոզված եմ, որ արդարությունը իմ կողմն է․ այս բառը հենց այնպես չեմ օգտագործում, որովհետեւ ես իմ ամեն մի քայլը գիտեմ, ես գիտեմ՝ ինչ եմ արել,  ես գիտեմ՝ ինչպես եմ արել, ու ամեն մի քայլիս համար կարող եմ ստորագրել։ Մեզ այսօր մի քանի բան է պակասում՝ դատաբժշկական փորձաքննության պատասխանը, որը շուտով կլինի, եւ հենց պատրաստ լինի՝ պարզ կլինի, թե ում մեղքը որտեղ է։ Ես ավելի քան համոզված եմ, որ անմեղ եմ»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, Գեւորգ Ստեփանյանը գտնվում էր Մոսկվայի «Բուտիրյան» բանտում  եւ կալանավորվել էր բժշկական սխալի պատճառով, սակայն նրա փաստաբանները պնդում են, որ հիվանդի առողջությունը վտանգվել է այլ բժիշկների անփութության հետեւանքով։

Տպել
1761 դիտում

Առաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպ

850 հազար դոլարի ներդրում Կոտայքի մարզում (տեսանյութ)

Դատական համակարգի փոփոխությունը հանրային պահանջ է, հետեւաբար հակառակը լինել չի կարող․ Արթուր Ավագյան

Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անուշավան գյուղի տներից մեկում. ամբողջությամբ այրվել է տան տանիքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը որոշումներ է ընդունել

Ոստիկանները Վանաձորում չարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․9 մլն դրամի վնաս

Հադրութի վարչակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է նոր ղեկավարին

ՀՀ գլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Փամբակ գյուղի բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, օգտագործել տան ջեռուցման համար

Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ Սուրեն Պապիկյան

Վ․ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ եւ ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ. տրվել են հանձնարարականներ

Սա Հայաստանի ժողովրդավարացման ժամանակն է. Լենա Նազարյանի հոդվածը՝ անցումային արդարադատության մասին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ

Երեւանի «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Ռոբերտ Քոչարյանն այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է եղել

Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց․ Աննա Նաղդալյան

Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների եւ ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները

Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսեւորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները տպավորված են վերջին 10 տարիներին ՀՀ ՊԵԿ-ում տեղի ունեցած առաջընթացից

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում, նրան կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը