Աննա Հակոբյանի ուղևորությունը Շվեյցարիա հարկատուների համար բեռ չի եղել. Փաստերի ստուգման հարթակ

Վերջերս լրատվականներից մեկի կողմից տարածվեց մի հոդված, որտեղ Աննա Հակոբյանին մեղադրեցին պետության հաշվին Շվեյցարիա մեկնելու, ճոխ ծախսերի և դրանք հանրությունից թաքցնելու մեջ։ Փորձենք, սակայն, հասկանալ, թե որտեղից և ինչպես սկսվեց այս պատմությունը, և որքան է «նստել» Աննա Հակոբյանի ուղևորությունը պետբյուջեի վրա, գրում է FIP․am-ը (Փաստերի ստուգման հարթակ)։

Ինչպես սկսվեց

Հունվարի 20-ին շվեյցարական Դավոս քաղաքի ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Շվեյցարիա։ Սրան զուգահեռ, ԶԼՄ-ներում սկսեց շրջանառվել մի վարկած, թե վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նույնպես մեկնել է Շվեյցարիա՝ չլինելով ՀՀ պատվիրակության կազմում։ Լրատվականներից մեկն էլ, հղում անելով անանուն աղբյուրների, Աննա Հակոբյանի ուղևորությունը գնահատեց 8 մլն դրամ։

Զարգացումը

Վերոնշյալ լրատվականի լրագրողը ներկայացվող տեղեկությունները փորձել էր ճշտել Աննա Հակոբյանի մամուլի խոսնակից։ Վերջինս պատասխանել էր, որ մանրամասների չի տիրապետում, բայց վստահ կարող է պնդել, որ Աննա Հակոբյանը Դավոսում չի եղել։ Տիկին Հակոբյանի խոսնակը նաև խորհուրդ էր տվել մանրամասները ճշտել կառավարությունից։

Թեմային իր ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև Աննա Հակոբյանը՝ նշելով, որ չնայած ինքն ունեցել է ֆորումին մասնակցելու հրավեր և նույնիսկ եղել է Դավոսում, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ միջոցառմանը չի մասնակցել։

Տիկին Հակոբյանի և իր մամուլի խոսնակի հայտարարությունների միջև առկա ակնհայտ հակասությունից հետո վերոնշյալ լրատվականը կատարեց բավականին ծավալուն հետաքննություն, որի արդյունքում պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն իսկապես Շվեյցարիա են մեկնել նույն ինքնաթիռով և գիշերել են Savoy Hotel Baur en Ville հյուրանոցում։

Հակասությունները

Հարկ է նշել, որ Շվեյցարիա մեկնելու հետ կապված Աննա Հակոբյանի և իր խոսնակի մեկնաբանությունների տարբերություններից զատ, կա ևս մեկ խնդրահարույց կողմ: Մասնավորապես, ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի հունվարի 17-ի 47-Ա հրամանում նշվում են Դավոսի տնտեսական ֆորումում հայկական պատվիրակության անդամների անունները, որոնց թվում, սակայն, բացակայում է Աննա Հակոբյանի անունը: Որպես օրինակ կարող ենք բերել Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցը, որի ժամանակ ՀՀ պատվիրակության կազմում նշված է եղել նաև Աննա Հակոբյանի անունը:

Ինչ վերաբերում է վերոնշյալ լրատվականի հրապարակմանը, ապա հոդվածի հեղինակը պնդում է, որ վարչապետի տիկնոջ ուղևորությունը կատարվել է հարկատուների հաշվին, որը, սակայն, իրականությանը չի համապատասխանում, և ստորև կներկայացնենք, թե ինչու։

Ծախսերը

Եվ այսպես. փորձենք հասկանալ, թե որքան է արժեցել Աննա Հակոբյանի ուղևորությունը Ցյուրիխ։

Քանի որ Աննա Հակոբյանը մեկնել է պաշտոնական պատվիրակության հետ նույն ինքնաթիռով, ապա կարելի է պնդել, որ ճանապարհի համար լրացուցիչ ծախսեր չեն արվել։ Նույն սկզբունքով են մեկնում նաև լրագրողները, որոնք պատրաստ են հոգալ իրենց կեցության ծախսերը (բացառությամբ մի քանի հեռուստալրագրողների, որոնց բոլոր ծախսերը հոգում է պետությունը)։

Աննա Հակոբյանը չի եղել պատվիրակության կազմում, հետևաբար, վերջինիս համար չի հատկացվել նաև օրապահիկ, ինչը հատկացվում է պատվիրակության անդամներին, և այս առումով նույնպես Աննա Հակոբյանը բեռ չի դարձել հարկատուների համար։

Աննա Հակոբյանը գիշերել է նույն հյուրանոցում, որտեղ գիշերել էր Նիկոլ Փաշինյանը։ Մենք փորձեցինք հյուրանոցների օնլայն ամրագրման միջոցով պարզել, թե ինչ արժե հենց այն համարը, որը զբաղեցրել էին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը։ Ամրագրման համար ընտրեցինք մարտի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածը։ Որոնեցինք նույն համարը ինչպես մեկ, այնպես էլ երկու անձի համար։

Պարզվեց, որ երկու դեպքում էլ հյուրանոցի համարի արժեքը նույնն է՝ 4051 դոլար։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ լրագրողի այն պնդումը, թե Աննա Հակոբյանը, Շվեյցարիա մեկնելով մսխել է պետբյուջեի գումարները, մեղմ ասած, մանիպուլյացիա է։

Տպել
4786 դիտում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը