Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ Սումգայիթի կոտորածներին

25/02/2019 schedule16:23

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել՝ 1988թ. փետրվարին Ադրբեջանի կողմից Սումգայիթում կազմակերպված հայերի կոտորածների 31-րդ տարելիցի առթիվ: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.

  1. 1988թ. փետրվարին Հայաստանին վերամիավորվելու պահանջով Արցախում տեղի ունեցած խաղաղ հանրահավաքներից հետո փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվեց և իրականացվեց հայ ազգաբնակչության զանգվածային կոտորած, որն ուղեկցվում էր առանձնակի դաժանությամբ՝ խոշտանգումներ, խեղումներ, ողջ ու սպանված մարդկանց հրկիզում, խմբակային բռնաբարումներ և այլն: Միայն իր ազգային պատկանելիության համար Սումգայիթի 18 հազարանոց հայությունը ենթարկվեց բռնարարքների, որոնց հետևանքով զանգվածայնորեն խախտվեցին հայերի կյանքի, խոշտանգումներից ու խտրականությունից զերծ լինելու, ազատության ու անվտանգության, սեփականության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքներ:
  2. Սումգայիթում հայերի կոտորածը կազմակերպված է եղել պետական մակարդակով, ինչը վկայող բազմաթիվ փաստեր են առկա: Ջարդերին նախորդող հանրահավաքներում քաղաքի իշխանությունը հավաքված ամբոխին բացահայտ բռնարարքների էր դրդում, որոնք արդեն հաջորդ օրերին վերածվեցին վայրագ գործողությունների՝ կողմնորոշվելով հայերի բնակության հասցեների նախօրոք պատրաստված ցուցակներով: Բազմաթիվ փաստեր ու վկայություններ կան այն մասին, որ ադրբեջանական ոստիկանությունը ոչ միայն բացարձակ անգործության էր մատնված, այլ նաև շատ դեպքերում աջակցել և ուղղորդել է մարդասպանների խմբերին: Թեև Սումգայիթ քաղաքն ընդամենը 25 կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում մայրաքաղաք Բաքվից, սակայն խորհրդային զորքը միջամտեց և դադարեցրեց կոտորածը միայն երեք օր անց: 1988թ. գործող Ադրբեջանական ԽՍՀ գլխավոր դատախազ Իլիաս Իսմայիլովը 2003թ. հայտարարել է. «(Սումգայիթի) կոտորածները հրահրողները ներկայումս նստած են Միլի մեջլիսում՝ (Ադրբեջանի խորհրդարանում)՝ պատգամավորական մանդատները գրպաններում» (աղբյուր՝ «Զերկալո» թերթ, Ադրբեջան, 21 փետրվարի, 2003թ.):
  3. Ադրբեջանական և ԽՍՀՄ իշխանությունները բոլոր ջանքերը գործադրել են թաքցնելու սպանությունների հիմնական դեպքերը՝ պաշտոնապես ներկայացնելով միայն 26 զոհի անուն: Այնինչ, օրինակ, կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Հեյդար Ալիև։ Իշխանության բեռը» ֆիլմում, որը նկարահանվել էր Ադրբեջանի պատվերով, վկայում է. «Միայն մեկ գիշերվա ընթացքում արդյունաբերական կենտրոն Սումգայիթում ավելի քան 100 հայ է սպանվել»։ Իսկ ռուս դիվանագետ և գրող Վիկտոր Կրիվոպուսկովը «Ըմբոստ Ղարաբաղ» գրքում գրում է. «Հազվադեպ էր պատահում, որ որևէ մեկը դանակի կամ կացնի հարվածից զոհվեր միանգամից։ Մեծամասնության առջևում տառապալի ծաղրանքն էր։ Չէին խնայում ո՛չ ծերերին, ո՛չ երեխաներին։ Երեք օրվա ընթացքում սպանվել է մի քանի հարյուր հայ։ Ճշտել զոհվածների ստույգ թիվն այդպես էլ չհաջողվեց»:
  4. Կատարված իրադարձությունների վերաբերյալ 1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է ադրբեջանահայության կոտորածները դատապարտող բանաձև, որում ասվում է. «Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80%-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923թ.-ին այս մարզը կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը, նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում՝ (Եվրոպական խորհրդարանը) դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»: Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը նշել է. «Եթե նախքան Սումգայիթը որևէ մեկը կասկած ուներ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա այդ ողբերգությունից հետո ոչ ոք բարոյական իրավունք չունի այդպիսի բան պնդելու» (աղբյուր՝ «Բաց նամակ Մ. Գորբաչևին», «Նեզավիսիմայա գազետա» թերթ, 27 հոկտեմբերի, 1992թ.): Սումգայիթի կոտորածի վերաբերյալ ավելի մանրամասն փաստերի և արձագանքների կարելի է ծանոթանալ karabakhrecords.info կայքում:
  5. Սումգայիթում կազմակերպված մարդկության դեմ հանցագործությունը պատասխան էր արցախահայության խաղաղ ցույցերին, որոնք ուղղված էին ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանը: Բացի այդ, ադրբեջանական իշխանությունները, որպես օրինակ ունենալով հայաթափված Նախիջևանը, շարունակում էին իրագործել իրենց կողմից մշակված հայության էթնիկ զտման քաղաքականությունը, որը սաստկացավ հատկապես Սումգայիթի դեպքերից հետո: Այդ քաղաքականության շրջանակներում 1988-1990թթ. Ժամանակահատվածում Ադրբեջանի Կիրովաբադ, Բաքու և մի շարք այլ քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, ԽՍՀՄ իշխանությունների իմացությամբ ու թողտվությամբ, սպանվեցին հազարավոր և բռնագաղթեցին շուրջ 500,000 հայեր:
  1. Դրան հաջորդող տարիներին (ներառյալ՝ 1991-1994թթ. Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ժամանակ) նույնպես Ադրբեջանի կողմից շարունակվել է հայերի էթնիկ զտման քաղաքականությունը, որը, ըստ մեր վերլուծության, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը: Ավելին, բացի հարյուրհազարավոր ադրբեջանահայության հայրենազրկումից, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց սեփականության, ազատ տեղաշարժի և մի շարք այլ իրավունքներ շարունակաբար մնում են խախտված, և շատերն առ այսօր կրում են այդ քաղաքականության ֆիզիկական, հոգեբանական ու նյութական հետևանքները:
  2. Կատարված հանցագործությունները մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չեն ստացել և փաստացի մնացել են անպատիժ, ինչի հետևանքներից է նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից հայատյացության պետական քաղաքականության իրականացումը: Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայությունն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակչությունը, այլև հայ ազգի բոլոր ներկայացուցիչները և Արցախ այցելող օտարերկրացիները: Հիշեցնենք, որ Ադրբեջանի հայատյացության քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը 2018թ. հրապարակել է հատուկ զեկույց՝ ներկայացնելով դրա դրսևորման կոնկրետ օրինակներ և վերաբերելի միջազգային իրավունքի վերլուծություն:
  3. Ադրբեջանական հասարակության մեջ սերմանված հայատյացության դրսևորման ակտիվ փուլ արձանագրվեց նաև 2016թ. ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ, և Մարդու իրավունքների պաշտպանն իր փաստահավաք առաքելության շրջանակներում 2016թ. հատուկ զեկույցով ներկայացրել է քաղաքացիական ու զինվորական անձանց սպանության, գլխատման, խոշտանգման և իրավունքների խախտման ու պատերազմական հանցագործությունների մի շարք այլ դեպքեր: Հատկանշական է, որ այդպիսի հանցագործություններ կատարած ադրբեջանցի զինվորականներն այնուհետև պարգևատրվել ու խրախուսվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից:
  4. Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1988թ. փետրվարին Սումգայիթում կատարված բռնություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս Ադրբեջանում շարունակվող հայատյացության քաղաքականության դադարեցման ուղղությամբ: Ռասիստական ատելության այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին, այլև ավելի ու ավելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտության կարգավորումից և տևական խաղաղությունից:
Տպել
1490 դիտում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 ուղևորի դին, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ