Վարչապետը եւ ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի տնօրեն Ռիչարդ Դորնբոշին, ով ներկայացնում է Հայաստանը ԱՄՀ-ում:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ԱՄՀ հետ շարունակական համագործակցությունը և շահագրգռված է կառուցողական գործընկերության հետագա խորացմամբ:

ԱՄՀ գործադիր խորհրդի տնօրենի խոսքով՝ Հայաստանը հուսալի գործընկեր է Արժույթի միջազգային հիմնադրամի համար, և ԱՄՀ-ն պատրաստակամ է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով նախաձեռնած բարեփոխումները հաջողելու համար:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության ընդլայնման և զարգացման հեռանկարները:

Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին՝ խոսելով տնտեսության կառուցվածքում բարձր տեխնոլոգիաների խթանման, Հարկային օրենսգրքի բարեփոխման, միկրոբիզնեսի ստեղծման, բիզնես միջավայրի համար կարգավորումների դյուրացման, պետական կառավարման և կրթության համակարգերի բարեփոխման, հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում տարվող աշխատանքների մասին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ և տարբեր ճյուղերում բարձր տեխնոլոգիաների կիրառման խթանմամբ կառավարությունը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես տեխնոլոգիական երկիր և, հաշվի առնելով ՏՏ ոլորտում առկա մեծ ներուժը, արտահանմանը միտված տնտեսություն ձևավորել: Վարչապետի խոսքով՝ կառավարության խնդիրը Հայաստանում հնարավորությունների ստեղծումն է և նախաձեռնողականության խթանումը, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա իրացնել իր ներուժը և նպաստել երկրի զարգացմանը:

Ընդգծելով բարեփոխումների հաջողման գործում ինստիտուցիոնալ և փորձագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ կառավարության ղեկավարը կարևորել է այդ համատեքստում միջազգային գործըկեր կառույցների, այդ թվում՝ ԱՄՀ-ի համապատասխան օժանդակությունը:

Ռիչարդ Դորնբոշը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է քննարկել ՀՀ վարչապետի նշած ոլորտներում բարեփոխումների իրականացմանը աջակցություն տրամադրելու հնարավորությունները:

Վերահաստատելով համագործակցության պատրաստակամությունը՝ վարչապետ Փաշինյանն առաջարկել է պատկան գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ քննարկել կոնկրետ անելիքները:

Տպել
453 դիտում

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Սուրեն Պապիկյանը Դաժու Յանգի հետ քննարկել է տեխնիկական համագործակցության հեռանկարները

Սամվել Թոփալյանն առաջադրվել է կանադական կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում

Գեղամ Գևորգյանը հանդիպել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի հետ

Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց Մարտի 1-ի գործով․ Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Սինոփսիս Արմենիան» աջակցում են Եվրոպական համալսարանին

Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական. որոշում

Ալիևն ու Զասը հանդիպել են. ի՞նչ քննարկելու հարցեր կարող են լինել ՀԱՊԿ-ի ապագա գլխավոր քարտուղարի ու Բաքվի միջեւ

Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական չի տա. ասում են ՀՖՖ-ից

Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 անձ. ԱԱԾ

Օսիպյանն առանձնահատուկ գոհունակություն է հայտնել ոստիկանության զորքերի նկատմամբ. վերջին խորհրդակցությունը (տեսանյութ)

Վայոց ձորի մարզպետը դատական հայց է ներկայացրել իրավապաշտպանի դեմ

Բակո Սահակյանը ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն է հրավիրել

9 տարի է՝ Էմմիյանը փորձում է 600-800 հազար եվրո արժողությամբ գույքը գրեթե անվճար բերել Երեւան, իսկ ՀՀ-ում ձգձգում են

Վրաստանը և Ուկրաինան իրենց ասոցացնում են Բաքվի հակաժողովրդավարական վարչակարգի հետ. Արցախի ԱԳՆ

Գազի ոլորտում կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են. վարչապետ