Հանրակրթության կոռուպցիոն բուրգը գլխատվել է, իսկ բուրգի ապամոնտաժո՞ւմը

25/02/2019 schedule21:37

Մի քանի կուսակցություններ փոխած (ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ` նայած, թե որն էր իշխանական կոալիցիայի մեջ) եւ վերջում ՀՀԿ-ի մի «հարմարավետ» անկյունում ծվարած, ՀՀԿ–ին «հավատարմության երդում» տված եւ դրա դիմաց  հավաստագիր ստացած դպրոցների տնօրենները մոլորված են. ի՞նչ են անելու իրենք այս թարսյա հեղափոխությունից հետո: Չէ՞ որ այլեւս ընտրությունների ժամանակ «լավամարդ» լինելու հնարավորություն չեն ունենալու, հանրակրթության ԿԳՆ իրենց վարչության պետի (Հովհաննիսյան Նարինե) հետ մաղարիչներով կիսվելու հնարավորություն նույնպես չկա, նույնիսկ վերեւների համար կրակից շագանակներ հանելու ծառայությունն է վերացել. ով գումար չէր տվել աշխատանքի ընդունվելու համար, տնօրենը «ստիպված» էր կամ գումարը մի կերպ կորզել նրանից, կամ մի կերպ ազատել աշխատանքից: Ուսուցիչների` աշխատանքի ընդունման գործն էլ է բարդացել. ինչպե՞ս են մրցույթ անցկացնելու, չէ՞ որ գումարայինով այլեւս չի լինի, իսկ ԿԳՆ-ից ուղարկված, թեկուզեւ անգրագետ, մրցույթում «հաղթող» ուսուցիչ չի լինելու: Ծնողների հետ երկուստեք ձեռնտու պայմանագրեր կնքելն էլ «ռիսկի» գործ է. ինչ իմանան, թե ծնողը դրա հետքերով մինչեւ ուր կգնա, իսկ խնամի, բարեկամ, մերձավորներով շրջապատվելու ապահովվածությունը կորցնելը՞, կամ մեկ ազատված ուսուցչի փոխարեն 2-3 ուսուցիչ, յուրաքանչյուրին որոշակի գումարի դիմաց, ընդունե՞լը:

Նմանատիպ բազմաթիվ մտահոգություններ են ծառացել «խեղճ»  տնօրենների առջեւ, իսկ դրանցից ամենամտահոգիչը աշակերտների համար որակյալ կրթության, հայրենասիրական, ազգային եւ մշակույթային արժեքների ապահովումն է, որը նրանց էության մեջ բացակայում է, հակառակ դեպքում նրանք կդառնային տնօրեններ, ոչ թե նրանց կդարձնեին անօրեններ:

Կարծում եմ վերը նշվածները ոչ մեկի համար նորություն չեն, պարզապես հիշեցում է պատկան մարմիններին, թե ովքեր են վերջին քսան տարիների ընթացքում զբաղեցրել դպրոցների տնօրենների պաշտոնները, ովքեր են նրանց շրջապատում, եւ ինչով են զբաղված նրանք: Աշոտյանի մասնագիտական (անեսթեզիոլոգ) միակ գործողության արդյունքում ամբողջ կրթական համակարգը «հաճելի նիրհի» մեջ էր հայտնվել, հատկապես դպրոցների տնoրենները, որոնք հիմա` երկարատեւ նիրհից հետո, շփոթված են: Զորօրինակ Երեւանի «Հերացի» ավագ դպրոցի  տնօրեն նշանակված Նարինե Ռազմիկի Սարգսյանը (օրիորդական ազգանունը` Ավետիսյան), 1985 թվականին ավարտելով Լենինականի մանկավարժական ինստիտուտը` երգ-երաժշտության ուսուցչի որակավորմամբ, 1989-ից մի քանի տարի դաշնամուր է նվագել մանկապարտեզում, այնուհետեւ որոշել ամեն գնով զբաղեցնել դպրոցի տնօրենի պաշտոն: Բանն այն է, որ նրա` 2003-ին գրանցում ստացած «Ապագան քոնն է» հ/կ-ի համար եւ´ տարածք էր հարկավոր, եւ´ մարդկային ռեսուրս: Դե ԿԳ նախարար պրն Աշոտյանն էլ քանի որ չէր կարող անտարբերության մատնել նման կարիքներ ունեցող մարդուն, անմիջապես ապահովեց նրա մասնակցությունը տնօրենների հավաստագրման վերապատրաստմանը 13.12.2010-27.12.2010 (Ի դեպ` քննության մասին ոչ մի տվյալ, 04.04.2011-ին` հավաստագրի հանձնում, այնուհետեւ 18.10.2011-ին նախարարի հ. 315-Ա հրամանով տնօրենի հրամանագրում Երեւանի հ. 30 (այժմ «Հերացի»)  ավագ դպրոցում): Պարզապես չհասկացանք, թե պրն Աշոտյանը շտապողականության, թե օրենքների մոռացության պատճառով կատարեց մի շարք օրինախախտումներ, որոնք հետո ստիպված եղավ տարբեր հնարքների միջոցով լղոզել, չէ՞  որ ոչ ոք չէր համարձակվելու ստուգել, հետեւաբար ինչ կուզեր` կաներ: Սկզբում հավաստագիրը տվեց, հետո միայն նկատեց, որ Նարինե Սարգսյանը փաստաթղթերով չի համապատասխանում տնօրենի  պաշտոնին: 

Ինչեւէ, դպրոցի աշխատակազմը շոկի մեջ էր հայտնվել: Նորանշանակ տնօրենը գաղափար չուներ դպրոցին առնչվող որեւէ հարցից. տարիֆիկացիա, ուսուցչի ծանրաբեռնվածություն, դասաբաշխում եւ այլ բովանդակային բառեր օտարահունչ էին նրա համար: Դրա փոխարեն դպրոցը դարձել էր «Ապագան քոնն է» հ/կ-ի ակտիվ գործելավայր, իսկ նորանշանակ երկու հղի փոխտնօրենները, որոնցից ոչ մեկը չուներ օրենքով պահանջվող առնվազն հինգ տարվա մանկավարժական փորձը, հազիվ հասցնում էին պատասխանել հ/կ-ի հեռախոսազանգերին` «Ապագան քոնն է» լսում է ձեզ… Եվ դա արվում էր դպրոցի հեռախոսահամարներից մեկով, տնօրենի առանձնասենյակից:

Անօրեն տնօրենը իր կողմից օրինախախտումով նշանակված երկու փոխտնօրենների հետ, գաղափար չունենալով դպրոցի մասին, դասերի հաշվին աշակերտներին հաճախ էին տանում հ/կ-ի երթերին եւ այլ միջոցառումներին մասնակցելու: Ոսուցիչներն սկսեցին բարձրաձայնել իրենց դժգոհությունը եւ սա առիթ էր, որ նորանշանակ տնօրենը աշխատակիցների ջարդ սկսեր:  Սա արդեն տնօրենի եւ նախարարության հանցավոր համաձայնությամբ էր կատարվում, քանի որ հ/կ-ի աղջիկների, բարեկամ-խնամիների եւ այլ «շատ կարեւոր» մարդկանց համար թափուր հաստիքներ էին հարկավոր:

Սա էր նրանց որդեգրած աշխատելաոճը եւ տնօրեն-Աշոտյան-Նարինե Հովաննիսյան, այնուհետեւ նաեւ ԵՊԲՀ ռեկտոր Մ. Նարիմանյան հանցավոր շղթան կարողացավ վերջնականորեն բովանդակային աղավաղման ենթարկել նաեւ այս նորելուկ, բայց արդեն բարձր որակներ արձանագրող ավագ դպրոցը: 2012-2018 թթ. այս դպրոցում աշխատանքից ազատվեցին շուրջ 40 աշխատակիցներ` «դիմումդ գրի, եթե չես ուզում փչացնել աշխատանքային գրքույկդ» սկզբունքով: Ցավալին այն է, որ այս ցուցակի մեջ հայտնված մարդկանց զգալի մասը մոտ (80%) բարձր մասնագիտական որակներ ապահովող, իրենց գործին նվիրված, սակայն վերը նշված շղթայի պահանջներից հեռու մարդիկ էին: Սակայն ամենացավալին այն է, որ մինչ օրս Ն. Սարգսյանը եւ նրա նման ՀՀԿ-ական բազմաթիվ անօրեններ շարունակում են իրենց սեւ գործը, քանի որ հասցրել են իրենց շրջապատել խնամի-բարեկամներով եւ այնպիսի մարդկանցով, որոնք երբեք չեն բարձրաձայնի տնօրենի անօրինությունների մասին եւ, դեռ ավելին, անհրաժեշտության դեպքում վարպետորեն ստում են, հերքում եւ քողարկում ակնառու անօրինությունները` դառնալով հանցակիցներ: Սա նրանց իմացած աշխատելու միակ ճիշտ ձեւն է, քանի որ նրանց աշխատանքի են վերցրել նաեւ այս հատկությունների համար: Ուրեմն սպասել, թե նմանատիպ դպրոցներում ինքնամաքրմամբ իրավիճակ է փոխվելու, առնվազն աբսուրդ է:

Ճիշտ է` դեռ կան նաեւ վերը նշված շղթայի պայմանների պատճառով կրթական  համակարգից  դուրս մնացած մարդիկ, ինչպես նաեւ ծնողներ, որոնք իրենց բարձր մարդկային եւ մասնագիտական որակների շնորհիվ չեն հանդուրժում օրինազանց ղեկավարներին եւ, իրենց իսկ գոյությամբ ու ոչ միայն, ստիպում են «խեղճ» տնօրեններին երբեմն-երբեմն սայթաքել, սթափվել եւ հիշել, որ «Ապագան քոնն է» հ/կ-ից, անձնական շահերից եւ քմահաճույքներից բացի, կա նաեւ դպրոց, որն ունի կանոնադրություն, եւ որ ի վերջո իրավիճակ է փոխվել, այնուամենայնիվ աշոծյանի «դոզան» ուժեղ է:

Մի խոսքով տվայտվում են «խեղճ» տնօրենները. հին ձեւով (oրենքներ խախտելով) իրավունք չունեն, ուրիշ ձեւ էլ չգիտեն: Ոնց փորձում են նոր քայլ անել, էլի սայթաքում, ընկնում են հնի գիրկը:

Այնպես որ, պարոն Աշոտյան, չհալվող սառույց եք դրել նրանց ոտքերի տակ ու խոստացել տիրություն անել: Դե հիմա գոնե ձեր իմաստուն խորհուրդներից տրամադրեք նրանց, բացի` «եթե մտահոգ եք, ընտրեք մեզ»-ից, քանզի դա չօգնեց: Հիմա նրանք շա՜տ մտահոգ են ու ընդհատակում ինչ-որ խորհրդով հակահեղափոխական խմորումներով են զբաղված: Երեւի ձեր «դոզայի» չափն իմանալով` երկարատեւ նիրհից դուրս գալու այլ ելք չեն գտել:  

Ես իմ կողմից նրանց հիշեցնեմ, որ սառույց կա իրենց ոտքերի տակ… Իսկ ԿԳ նախարարությանն էլ խնդրեմ, որ այդ «խեղճերին» մի քիչ շուտ ազատեն այդ տվայտանքներից` գոնե կարողանան ընտանիք վերադառնալ, իսկ ով ընտանիք  չունի, հաշմանդամ չդառնա արդեն հաստացած սառույցի վրա: Կա նաեւ այլընտրանք` սեփական կամքով ազատման դիմում գրել. Աստծո դեմ այդքան մեղանչելուց հետո դա կընկալվի որպես գործած մեղքերի գիտակցման առաքինի քայլ, այսինքն մի քիչ ապաշխարհություն:

Հ.Գ.

Զարմանում եմ, որ ինձ համար շատ հարգելի, արդարության ջատագով տիկին Ա. Բախշյանը, ով նմանատիպ խախտումների հայտնի բացահայտող է եղել միշտ (oր. Երեւանի հ. 37 դպրոցում եւ այլն), մինչեւ հիմա չի բացահայտել եւ չի բարձրաձայնել այս դպրոցի օրինախախտումները: Չ՞է որ սրա մասին աղաղակվում է դեռ 2013 թվականից, եւ, ավելին ասեմ, ես այս հարցը քննարկել եմ իր հետ, նաեւ հոդված է տպագրվել «Հայկական ժամանակ» օրաթերթում:

Գուցե պատճառն այն է, որ նա հիմա այդ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագա՞հն է: Իսկ ու՞ր մնաց արդարությունը…

Ն. Կոլոլյան եւ արդեն 2-5 տարվա գործազուրկ մանկավարժներ

Տպել
4351 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին