Ինչպե՞ս է աշխատում Արմավիրի մարզի քննչական վարչությունը․ ՔԿ ղեկավարի այցը

26/02/2019 schedule14:50

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու մարզային քննչական վարչության կողմից նախորդ տարի կատարված աշխատանքներին:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը զեկուցել է 2018 թվականի ընթացքում մարզային վարչության կողմից կատարված աշխատանքները:

2018 թվականի ընթացքում Արմավիրի մարզի տարածքում արձանագրվել է հանցագործության 1488 դեպք` նախորդ տարվա 1377 դեպքի դիմաց, այսինքն՝ տեղի է ունեցել հանցագործությունների դեպքերի թվի աճ 111-ով: 130 դեպքով կամ 10.9%-ով արձանագրվել է բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների աճ (1198-1328)։

Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի՝  հանցավորության դինամիկայի նվազում է արձանագրվել առանձնապես ծանր (14-8, նվազումը` 6 դեպքով կամ 42,9%-ով), այդ թվում նաև՝ 3 դեպքով կամ 33,3%-ով հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերով (9-6):

10 դեպքով կամ 5,3%-ով (187-197)  աճ է արձանագրվել ծանր և  136 դեպքով կամ 41,6%-ով՝   միջին ծանրության հանցագործությունների դեպքերով (327-463):

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը  հանդիպման ընթացքում ոլորտ առ ոլորտ ուսումնասիրել է մարզային վարչության վարույթում գտնվող քրեական գործերի ընթացքը: Անդրադառնալով քննիչների ծանրաբեռնվածությանը՝ ՔԿ նախագահը հայտնել է, որ նախատեսվում է Վաղարշապատի քննչական վարչությունում ավելացնել քննիչների հաստիքները:

«Վարչության պետերն անմիջական պատասխանատվություն են կրում նախաքննության կազմակերպման արդյունավետության համար։ Պետը միայն մակագրություններ կատարելու համար չէ։ Ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է քայլեր ձեռնարկել, օգնել գերծանրաբեռնված քննիչներին՝ անձամբ վարույթում  քրեական գործեր ընդունելով և քննություն իրականացնելով: Բոլորս քննիչներ ենք՝ տարբեր լիազորություններով: Բոլորն իրենց վարույթում պետք է գործ ունենան, որ կարողանան  մտնեն քննիչի դրության մեջ և չկտրվեն իրականությունից:  Եթե քննչական ստորաբաժանման ղեկավարը չի կատարում քննիչ գործառույթներ, դառնում է տնօրեն, ինչն անթույլատրելի է»,- ընդգծեց ՔԿ նախագահը:

Նրա խոսքով ստորաբաժանման ղեկավարը, պարտավոր է կոլեկտիվում ապահովել առողջ  բարոյահոգեբանական մթնոլորտ, ինչն աշխատանքի արդյունավետության կարևոր նախապայմաններից է :

«Ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է պատշաճ վերահսկողություն իրականացնել՝ ենթակաների գործունեության նկատմամբ: Դիտորդի դերն անթույլատրելի է: Ղեկավարը պետք է քննիչի հետ պատասխանատվության ենթարկվի և քննիչի հետ խրախուսվի՝ քննիչի անմիջական վարույթում գտնվող քրեական գործի արդյունքների համար»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը, անդրադառնալով քննիչների վերապատրաստմանը, նշեց, որ նախատեսվում է ստեղծել կրիմինալիստիկայի վարչություն, որի գործունեության ընթացքում պարբերաբար կանցկացվեն դասընթացներ՝ առանձին հանցագործությունների մեթոդիկայի առանձնահատկությունների, քննչական գործողությունների տակտիկայի վերաբերյալ:

«Քննիչը դատավարական ընթացակարգի և քրեական իրավունքի իմացությանը զուգահեռ պետք է տիրապետի քննության մեթոդիկայի առանձնահատկություններին, որ պատկերացում կազմի, թե ինչպես և ինչ նրբություններով պետք է բացահայտի հանցագործությունը»,- շեշտեց ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանը դրական գնահատեց մարզային վարչության կատարած աշխատանքը և կոչ արեց կատարելագործել այն:

Տպել
1263 դիտում

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան