Իմ նկատմամբ որեւէ ճնշում չի եղել, եւ եթե դատավորների նկատմամբ ճնշումներ լինեին, երևի թե ես կիմանայի. Վազգեն Ռշտունի

Իմ նկատմամբ որեւէ ճնշում չի եղել, եւ եթե դատարաններում դատավորների նկատմամբ ճնշումներ լինեին, երեւի թե ես կիմանայի այդ մասին, կամ գոնե ինձ կասեին։

Այս մասին այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեր զրույցում ասաց դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին` պատասխանելով հարցին, թե կալանքի վերաբերյալ աղմկահարույց գործերով, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի գործով, պաշտպաններն ասում են, որ դատավորների նկատմամբ ճնշումներ են գործադրվում վերեւներից, դատավորը նման ճնշումներ նկատե՞լ է, թե՝ ոչ, իրեն երբեւէ զանգե՞լ են «վերեւներից», թե՝ ոչ։

Վազգեն Ռշտունին նշեց, որ Քոչարյանի հետ կապված եղան տարբեր քննարկումներ, մի դեպքում խոսում էին նախկին իշխանությունների կողմից գործադրվող ճնշումների, մյուս դեպքում՝ ներկա իշխանության կողմից։

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է կայացված որոշումներին, ապա կան որոշ հարցեր, որոնք գտնվում են հասարակության լայն շերտերի հետաքրքրվածության տեսադաշտում եւ ցանկացած կայացվող որոշում կարող է համարվել քաղաքական նշանակություն ունեցող։

«Նույն հարցը կարելի է բարձրացնել Մանվել Գրիգորյանի գործով ՝ Մանվել Գրիգորյանին առաջին ատյանի դատարանի կողմից ազատ արձակե՞լն էր քաղաքական որոշում, թե՞ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված հակառակ որոշումը: Նույնը կարող եմ ասել Ռոբերտ Քոչարյանի հետ կապված. մենք ականատես եղանք, երբ առաջին ատյանի դատարանը կայացրեց կալանավորման որոշում, այնուհետեւ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց ազատ արձակման որոշում, այնուհետեւ Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվեց ուղարկվեց նոր քննության, որի արդյունքում կայացվեց Քոչարյանին վերստին կալանավորելու որոշում։ Այս հարթության մեջ չգիտեմ՝ ինչ որակումներ կարելի է տալ, որն է կարելի պնդել...: Նախ դատարանը նույնպես իշխանություն է, ես պնդում եմ, որ մենք չենք գործում ճնշումների ներքո։ Եթե դատավորն իր մեջ ունի դատավոր աշխատելու կամք, ունի կամք՝ կայացնելու Սահմանադրության ու օրենքներին համապատասխան որոշում, ապա որեւէ ճնշում՝ լինի իշխանական, թե՝ հանրային, չի կարող նրան խոչընդոտել կամ ազդել նրա կողմից կայացվող որոշումների վրա»,- մանրամասնեց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին:

Անդրադառնալով դատարանների ծանրաբեռնվածության խնդրին՝ նա ասաց, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանն աշխատում է ծանր ռեժիմով։

«Այսօր ունենք 18 դատավոր, սակայն տարեցտարի վերաքննիչ բողոքների թիվն ավելանում է, սկսած 2002 թ. ամեն տարի մենք արձանագրում ենք 300-400 բողոքի աճ: Դրանով պայմանավորված՝ մենք նախորդ տարի խնդրեցինք, եւ մեզ կարծես թե ընդառաջեցին եւ երկու դատավորի տեղ ավելացրեցին։ 2018թ. կրկին 400–ով ավելացել է բողոքների թիվը եւ հաշվի առնելով այսօրվա իրավակարգավորումները, մասնավորապես այն, որ մի շարք գործեր քննվում են կոլեգիալ կազմերով, ուստի այդ առումով մեծ է ծանրաբեռնվածությունը»,- հավելեց Ռշտունին:

Տպել
948 դիտում

Մեր տեսլականն է Հայաստանը դարձնել երկիր, ուր տաղանդը զարգացնելու անսահմանափակ հնարավորություններ կան. վարչապետ

ՈՒԵՖԱ-ի կարծիքը Մխիթարյանի վերաբերյալ «Արսենալի» որոշման մասին. ըստ The Sun-ի՝ պաթետիկ պատասխան է

Հ. Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տալլինում մասնակցում է էլեկտրոնային կառավարման 5-րդ համաժողովին

30 տարվա վագոն-տնակը մինչև տարեվերջ կմնա անցյալում

Վարչապետի կոչը սահմանադրական կարգը տապալելու փորձ համարել չի կարելի. սահմանադրագետ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ ոսկու վարկերի գծով ակցիա «ԿՈՒՏԱԿԻՐ ՆՎԵՐՆԵՐ ԱՄՌԱՆԻՑ»

Լոռիում սողանքը գնալով ակտիվանում է. ամեն պահի կարող է փլուզում լինել (լուսանկարներ)

Թուրքերը զինված մտել են Ջավախքի Կարծախ գյուղ, դաժան ծեծի ենթարկել պահակին եւ գողացել 32 անասուն

Մարուքյանը հրապարակել է ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ նիստում քննարկվելիք հայտարարության նախագիծը

Աննախադեպ շտապողականություն. Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործն ամեն գնով հասցվել է ՍԴ. Վահե Գրիգորյան

Մտել է կալանավորի խուց ու կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել. սպանության փորձ «Արթիկ» ՔԿՀ-ում

Արարատի ոստիկանները ապօրինի պահվող ինքնաձիգ և դիպուկահար հրացան են հայտնաբերել (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստում որոշել է ստեղծել երկու քննիչ հանձնաժողով եւ մշակել վեթթինգի նախագիծ

Գասպարին Քոչարյանի դատի ժամանակ վիրավորել է ոստիկանների՞ն. քննություն է իրականացվում

Չի բացառվում, որ կլինեն հեռացող դատավորներ. Արտակ Զեյնալյան

Պորոշենկոյին կասկածում են պետական դավաճանության համար. նրա դեմ վարույթ է սկսվել

Առաջին եռամսյակում Արցախի բուժհաստատություններում 411 երեխա է ծնվել

Խտրականության բացակայությունը դեռևս չի նշանակում հավասար հնարավորությունների առկայություն. Զարուհի Բաթոյան

Չեն իրականացնվել բուժկանխարգելիչ հետազոտություններ. դատախազութունը ստուգումներ է կատարել «Գորիս» ՔԿՀ-ում

Վտանգավոր է. Վազգեն Մանուկյանը՝ ապրիլյան քառօրյան ուսումնասիրող ԱԺ հանձնաժողով ստեղծելու Նիկոլ Փաշինյանի գաղափարի մասին