Նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է, որ հայ-պորտուգալական հարաբերություններն ունեն հիանալի ապագա

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պաուլու Վիզեու Պինեյրուն (նստավայրը` Մոսկվա):

Ինչպես հայտնում նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կներդնի՝ ի նպաստ երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման:

Ընդգծելով հայ-պորտուգալական սերտ պատմական առնչությունները՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը նաև ունի հիանալի ապագա:

Դեսպան Պինեյրուն Հայաստանի նախագահին է փոխանցել իր երկրի ղեկավարի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ հայ-պորտուգալական հարաբերությունները փոխշահավետ բոլոր ուղղություններով խորացնելու և երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների միջև ակտիվ համագործակցություն զարգացնելու համար:

Տպել
406 դիտում

Դեպքի օրը սպանված ոստիկանը խոսել է համածառայակցի հետ՝ թե ինչ կարճ է կյանքը. վիրավոր ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից

Առաջարկում ենք կուսակցությունների հիմնադիր անդամների պարտադիր պահանջվող թիվը 100-ից իջեցնել 80, հրապարակել նրանց ցուցակը

Շանն ուղղված կրակոցից տուժած 32-ամյա կինը հողամասում աշխատում էր. կրակողը դեռ չի բացահայտվել

Կանայք կազմում են բնակչության կեսը, նրանք պետք է զբաղեցնեն որոշումներ կայացնող պաշտոններ․ Լենա Նազարյան

Նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին

Ինչպես բարձրացնել կուսակցությունների թափանցիկությունը, հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը․ Արմեն Մազմանյան

Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը հրավիրվել է ԱԱԾ

Լոռու մարզի Սվերդլով բնակավայրի մի շարք թաղամասեր 1 ամիս է՝ ջուր չունեն. բնակիչ

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ինովացիոն զարգացմանը նվիրված հանդիպում

Աշոտ Ղուլյանն ու ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հարցեր

Կարող ենք պատասխանել բոլոր զրպարտանքներին, բայց գործով կատարվում է նախաքննություն եւ կսպասենք. Հանրապետական ծննդատուն

Արսեն Թորոսյանին նորից դատի են տվել. պահանջում են հերքում, ներողություն եւ մինչեւ 3 մլն դրամ փոխհատուցում

Հայ-վրացական սահմանով ՀՀ մտնող մեքենաները մաքսազերծվելու են Հյուսիսային ավտոմաքսատանը՝ անկախ բերվող երկրից. ՊԵԿ

Ջրօգտագործման ոլորտում կոռուպցիոն չարաշահումների քրգործերով պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս

ՊՆ փոխգնդապետին ծեծի ենթարկելու կասկածանքով կալանավորված Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականն ազատվել է աշխատանքից

«Փոխանցիր հեշտ, ստացիր արագ». ակցիա ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

Ի՞նչ կարող է տալ Հայաստանին Երեւանի՝ Booking.com-ի ամենաթրենդային քաղաքների 10-նյակում հայտնվելը