ԻՆԵԿՈԲԱՆԿԸ եւ BLUE ORCHARD MICROFINANCE FUND-ը կնքեցին 15 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառության պայմանագիր

27/02/2019 schedule16:30

2019 թվականի փետրվարի 7-ին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն և Blue Orchard Microfinance Fund միջազգային ֆինանսական կազմակերպությունը կնքեցին 7 տարի մարման ժամկետով, 15 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառության ներգրավման պայմանագիր։

«Ինեկոբանկը, հանդիսանալով օտարերկրյա ֆինանսական կառույցներից միջոցների ներգրավման գծով ՀՀ բանկային համակարգում առաջատար բանկերից մեկը, այսօր ունի ֆինանսավորման աղբյուրների բարձր դիվերսիֆիկացիա՝ թե պարտավորությունների և թե բաժնետիրական կապիտալի մասով», - նշեց Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։

Ինչպես տեղեկացնում են բանկից, ներգրավված միջոցներն ուղղվելու են բանկի ընդհանուր գործունեության ֆինանսավորմանը, ինչպես նաև նպաստելու են բանկի վարկային պորտֆելի աճին՝ մասնավորապես շեշտադրելով հաճախորդների ՓՄՁ սեգմենտը։

«Ինեկոբանկը բարձր է գնահատում իր շարունակական համագործակցությունը Blue Orchard Microfinance Fund կազմակերպության հետ, որն առաջին անգամ է Հայաստանում տրամադրում ստորադաս փոխառություն։ Օտարերկրյա ֆինանսական կառույցների հետ այսպիսի երկար և արդյունավետ

համագործակցությունը վկայում է Բանկի նկատմամբ վերջիններիս ունեցած բարձր վստահության մասին, որը ձեռք է բերվել Բանկի կողմից տարեցտարի ցուցադրած գերազանց ֆինանսական արդյունքների և Բանկում կիրառվող կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն փորձի շնորհիվ», - հավելել է պարոն Դավթյանը։

Ստորադաս փոխառությունն առավել ճկուն գործիք է, որը հնարավորություն է տալիս բարելավել Բանկի ակտիվների և պարտավորությունների կառավարումը՝ առավելապես բարձրացնելով կապիտալի կառավարման արդյունավետությունը։ Այս ստորադաս փոխառության ներգրավմամբ Բանկի նորմատիվային կապիտալը կկազմի 50 մլրդ ՀՀ դրամ, որը կբարելավի կապիտալիզացիայի գծով Ինեկոբանկի դիրքը շուկայում՝ նրան դասելով ՀՀ բանկային համակարգի ամենակապիտալիզացված բանկերի շարքին։

---

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է համալիր բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը տրամադրում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

  • 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպեի։
  • 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
  • 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
  • 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
  • 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական ու ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:
Տպել
1145 դիտում

Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ

Երեւանի բժշկական քոլեջում տեղի ունեցած հանելուկը. մեկ տուժած շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Առաջին անգամ եմ նման տեսակետ լսում. Իվետա Մուկուչյանը՝ իր ու Բեյոնսեի տեսահոլովակների նմանության մասին

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել երեկ գիշեր ծառայության ընթացքում սպանված ոստիկանին (տեսանյութ)

Նախորդ մեկ ամսում Երեւանում այրվել է 10 աղբաման. վերջին դեպքով քաղաքացին ինքնախոստովանական ցուցմունք է տվել

«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

«ԱԺ-ն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու ՍԴ». հրապարակվել են Հրայր Թովմասյանի հարցով դիմումի մերժման հիմքերը

Գորան Բրեգովիչի երևանյան համերգը հետաձգվել է եւ կկայանա նոյեմբերի 24-ին. նա կժամանի նվագախմբով

ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում մարզումները մի քանի տարիքային խմբերի համար այսուհետ կլինեն վճարովի

Ոստիկանի սպանության մեջ կասկածվող անչափահասն ընդունել է մեղքը, ասել, որ անկեղծորեն զղջում է

Թրամփի նամակը ստանալուց հետո Էրդողանն այն աղբամանն է նետել. BBC

Ես չեմ կարող մեկնաբանել պարոն Ալիևի հայտարարությունը. Մարիա Զախարովա

«Կոշ» ՔԿՀ-ի մոտ քաղաքացիներ են բերման ենթարկվել. մեքենայում մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել. ՔԿԾ

Կոտայքի մարզպետը դիմել է մարզի դատախազին` Քասախ համայնքի ղեկավարի որոշման իրավաչափությունը պարզելու համար

Ոստիկանին սպանելու մեջ կասկածվող անչափահասը հակասոցիալական վարքով երեխաների դպրոցի սան է. նա 10 օր է՝ դասի չէր գնում

Ձորաղբյուրում երեկվանից այրվող տան հրդեհը այսօր դեռ չի մարվել. բնակչի կրած վնասը անցնում է 7 մլն դրամը (լուսանկարներ)

Պուտինի հրավերով Թուրքիայի նախագահը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Սեռական բնույթի ձայնագրություններ չհրապարակելու, արատավոր տեղեկություններ չտարածելու համար գումարներ է գանձել

Կապանում սողանքից փլուզված տան փլատակների տակից եւս մեկ դի է դուրս բերվել

Մայր Աթոռի և Ճապոնիայի դեսպանատան միջև ձևավորվել է սերտ գործակցություն. հանդիպում Գարեգին Բ-ի հետ