Եթե վախենում են, բռնցքամարտի հետ գործ չունեն. հավաքականի մարզիչը՝ ՀԲՖ-ից բողոքողների կողմնակիցների մասին

ՀՀ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը հորդորում է Հայաստանի բռնցքամարտիկներին պատասխանատվորեն մոտենալ իրենց կարիերային: Օրերս մեկնարկել է ՀՀ 2019 թ. երիտասարդական առաջնությունը, ու ըստ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի՝ որոշ դպրոցների ղեկավարներ, որոնք դեմ են ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանին, իրենց մարզիկներին թույլ չեն տվել մասնակցել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մկրտչյանը նշեց, որ մարզիկները պետք է ինքնուրույն որոշումներ կայացնեն ու լավ մտածեն նախքան ինչ-որ մեկի կողմը բռնելը:

«Եթե ներկայումս մարզիկ լինեի, իմ քրտինքն ափսոսալով չէի հետեւի այն մարդկանց, որոնք իրենց անձնական շահերի կամ ամբիցիաների համար բռնցքամարտի հեղինակության հետ են խաղում: Եթե վախենում են (խմբ. նկատի ունի բռնցքամարտիկներին), ուրեմն բռնցքամարտի հետ գործ չունեն»,- ասաց նա:

ՀՀ 2019 թ. երիտասարդական առաջնությունից առաջ աղմուկ էր բարձրաձել ֆեդերացիայի ու 2 մարզադպրոցների շուրջ: Ֆեդերացիան հայտարարել էր, որ Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի տնօրենն առաջնության գլխավոր մրցավարին ասել է, որ իրենք չեն մասնակցելու առաջնությանը, իսկ Երեւանի Օլիմպիական հերթափոխի քոլեջը հայտ է ներկայացրել, մասնակցել կշռման արարողությանը, սակայն մրցումներից առաջ իր սաներին հորդորել է չմասնակցել: Ենգիբարյանի անվան դպրոցից էլ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն նամակ էին ուղարկել, ըստ որի, իրենց արգելել են մասնակցել: ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչը կարծում է, որ դպրոցների ղեկավարներն առաջնորդվում են անձնական ամբիցիաներով, ինչն անթույլատրելի է:

«Հիմա հավաքների ենք, պատրաստվում ենք մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Գոհ ենք ֆեդերացիայի աշխատանքից: Ես՝ որպես գլխավոր մարզիչ, օրացուցային պլանով ինչ ներկայացրել եմ, չեն ասել՝ այս կամ այն բանը չի լինի: Բոլոր պայմանները կան: Մյուսներին (մի 10 հոգի կան, որ այսքան խմորումներ են առաջացնում բռնցքամարտում) որպես գլխավոր մարզիչ հորդորում եմ, որ ամոթ է, բռնցքամարտն այն սպորտաձեւն է, որ պետք է միահամուռ լինենք: Եթե կարծում են, որ այս ոճով պետք է առաջ գնան, իմ կարծքով, չարաչար սխալվում են: Նրանց անձնական ամբիցիաների պատճառով տուժում է հայկական բռնցքամարտը»,- ասաց նա:

ՀՀ բռնցքամարտի 2019 թ. երիտասարդական առաջնությունն ամեն դեպքում այս օրերին կայանում է: Այն անցկացվում է «Դինամո ՄՀԿ»-ում: Վերը նշված 2 դպրոցներից կան բռնցքամարտիկներ, որոնք հանդես են գալիս: Այս մասին ՀԺ-ին ասացին ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից: Նշեցին, որ իրենք որեւէ մեկի առաջ արգելքներ չեն դրել, ցանկացողները եկել դիմումներ են գրել ու մասնակցել:

Տպել
1848 դիտում

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ