Մեր հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ հրաշալի են, քան երբեւէ. Դոնալդ Թրամփ (լուսանկարներ)

Երեկ ամբողջ աշխարհում հայտնի գրեթե բոլոր պարբերականների ու լրատվամիջոցների լուրերի թեման Հյուսիսային Կորեայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդների սպասվող հանդիպումն էր:

Կիմ Չեն Ինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման մասին հայտնի դարձավ ամբողջ աշխարհին:

Հանդիպման լուսանկարներով ֆեյսբուքյան եւ թվիթերյան իր էջերում պարբերաբար կիսվում է ԱՄՆ նախագահը՝ կարճ մեկնաբանություններ թողնելով դրանց:

Այս լուսանկարին կից ԱՄՆ նախագահը գրել է, որ Հյուսիսային Կորեայի հետ իրենց հարաբերությունները հրաշալի են, քան երբեւէ եւ լրատվամիջոցները պետք է արժանին մատուցեն այդ հանդիպմանը:

Այս լուսանկարով եւս կիսվել է Դոնալդ Թրամփը՝ կից գրելով, որ անհամբերությամբ սպասում է Կիմ Չեն Ինի հետ հանդիպման շարունակությանը, երկրորդ մասին՝ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ ընդլայնված կազմով հանդիպմանը:

Հանդիպումից եւս մեկ լուսանկար՝ դարձյալ Թրամփի ֆեյսբուքյան էջից: Լուսանկարին կից գրված է, որ Վիետնամը աշխարհում ամենաարագ աճող տնտեսություններից մեկն ունի, իսկ Հյուսիսային Կորեան ունի գրեթե նույնքան պոտենցիալ տնտեսության զարգացման եւ աճի համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի առաջնորդների՝ պատմության մեջ երկրորդ հանդիպման առաջին մասը կայացել է երեկ՝ փետրվարի 27-ին, Վիետնամի մայրաքաղաք Հանոյում: Միացյալ Նահանգների ու Հյուսիսային Կորեայի առաջնորդները հանդիպել են Հանոյի ամենահին՝ Sofitel Legend Metropole հյուրանոցում: Այսօր նախատեսվում է հանդիպման երկրորդ մասը, որի ավարտին Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը համաձայնագիր կստորագրեն:

Տպել
612 դիտում

Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում. կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Գեղարքունիքում 2 մեքենաների բախման հետեւանքով կա 6 վիրավոր

Իսկ հեղափոխությունից բացի ինչի՞ վրա կարող են հույս դնել նախկինները

Կատարվել է հոգեհանգիստ՝ Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով

Թեհրանի օդանավակայանում թռիչքները հետաձգվել են՝ ձյան առատ տեղումների պատճառով

13 տարի առաջ այս օրը սպանվեց «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը

Պուտինը փորձում է լուծել երկու խնդիր, բայց հնարավոր է, նա կանգնած է Սերժ Սարգսյանի ճակատագրին արժանանալու վտանգի առջեւ

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն այս ամսին է պլանավորված. Մամեդյարով

Ծեծկռտուք Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահի և Գորելովկա գյուղի բնակիչների միջև

Հունվարի 20-ի գիշերը Հայաստանի մեծ մասում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հայաստան ժամանած 32-ամյա ՌԴ քաղաքացին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է՝ կասկածելի փաթեթ ունենալու համար

Մարմաշեն գյուղում այրվել է կուտակված անասնակեր ու անասնագոմի տանիքը

Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա տղային

Պոլսո պատրիարքարանը պարզաբանում է ներկայացրել Տ. Սահակ Բ պատրիարքի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Թրամփի իմփիչմենտի՝ Սենատ ուղարկված գործը 111 էջից է բաղկացած

Փրկարարները Ծաղկաձորում արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Ովքեր եւ ինչու են դիմադրում փոփոխություններին

Երեւանում Honda-ն տապալել է էլեկտրասյունն ու բախվել կայանված Opel-ին. վիրավորներից մեկին բեռնախցիկից են գտել

Կոտայքի մարզպետարանը ԱԱՏՄ-ի կողմից մարզի որոշ դպրոցների նկատմամբ վարչական վարույթի մասին պարզաբանում է ներկայացրել