Գործադիրը որոշում կընդունի սահմանել դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների վճարները

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշում կընդունի սահմանել

  1. ՀՀ-ում դեղերի գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող եւ հետգրանցումային փոփոխությունների փորձաքննությունների վճարները,
  2. ՀՀ-ում ներմուծվող եւ ՀՀ-ից արտահանվող դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման կամ արտահանման հավաստագիր տալու նպատակով իրականացվող փորձաքննությունների վճարները,
  3. ՀՀ-ում դեղերի արտադրության լիցենզիա տալու նպատակով իրականացվող փորձաքննության վճարը,
  4. ՀՀ-ում դեղերի մեծածախ իրացման լիցենզիա տալու նպատակով իրականացվող փորձաքննության վճարը,
  5. ՀՀ-ում կլինիկական փորձարկումների (հետազոտությունների) թույլտվության տրամադրման նպատակով իրականացվող փորձաքննության վճարը։

Ներկայում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չեն կլինիկական փորձարկումների թույլտվության տրամադրման,  դեղերի արտադրության եւ մեծածախ իրացման լիցենզիա տալու, դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման կամ արտահանման հավաստագիր տալու նպատակով իրականացվող փորձաքննությունների վճարները, ինչպես նաեւ դեղերի վերագրանցման, գրանցման ժամկետի երկարացման եւ հետգրանցումային փոփոխությունների փորձաքննությունների վճարները: Սահմանված են միայն դեղերի պետական գրանցման հետ կապված փորձաքննությունների վճարները, սակայն ոչ ամբողջական բացվածքով: Այս կարգի ընդունումն ուղղված է նշված փորձաքննությունների, ինչպես  նաեւ ՀՀ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցության հետ կապված նոր փորձաքննությունների վճարների սահմանմանը, մասնավորապես` ԵԱՏՄ ընթացակարգով առաջին գրանցման, ԵԱՏՄ ապակենտրոնացված ընթացակարգով գրանցման, ԵԱՏՄ փոխադարձ ճանաչման, ԵԱՏՄ գրանցման հաստատման, ԵԱՏՄ վերագրանցման հետ կապված փորձաքննությունների վճարները եւ ԵԱՏՄ տարեկան վճարի չափը:

Մյուս կողմից, ինչպես նշված է նախագծում, «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին համապատասխան 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղերի շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» համաձայնագրի համաձայն  հաստատվել է «Դեղերի գրանցման  եւ փորձաքննության պահանջներ», որոնք  հաստատվել են ԵԱՏՄ հանձնաժողովի  խորհրդի 2016թ. որոշմամբ, ուստի հիշյալ պահանջներին համապատասխան գրանցում եւ փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ է սահմանել փորձաքննությունների վճարները:

Նախագծի ընդունման դեպքում սահմանվում են կլինիկական փորձարկումների թույլտվության տրամադրման նպատակով իրականացվող,  դեղի գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող, հետգրանցումային փոփոխությունների, դեղերի արտադրության լիցենզիա տալու նպատակով իրականացվող, դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման կամ արտահանման հավաստագիր տալու նպատակով իրականացվող, դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում ՀՀ օրենքով պահանջվող այլ փորձաքննությունների վճարները, այդ թվում՝ ԵԱՏՄ ընթացակարգով առաջին գրանցման (առաջին՝ ռեֆերենտ երկիր), ԵԱՏՄ ապակենտրոնացված ընթացակարգով գրանցման (ոչ առաջին երկիր), ԵԱՏՄ փոխադարձ ճանաչման, ԵԱՏՄ գրանցման հաստատման, ԵԱՏՄ վերագրանցման հետ կապված փորձաքննությունների վճարները եւ ԵԱՏՄ տարեկան վճարի չափը ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող դեղերի փորձաքննությունների վճարները:

Նախագծում ասված է, որ առաջարկվող ընթացակարգերի  դրույթներն ամբողջովին համապատասխանեցվել են ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի 2016թ. նոյեմբերի 3-ի N 78 որոշմամբ հաստատված «Դեղերի գրանցման  եւ փորձաքննության պահանջների» հետ:

Նախագծի ընդունմամբ ստեղծվում են կայուն իրավական հիմքեր՝  գրանցվող դեղերի փորձաքննության, այդ թվում՝ ԵԱՏՄ ընթացակարգերով գրանցման նպատակով փորձաքննությունների վճարները հստակ սահմանելու համար:

Տպել
476 դիտում

Երևան քաղաքի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա

Որպես անհետ կորած որոնվող մայրը և դուստրը հայտնաբերվել են Երազգավորս գյուղում

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկի մեջ, որը կտեղակայվի Վանաձորում

Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան

Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

ՀԱՕԿ-ը որոշել է էլ ավելի աբսուրդային քայլեր ձեռնարկել. բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Իջեւանում «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը

Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք. Զարեհ Սինանյանն այցելել է «Ռուսաստանի հայերի միություն»

Այս պահին ոստիկանության տեսադաշտում 36 մարդ կա, որոնցից 22-ը բերման են ենթարկվել. Օսիպյան

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

Եվրոպական գրանդ ակումբները չեն թերագնահատում Եվրո 2019. նրանց ամենատես սկաուտները Երեւանում են

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ «Իմ քայլը» կաջակցի «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոնի կառուցմանը (լուսանկարներ)

Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք. Վանեցյան

Դու օրը 10 հազարով կարո՞ղ ես տուն պահել. բողոքի ակցիայի մասնակիցը՝ Պապիկյանին. Իջեւանում կրկին լարված է

Հունիսին «Ժպիտների քաղաք» հիմնադրամը 58 երեխայի և երիտասարդի է օգնել. ամենափոքրերը 1 տարեկան են

Վերապատրաստում են անցել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողները

2000-5000-ական դրամ․ ՌՈ-ն բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք