Հանուն «Ջերմուկ Գրուպ»-ի կասեցվեց 18 կազմակերպության գործունեություն. գործարարը դիմում է պատգամավորներին

Այսօր «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն է այցելել «Սուպեր Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր եւ տնօրեն Սուրեն Բալայանը:

Բալայանը 1996-ից 1997 թվականներին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում հիմնադրել է «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանը:

Նա 1998 թվականին դիմել է մտավոր սեփականության գործակալություն՝ «Ջերմուկ» անվանումը որպես ապրանքանիշ գրանցելու համար:

Իսկ 6-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող ներկայումս գործող՝ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը 1999 թվականին է դիմել մտավոր սեփականության գործակալություն՝ «Ջերմուկ» անվանումը գրանցելու համար: Վերջին տարիներին Բալայանի բիզնեսը կասեցվել էր՝ ապրանքանիշի անվանման պատճառով:

«2008 թվականին ես գնացի Էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Ներսես Երիցյանի մոտ: Մենք երկար խոսեցինք: Ինձ ասաց, որ «Ջերմուկ» բրենդը պետք է միայն օգտագործի «Ջերմուկ Գրուպ»-ը: Ասացի՝ ինչի՞ համար, ասաց՝ դե կառավարության որոշում է, ասել են՝ ներքին կարգով»,- ասաց Բալայանը:

Նա նշեց, որ դրանից հետո հանդիպել է՝ դարձյալ այդ ժամանակ պաշտոնավարող վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ. «Տիգրան Սարգսյանն ասում է՝ ինչի՞ եք եկել ինձ մոտ, ասում եմ՝ նախարարն է ասել: Ես իրեն բացատրեցի, որ 500 հազար դոլար վարկ եմ վերցրել, ապակյա շշերի գործարանում 6 մլն պատվիրված շիշ ունեմ, որի վրա գրված է «Ջերմուկ» անվանումը, իսկ մյուս կողմում՝ «Սուպեր Գրուպ», ասացի՝ դա էլ մոտ 1 մլն դոլար է կազմում, եթե դուք իմ գործունեությունը դադարեցնում եք, ես ինչպե՞ս կարող եմ վճարել այդ գումարը: Նա ասաց՝ դա ինձ չի հետաքրքրում, այլ անունով գրիր, ինչ պարտադիր է «Ջերմուկ» գրես:

2010 թվականի ապրիլին «Աշխարհագրական նշումների մասին» օրենքով փոփոխություն կատարեցին: Այդ իրավակարգավորումը պարարտ հող ստեղծեց «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի համար եւ նրանք «Ջերմուկ» անվանումը գրանցեցին որպես ապրանքային նշան: Ու արդյունքում գործող մյուս մրցակից տնտեսվարող սուբյեկտներին արգելվեց օգտագործել այդ անվանումը իրենց կողմից արտադրվող ապրանքի վրա եւ «Ջերմուկ Գրուպ»-ը մենաշնորհային դիրք ստացավ:

1 օրվա մեջ 18 կազմակերպություն դադարեցրեցին իրենց գործունեությունը: 612-ից 624 գրանցված աշխատատեղ միանգամից փակվել են: Այսօր այդ մասնագետների մեծամասնությունը Հայաստանից արտագաղթել են»- պատմեց Սուրեն Բալայանը:

Նա նշեց, որ 2015-16 թվականներին 2 մլն դոլար վարկ է վերցրել, ներդրում է կատարել, սարքավորումներ է բերել ու էլի սկսել է աշխատել. «2016 թվականի դեկտեմբերի 1-ին գործարանից զանգեցին ինձ, ասացին, որ ոստիկանության 6-րդ վարչությունը ներխուժել է գործարան, նկարահանել է, ոչ մեկին չի հարցաքննել: Ես ցանկացա կապ հաստատել այդ մարդկանց հետ, մեկ էլ հեռուստատեսությամբ տեսնեմ հայտարարում են, որ Ջերմուկում հայտնաբերվել է հանքային ջրի գործարան, որն ապօրինի է: Դա ի՞նչ է նշանակում, ես 1996 թվականից աշխատում եմ: Հայաստանի բանկերը ինձ 2 մլն դոլար են վստահել աշխատելու համար: Նույն օրը 55 մլն դրամի չափով տուգանք են գրում՝ առանց ինչ-որ մեկից մի բան հարցնելու եւ փաստաթղթերը փոխանցում են պետական եկամուտների քննչական բաժին:

Թավշյա հեղափոխությունից հետո եւ շնորհիվ դրա, նամակ գրեցի համապատասխան կառույցներ՝ վերանայեցին, նույն օրը աուդիտ արեցին եւ այդ 55 մլն դրամի կեղծ տուգանքը չեղարկվեց: Մինչեւ դա էլ 2009 թվականին հարկայինից էլի մարդիկ էին ուղարկել, 20 մլն դրամ տուգանք էին գրել, այդ գործն էլ դեռ ընթանում է դատարանում»,- ասաց Բալայանը:

Գործարարը նշում է, որ 2016 թվականի դեկտեմբերին գնել է Ջերմուկ հանքային ջրի հանքահորերից մեկը. «Նորից վերսկսեցի աշխատել, ինձ հանքի շահագործման լիցենզիա չէին տալիս: Ես 7 նամակ գրեցի Ջերմուկի քաղաքապետարան, որ հանրային լսումներ անեն, սակայն նրանք 1 տարի շարունակ չեն պատասխանել նամակներիս: Դարձյալ թավշյա հեղափոխության շնորհիվ այդ խնդիրը կարգավորվեց: Մի նամակ եմ գրել ՀՀ վարչապետին, նույն օրը արձագանքել են, հաջորդ օրվանից սկսել են հանրային լսումները: 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 50 տարով շահագործելու լիցենզիա են տվել: Քանի որ պարոն Փաշինյանն ասաց, որ Հայաստանում կոռուպցիան 0 է, արհեստական խոչընդոտներ չի լինելու, որոշեցի իմ «Ջերմուկ» բրենդը, որն ինձնից խլել էին, փայ էին մտել, նորից արտադրել»,- ասաց Բալայանը:

Բալայանը դիմում է ԱԺ պատգամավորներին եւ խնդրում է, որպեսզի օրենսդրական փոփոխություն կատարեն եւ հնարավորություն տան բոլորին «Ջերմուկ» անունը օգտագործել՝ հանքային ջրեր արտադրելու համար. «Օրենքը ընդունելու հենց հաջորդ օրվանից պատրաստ եմ 60 աշխատատեղ բացել: Ներկայումս էլ ունեմ շշալցված մոտ 170-180 հազար «Ջերմուկ», որը չեմ կարողանում իրացնել այդ խոչընդոտների պատճառով: Եթե հանքը կոչվում է Ջերուկ ածխաթթվային, ապա էլ ինչպե՞ս կոչեմ դրա անունը: Իմ գործարանի արտադրողականությունը ամսական 5 մլն է, պարտավորություն ունեմ 1-2 մլն արտահանել:

Այս վերջին 8 տարվա ընթացքում «Ջերմուկ Գրուպ»-ի ղեկավարությունն ու Ներսես Երիցյանը ինձ 38-ից 40 մլն դոլարի վնաս են տվել. «Բրենդը ձեռքիցս վերցրել են: Ես փոխհատուցում եմ խնդրում ոչ թե պետությունից, այլ հենց իրենցից: Թող իմ վնասը վերականգնեն: Այդ գումարը ես ինձ համար չեմ ուզում, թող մի մասը ուղղեն Վայոց Ձորի այն 612 աշխատակիցներին, որոնք կորցրել էին իրենց աշխատանքը: Մի մասը ուղղեն Գորիս քաղաքի Խնձորեսկ համայնքի ճանապարհների վերանորոգմանը, իսկ մյուս մասը՝ Գյումրու երկրաշարժից տուժածներին: Իմ նպատակն այն է, որ իմ բրենդը վերականգնվի: Ցանկանում եմ վերականգնել իմ բարի համբավը, կատարել իմ հարկային պարտավորությունները»,- ասաց Բալայանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21719 դիտում

Որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել ՀՀ հումանիտար խմբի գործունեությունը Հալեպում․ ՊՆ

Վրաստանի խորհրդարանի մոտ սկսվել են ցուցարարների զանգվածային ձերբակալություններ, կան տուժածներ. տեսանյութ

Ոստիկանությունը Թբիլիսիում ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների նկատմամբ. տեսանյութ

Թբիլիսիում բողոքի ցույցը շարունակվում է. խորհրդարանի շենքի մոտ ջրցաններ ու ոստիկաններ են մոբիլիզացվել

«ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը

Նորաձև բառի բացատրությունը՝ ըստ 1837-ին տպագրված Հայկազյան բառարանի. Աննա Հակոբյանը էջեր է հրապարակել

Ինչպես Գյումրին մնաց անտեր. ովքեր են ինքնառաջադրվելու՝ հին ու նոր անուններ

Հայաստան կժամանի ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը

Շառլ Միշելը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Կոշտային

Սահմանել սեփական եկամուտների հավաքագրման բարձր շեմ և գերազանցել այն. ՏԿԵ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

Ինչ վիճակում է Վանաձորի գազալցակայանի պայթյունից տուժած քաղաքացին

Հրդեհը մարվել է, տուժած կա. մանրամասներ Վանաձորի գազալցակայանի պայթյունից

Վրաստանում իրավիճակը դուրս կգա հունից, բախումը տարածաշրջանի վրա դրական չի ազդի. Ղևոնդյան. տեսանյութ

Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել

Ձեռնոց նետենք տգիտությանը, 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Վանաձորի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

«Չայնիի» ոլորաններում «Օպել զաֆիրա»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի. ինչ հարցեր են օրակարգում

Որքան գումար է հավաքագրվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ. ինչ է քննարկվել

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի․ երբ է ուժի մեջ մտնելու նոր կարգավորումը

Գյումրու շուկայից 15 կգ սիգ տեսակի ձուկ է առգրավվել

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ԼՂ-ի համար ՀԱՊԿ-ին չենք դիմել, Ադրբեջանը ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել, Պուտինը կեղծ թեզ է դնում. Սուքիասյան

Ես սկսել եմ քննիչի պաշտոնից և աշխատանքի բերումով ճանաչում եմ անձնակազմի գերակշիռ մասին. ՔԿ նորանշանակ նախագահ

Շնորհակալ եմ բոլոր ժամանակներում իմ նկատմամբ ցուցաբերված բարձր վստահության համար. Քյարամյանը՝ վարչապետին

Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Արդարադատության նախարարի տեղակալը հրաժարական է ներկայացրել

Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերն ու նոր օրակարգը

Մոսկվան ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Հայաստանի հետ արդյունավետ շփումներ է ակնկալում. Գալուզին

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

ՀՀ փոխվարչապետը Մոսկվայում նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը

Երկրի քրգործերի 99 տոկոսը Քննչական կոմիտեն է քննում. վարչապետն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

Կոպիրկինը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդին

ՊՆ ներկայացուցիչը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարների կոմիտեի նիստին

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ավտոճանապարհներին մերկասառույց է

Դատախազը նոր նշանակում է արել

ՏԿԵ նախարարն այցելել է Լոռու մարզ, տեղում ծանոթացել աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը

2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի. Աննա Հակոբյան (տեսանյութ)