Վաչե Թովմասյանը՝ նոր՝ 16+ հումորային նախագծի մասին. համարձակ հումոր է սպասվում

Դերասան Վաչե Թովմասյանը մեծ հույսեր է կապում իր ղեկավարած նոր աշխատանքի՝ «Կօօկօօռօօզ» հաղորդման հետ: Հումորային նոր նախագիծը լինելու է սկետչերի ձեւաչափով: «Արմենիա Պրեմիումի» եթերում այն կհայտնվի մարտի 13-ից: Մարտի 22-ից կցուցադրվի «Արմենիա TV»-ով: Armtimes.com-ի հետ զրույցում Վաչեն պատմեց, որ սա ավելի աշխատատար է, քան «Ոսկե դպրոց» սիթոքոմը ու իրենք էլ ամեն ինչ անում են որակ ապահովելու համար:

««Ոսկե դպրոցի» 1 սերիան 30-35 րոպե էր, եւ շաբաթը 2 սերիա էր, սա 22 րոպե է, շաբաթը 1 հատ է, բայց ավելի երկար ենք նկարում, քան «Ոսկե դպրոցի» 2 սերիան: Այսինքն՝ ինքը բավական աշխատատար եւ թանկ նախագիծ է, եւ մենք շատ ուրախ ենք, որ «Արմենիան» մեզ ընձեռել է նման պրոեկտ անելու հնարվորությունը: Չենք խնայում ոչինչ, ամեն ինչ ուղղված է սկետչերի որակը բարձրացնելու վրա»,- ասաց նա:

Վաչեն սկետչերում չի նկարահանվելու, նա միայն նախագծի պորդյուսերն է: Հումորային հոլովակներում տարբեր դերերով հանդես կգան հիմնականում «Վիտամին ակումբից» հայտնի Բոնին ու Մհերը: Կլինեն նաեւ հրավիրվող դերասաններ: Յուրաքանչյուր հաղորդում կունենա 5-6 սկետչ: Վաչեն ընդգծում է, որ ցանկանում են տարբերվել՝ նմանատիպ այլ նախագծերից հետ համեմատվելուց խուսափելու նպատակով: «Կօօկօօռօօզը» կառանձնանա 1 նորույթով:

«Կարճ, դինամիկ, այսպիսի մոտեցում է, որպեսզի չհամեմատեն նախորդների հետ, որովհետեւ «Կարգին հաղորդումից» հետո սկետչային ինչ եղել է, համեմատել են «Կարգինի» հետ, բայց սա լրիվ այլ մոտեցում է: Անեկդոտներ չեն: Զրոյից հորինված սկետչեր են: Ամենամեծ առանձնահատկությունը, որը կարող եմ նշել, սկետչերի հետ միասին ռեալիթի-շոուն է, որտեղ դերասանները խաղում են իրենք իրենց: Ներքին խոհանոցն է, թե ինչպիսին է կուլիսային կյանքը, եւ ես կանխազգացում ունեմ, որ ժամանակի ընթացքում այդ ռեալիթի հատվածը կարող է նույնիսկ ավելի շատ սիրվել, քան սկետչերը»,- ասաց նա:

Նախագծի ստեղծագործական անձնակազմը հեռուստադիտողների տարիքային սահմանափակում է մտցրել: Այն նախատեսված է 16 տարեկանից բարձր անձանց համար: Վաչեն ընդգծում է, որ իրենք չափերը չեն անցնում, սակայն ցանկանում են որոշակի ազատություն ունենալ կատակելիս, եւ հետագա քննադատություններից ու մեղադրանքներից զերծ մնալու համար այսպիսի որոշում են կայացրել:

«Ամբողջ աշխարհում, եթե ուշադիր լինեք, ծիծաղ է առաջացնում արգելված թեմաներից խոսելը: Հումորը շատ հաճախ պետք է լինի անսպասելի, հիմնական թեմաներն արգելվածներն են: Իհարկե, մենք պահում ենք ցենզը, բայց եւ ինչ-որ տեղ համարձակ բաներ էլ ենք ուզում անել, քանի որ, իմ կարծիքով, ներկայիս թրենդն այդպիսին է. մարդիկ ավելի շատ ուզում են համարձակ հումոր: Եվ մենք թեեւ 16+ մատնանշելով կորցնում ենք բազմաթիվ հեռուստադիտողների, բայց եւ ապահովագրում ենք մեզ այն խոսակցությունների, թե այս ի՞նչ եք անում, երեխաները նայում են: Հուշում ենք, որ պետք չէ նայել, եւ մնացածը թողնում ենք արդեն ծնողների վրա»,- ասաց նա:

Զուգահեռաբար Վաչեն զբաղված է նաեւ մեկ այլ գործով: Ընթացքի մեջ են «Ոսկե դպրոց» սիթքոմի վրա հիմնված ֆիլմի աշխատանքները: Այս շրջանում գրվում է սցենարը: Դերասանն ընդգծում է, որ ամեն ինչ անում են կինոյի դասագրքային կանոնները պահպանելու համար: Սցենարով զբաղվում են ինքը, Ռոբերտ Մարտիոսյանը եւ Վանը: Դերակատարների հարցում վերջնական որոշում չունեն: Սիթքոմի ոչ բոլոր դերասաններն են ընդգրկված լինելու: Բանակցություններ են ընթանում նաեւ ԱՄՆ-ում գործունեություն ծավալող դերասանների հետ: Նկարահանումները սկսվելու են հունիս-հուլիս ամիսներին, տեղի են ունենալու Հայաստանում: Պրեմիերան նախատեսում են աշնանը՝ հավանաբար հոկտեմբերին:

Տպել
2841 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ