Սումգայիթի կոտորածը համապատասխանում է ցեղասպանություն հասկացությանը․ հայտարարություն

28/02/2019 schedule22:59

Փաստերը վկայում են, որ Սումգայիթի հայկական բնակչության կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր, որն իրականացվել էր քաղաքական, ազգային և կրոնական դրդապատճառներով և համապատասխանում է ցեղասպանություն հասկացությանը։ Այս մասին նշված է Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության հայտարարության մեջ։

«1988 թվականի փետրվարի 27-29-ը Արցախից մի քանի հարյուր կիլոմետր հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայկական բնակչության զանգվածային ջարդեր և սպանություններ։ Ադրբեջանական իշխանությունները, որոնք ամեն կերպ ձգտել են քողարկել հանցագործության չափերը, պաշտոնապես հայտարարել են, որ սումգայիթյան ջարդերի արդյունքում սպանվել է 26 հայ, մի քանի հարյուր հոգի վիրավորվել կամ հաշմանդամ են դարձել։ Սակայն ականատեսների վկայությամբ սպանվածների և տուժածների թիվը զգալիորեն գերազանցում էր ադրբեջանական իշխանությունների կողմից ներկայացված տվյալները։ Ինչպես հետագայում պարզվեց, սպանված հայերի դիակները տեղափոխում էին Բաքվի և այլ բնակավայրերի դիարաններ։

Ադրբեջանական իշխանությունները, խորհրդային ղեկավարության թողտվությամբ, փորձում էին թաքցնել ոչ միայն իրականացված հանցագործության չափերը, այլ նաև դրա իրական պատճառներն ու շարժառիթները։ Հենց այդ նպատակով էլ միասնական քննչական գործընթաց չանցկացվեց, գործը տրոհվեց 80 դրվագների։ Սումգայիթյան ջարդերի հետաքննության նկատմամբ նման մոտեցումը և ընդհանրապես քննության կազմակերպումը կանխավ բացառում էին տվյալ հանցագործության իրական կազմակերպիչների որոնումը, հայտնաբերումն ու պատասխանատվության ենթարկումը: Արդյունքում ջարդարարների մեծ մասը դատապարտվեց կարճ ժամկետներով ազատազրկման:

Փաստերը վկայում են, որ Սումգայիթի հայկական բնակչության կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր, որն իրականացվել էր քաղաքական, ազգային և կրոնական դրդապատճառներով և համապատասխանում է ցեղասպանություն հասկացությանը։ Մասնավորապես․

Սումգայիթ քաղաքի ղեկավարության ներկայացուցիչներն ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել փետրվարի 26-27-ը տեղի ունեցած հակահայկական հանրահավաքներին, որոնց ժամանակ հնչում էին հայերին սպանելու կոչեր, ջարդարարների զենքը՝ սրածայր մետաղյա ձողերը, նախօրոք պատրաստվել էին Սումգայիթի գործարաններում, ջարդարարների մոտ կային հայերի բնակարանների հասցեների ցուցակները, որոնք կազմվել էին բնակշահագործման գրասենյակներում (ԲՇԿ), քաղաքային և հանրապետական իրավապահ մարմինները չէին արձագանքում տեղի ունեցող զանգվածային անկարգություններին և հրապարակային բռնություններին:

Հայերի սումգայիթյան ջարդերը կանխորոշեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետագա ամբողջ ընթացքը։ Դրանք ակնառու կերպով ցուցադրեցին, որ ադրբեջանական իշխանությունները մտադրվել էին բռնությունը, սպանությունները և էթնիկ զտումներն օգտագործել որպես հակամարտության լուծման միջոց։

1988 թ․ փետրվարի 27-29-ը Սումգայիթում հայկական բնակչության դեմ իրականացված զանգվածային հանցագործության պատշաճ իրավական գնահատականի բացակայությունն ադրբեջանական իշխանությունների մոտ ամենաթողության թյուր զգացում ծնեց։ Ամիսներ անց Բաքվում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ հայտնվեցին սումգայիթյան մարդասպանների դիմանկարները՝ «Կեցցե՛ն Սումգայիթի հերոսները» կարգախոսներով։ Անպատժելիությունը հանգեցրեց նրան, որ հայկական բնակչության դեմ ահաբեկչությունը սկսեց համատարած բնույթ կրել Ադրբեջանի ամբողջ տարածքում։ 1988-1991 թթ․ Ադրբեջանական ԽՍՀ-ով անցած հայկական ջարդերի ալիքի արդյունքում հարյուրավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ բռնի կերպով արտաքսվեցին, հարյուր հազարավորներ դարձան փախստական։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային միջնորդների՝ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու կոչերի ֆոնին արդիական է դառնում 1988-1991 թթ․ Ադրբեջանական ԽՍՀ-ում մարդկության դեմ իրականացված հանցագործությունների համար պատասխանատվության և դրանց իրավական գնահատականի հարցը։

Ակնհայտ է, որ մարդկության դեմ հանցագործությունների անպատժելիությունը, մարդասպանների փառավորումն ու հերոսացումը՝ սկսած սումգայիթյան ջարդարարներից և վերջացրած Ռամիլ Սաֆարովով, Դիլհամ Ալիևի և Շահբազ Գուլիևի Արցախում կատարած ծանր հանցագործություններն արդարացնելու փորձերը, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից 2016 թ․ ապրիլին ռազմական հանցագործություններ կատարած զինծառայողների պարգևատրումը չեն կարող հիմք ծառայել խաղաղություն կառուցելու համար»,- ասված է Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության հայտարարության մեջ։

Տպել
2290 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին