Ընդհատված կյանքերի համար դատապարտվելու ես ամենայն խստությամբ. Աշոտ Ադամյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Հայտնի դերասան եւ բեմադրիչ Աշոտ Ադամյանը հավատում է, որ Մարտի 1-ի ողբերգության մեղավորները պետք է բացահայտվեն ու կրեն իրենց արժանի պատիժը: Արյունահեղության նախորդ օրերին նա էլ շատերի նման եղել է Ազատության հրապարակում, նա էլ մշտապես ակտիվորեն պայքարել է քաղաքացիական իրավունքների, ազատությունների ու արդարության համար:

«Շատերս հերթապահում էինք Ազատության հրապարակում եւ տուն գրեթե չէինք գնում։ Գործ շատ կար՝ կարգ ու կանոնի պահպանում, սադրիչների մեկուսացում եւ այլ ինքնակազմակերպչական հարցեր… Գիտեինք, որ դեպի Երեւան ձգվում են զինվորական շարասյուներ ու հրապարակին հարող բազմաթիվ «գրպաններում»  կենտրոնացված են կարմիր բերետավորներ, ոստիկաններ: Դե, սադրիչների մասին էլ չեմ ասում։ Ոչ մեկիս մտքով չէր անցնի, որ ավազակային ոհմակի հրահանգով փետրվարի վերջին օրը մեր ծառայող զավակները, եղբայրներն ու որոշ քույրեր կներքաշվեն սեփական ժողովրդի դեմ սանձազերծված «պատերազմին» (գուցե չակերտները զուր եմ դնում): Առավոտյան ժամը հինգն անց տասը րոպեին, ոտքերս ծալվեցին, էլ չէին պահում: Գնացի տուն մի երկու-երեք ժամ հանգստանալու: Արթնացա զանգերի հեղեղից,- «Էդ անասունները հարձակվեցին, Մյասնիկյանի հրապարակում ենք»: Շտապ գնացի այնտեղ... »,- հիշում է Աշոտ Ադամյանը: Դրանից հետո տեղի ունեցավ ավելի սարսափելին: Հանրությունը ցնցվեց զոհերի մասին լուրից: Առնվազն տասը քաղաքացի:  

- Պարոն Ադամյան, տասը տարի շարունակ գարունը շատերի համար սկսվում էր մարտի երկուսից: Այսօր արդեն նրանք արձանագրում են, որ գարունը նորից մարտի մեկին է գալու: Կարո՞ղ ենք ասել, որ քաղաքացին ու պետությունը սկսել են ապաքինվել 2008 թվականի մարտի 1-ին ստացած վերքերից:

- Հիմա մենք իսկապես բռնել ենք ապաքինման ուղին, եւ հույս կա, որ գարունն, այնուամենայնիվ, գալիս է: Ինձ համար գարունը կգա այն օրը, երբ մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը: Հավատում եմ, որ այդպես էլ կլինի:

- Մարտի մեկի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե ենթարկվում է քաղաքական հետապնդումների: Ինչ կասե՞ք նրան:

- Էն «քաղաքական հալածյալին» ասելիքս կարճ է՝ կերածդ չես մարսելու: Ընդհատված կյանքերի համար դատապարտվելու ես ամենայն խստությամբ։ Իսկ որ հոխորտում է, բա ի՞նչ պիտի աներ, թե՞ կարծում եք կատարսիս է ապրելու, խոստովանի իր արածն ու կերածը: Ժողովրդից գողացված փողով՝ ժողովրդի դեմ... իմիջիայլոց, մի հոդված էլ դա է։

- Ձեր կարծիքով՝ ո՞րն այն դասը, որ պետք է քաղել մեր պատմության Մարտի 1 կոչվող ողբերգական էջից:

- Այն ժողովուրդը, որն արհամարհում կամ չի ճանաչում իր անցած ճանապարհը, ունակ չէ առաջընթացի։ Նա, ով կարծում է, թե առանց ջանք դնելու կհայտնվի դրախտում, տգետ է։ Մարտի մեկի դասը՝ դատապարտել կազմակերպիչներին ու դրանց կամակատարներին, որ այլեւս երբեք նման արհավիրք չապրենք։

- Այսօր քննարկվում է Երեւանում մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու հարցը: Կո՞ղմ եք դրան: Եվ որտեղ պետք է տեղադրվի այն, ըստ Ձեզ:

- Տանը պետք է որ պահպանված լինի իմ եւ մի խումբ երիտասարդների կողմից քաղաքապետարանին տարիներ առաջ ուղղված «Զոհերի հիշատակը հավերժացնելու» հուշարձան տեղադրելու պահանջագրի մերժման գրությունը։ Իհա՛րկե պետք է տեղադրվի: Իհա՛րկե Մյասնիկյան հրապարակում պիտի տեղադրվի: Պիտի տեղադրվեն նաեւ հուշատախտակներ այն վայրերում, որտեղ հրոսակների փամփուշտներից ընկան մեր ընկերները։

Տպել
4990 դիտում

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը