Գեղարքունիքում ոսկու հանքից գողությունն ավարտվել է սպանությամբ. 48-ամյա տղամարդուն այրել են

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 2013թ. փետրվարի 8-ին Վարդենիս քաղաքի բնակիչ, 48-ամյա Ն. Ե.-ի մահվան փաստով:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այդ օրը Ն. Ե.-ի դիակը այրվածքներով տեղափոխվել էր Վարդենիսի հիվանդանոց:

Երեկ՝ մարտի 2-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2012 թվականի դեկտեմբերի կեսերից մինչև 2013 թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Ն. Ե.-ն համաքաղաքացի՝ 35-ամյա Ս. Ս.-ի, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի բնակիչ, 43-ամյա Ա. Ն.-ի հետ Գեղարքունիքի մարզի «Գեո-Պրոմայնինգ-Գոլդ» ՍՊԸ պատկանող ոսկու հանքից ոսկի ստանալու նպատակով հանքանյութ են բերել Ն. Ե.-ի տուն:

2013թ. փետրվարի 7-ին Ն. Ե.-ն հերթական անգամ գնացել է ոսկու հանք, որտեղ վիճաբանություն է սկսվել Ս. Ս.-ի հետ, որի ընթացքում՝ ըստ ստացված օպերատիվ տվյալների, Ս. Ս.-ն բենզին է լցրել Ն. Ե.-ի և վառել, ինչի հետևանքով վերջինս այրվածքներից մահացել է:

Կայքի տեղեկություններով, փետրվարի 8-ին արհեստական դեպքի վայր ստեղծելու նպատակով Ս. Ս.-ն անհայտ մակնիշի ավտոմեքենան տարել, կանգնեցրել է Վարդենիս քաղաքի «Բոզեյ գոռներ» կոչվող տարածք, կարմիր գույնի մարզական համազգեստ է այրել, իբրև Ն. Ե.-ն բենզին է լցրել ավտոմեքենայի բենզաբաքը, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ և Ն. Ե.-ն դժբախտ դեպքի զոհ է դարձել:

Նշված տեղեկությունը ստացվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանների կատարած աշխատանքների արդյունքում: Չի բացառվում, որ հնարավոր է կատարվի դիակի արտաշիրմում:

Տպել
2418 դիտում

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Զորամասի հրամանատարի դրդմամբ մոտ 9 մլն դրամի հափշտակության մասին քրգործը 8 անձի մեղադրանքով դատարանում է

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կարապետյանը պատմել է, որ գերմանական անձագրով խնդիրներ չի ունենում

Երեւանում եւ մարզերում միայն այսօր 43.63 հա խոտածածկ տարածք է հրդեհվել

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին

Նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. կայացել է ԱԻՆ օպերատիվ խմբի առաջին նիստը

Բեյոնսեի կատարմամբ «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքի դիտումները ժամ առ ժամ ավելանում են (տեսանյութ)

Իջեւանում գործել է մի խումբ, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ. Սիփան Փաշինյան

Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետը՝ Հակոբ Արշակյանին

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 11.1%-ով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները համագործակցության ծրագիր են կնքել

Ադրբեջանցիները ժամանակին սպառնացել են ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանին

Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ

«Ես ճամփորդ դեսպան եմ». Պյոտր Սվիտալսկի

Հրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ

«Յուվեի» սկաուտները Երեւանում բացահայտել են «Բարսայի» տաղանդին. ուզում են գնել