Բացահայտվել է Երևանում կատարված 50-ամյա տղամարդու սպանության դեպքը. ձերբակալման որոշում է կայացվել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է  50-ամյա տղամարդու սպանության դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

Նախնական տվյալներով՝  2019 թվականի մարտի 4-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Զ.Սարկավագի փողոցի՝  1977թ. ծնված բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն փողոցի ՝ 1969 թվականին  ծնված բնակչի հետ,  որի ժամանակ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենով կրակոցներ է արձակել 50-ամյա տղամարդու ուղղությամբ, որի արդյունքում վերջինս ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Որոշում է կայացվել՝ 1977թ. ծնված բնակչին ձերբակալելու մասին: Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1361 դիտում

Հուլիսի 6-9-ը Տեսաչական մարմինը մայրաքաղաքի նախադպրոցական հաստատություններում իրականացրել է 40 մշտադիտարկում

Մեքենաների կեսգիշերային մրցավազք Երևանում. վարորդներից մեկը սթափ չի եղել (տեսանյութ)

Շենգավիթում կրկնակի կասեցման ենթարկված և խախտումներ արձանագրած տնտեսավարողները շտկել են խախտումները․ ԱԱՏՄ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ

Որպեսզի ստվերը նկատես եւ նվազեցնես՝ առաջին հերթին պետք է թափանցիկություն եւ հաշվետվողականություն ունենաս. պատգամավոր

Երևանը նոր «կանաչ բնակիչներ» ունի. բուսատեսակները միմյանց հաջորդելով կծաղկեն և քաղաքը միշտ կանաչ կլինի

Փրկարարները դադարեցրել են 30-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքները

Երկու ընկերությունների աշխատակազմը միացնելու ենք, որ ավելի մեծ ռեսուրս ունենանք․ Հայկ Եսայան

Ահազանգ է ստացվել «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբի տեղադրման մասին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Կապառոսը հետեւում է ՀՀ Գավաթի եզրափակչին

Բուժումն ավարտած և տուն վերադարձած Էլենը կաջակցի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին

Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

«Առինջ մոլում» գտնվող շինանյութերի, հագուստի և տնտեսական ապրանքների վաճառքի կետերում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Ժամանակավորապես կասեցվել է Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատանքը

ԱՀ նախագահն ընդունել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին

Հակոբ Արշակյանն ու Լին Թրեյսին քննարկել են ներդրումների ներգրավման հնարավորությունները

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Լարսը բաց է միայն բեռնատարների համար

72 և 48 ժամով կասեցվել է Ազատության պողոտայում գտնվող «Նոր Զովք»-ի և Շենգավիթի հրուշակեղենի արտադրամասի գործունությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

IDBank-ի և Idram-ի համատեղ հարթակում՝ մի շարք նոր առավելություններ