Շատերն էդ ջուրը մսխում են մի զարբից, ես դողում եմ ամեն կաթիլի վրա

04/03/2019 schedule18:20

Ըստ Լ.Ն. Տոլստոյի` լավ մարդիկ /որքան էլ հիմա տարօրինակ կամ անընդունելի թվա  մարդկանց նման կերպ բաժանելը/, այնուամենայնիվ, ուրեմն, լավ մարդիկ ապրում են ուրիշների զգացմունքներով և սեփական մտքերով` ի հակադրություն իրենց զգացմունքներով և ուրիշների մտքերով ապրող վատ մարդկանցից:

Սա, կարծես, աղերսվում է վաղեմի փիլիսոփայական ավանդույթին, համաձայն որի իր բնույթին հավատարիմ մարդը հենց մտածողության շնորհիվ է համապատասխան առաքինությունների հասնում /ըստ էության, կարելի է համարել` դառնում լավը/ և այդպիսով համապատասխանում իր կոչմանն ու դրանով արժանանում եթե ոչ անմիջապես երջանիկ լինելուն, ապա գոնե դրա իրավունքին` երջանկության հնարավորությանը: Բայց որքանո՞վ կապ ունի մարդու ռացիոնալ-քաղաքական կենդանի կոչումը մտածելու հետ: Քսաներորդ դարում գերմանացի հանրահահռչակ փիլիսոփա Հայդեգերը պնդում է, թե ռացիոնալ բանականության և մտածողության նույնացումը նշված ավանդույթի խոշորագույն սկանդալն է: Մյուս կողմից, գիտական համապատասխան հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղաքական լարման պայմաններում մարդիկ հակված են խուսափելու երկմտանքներից, առաջնորդվում են  առավելապես կանխակալ կարծիքներով և հավատի դիրքերում խրամատավորված ինքնության թելադրանքով: Մտածողությունն անբաժան է պարադոքսներից, չի հանգում հաշվարկների շրջանառվող եղանակներին, ուղղակիորեն չի համապատասխանում դրանց հրամայականներին` հարցի տակ դնելով դրանք: Ի տարբերություն դատողությանը` մտածողությունն անանձնական է սկզբունքորեն` վերանձնական, անդրանձնական: Եթե հավատարիմ մնանք երջանկությունը մտածողության վրա հիմնող ավանդությանը և մտածողության նկարագրված ըմբռնմանը, ապա կարելի է պնդել, որ երջանկությունը խարսխված է անանձնականությանը և պատահական չէ, որ ապրվում է որպես համընդգրկուն ներդաշնակություն, համընդհանրության հայտնության և գոյության ընդունելություն ամենայն արհավիրքով ու բերկրանքով հանդերձ: Անձնական  երջանկությունն այդ հայտնության ընծան է` կերպարանափոխող իրադարձության հետքին հիմնված:  

Գրող, արծաթագործ Լևոն Ջավախյան.

Կարծեմ Նիցշեն է ասել` «Երջանկությունը մի զգացում է, որ հատուկ է կանանց և կովերին»: Իսկ եթե ինձ եք հարցնում, ապա ծնված լինելը, կյանքն արդեն արդեն իսկ ամենամեծ երջանկությունն է: Կարող էինք, չէ՞, չծնվել, մեր ծնունդը մեզ պարգևեց մեր անհատականությունը, մնացյալը սոսկ դրա ածանցյալն է:  

Անձնական երջանկություն.

Ամեն կերպ ձգտում եմ խուսափել ձևակերպումներից: Ընդամենը կարող եմ իմ զգացումների մասին արտահայտել` երբ գիտակցում ես, որ դու ապրում ես, երբ մեխանիկորեն չես շնչում և արտաշնչում, կամ էլ անասունի նման ուղեղդ անջատած արածում, այլ կարևորում ես քո շունչը, քո գիտակցումը, քո ստեղծագործությունը, քո աշխատանքը: Կյանքը հրաշք է: Ես ձգտում եմ կյանքը վայելել մանրամասն: Իմ ստեղծագործությունը ամբողջովին ներբող է առ կյանքը: Սայաթ Նովան ասում է`«Հենց բան կուզիմ ասիլ, որ ամպերումը ձեն տա»: Ես էդ բանն եմ փնտրում ու երբ գտնում եմ, առավել ևս զգում եմ, որ ապրում եմ: Մի պատմվածք ունեմ, կոչվում է` «Մի բաժակ ջուր»: Շատերն էդ ջուրը մսխում են մի զարբից: Ես դողում եմ ամեն կաթիլի վրա` ջուրը կում առ կում եմ խմում: Եվ իսկապես, առօրյա կյանքում ջուրը հենց էդպես էլ խմում եմ` կում առ կում` դրանով ոչ միայն ջրի վայելքն եմ զգում, այլև կյանքի:

Մասնագիտական երջանկություն.

Երբ չեմ գրում, տրամադրությունս էն չի, խոտի զգացողություն եմ ունենում, դառնանում եմ, բայց էդ էլ է նորմալ, չես կարող անընդհատ պիկի վրա լինել, կյանքն ընթանում է սինուսոիդով, արանքը լրացնում ես այլ և այլ կենցաղային ու անձնական հարցեր լուծելով: Ա'յ, խտացած ապրում եմ, երբ ստեղծագործում եմ, երբ նպատակ եմ դնում և ստորոտից ելնում եմ դեպի վեր, դեպի Էվերեստը, դեպի գագաթը` Աստծուն տեսնելու: Առավել հենց էդ պահին եմ խտացված զգում կյանքի համը: Սրտիս զարկերն արագանում են, կուրծքս բարձրանում է, ինձ չի ճնշում մարմնիս ծանրությունը, ոտքերս գետնից կտրվում են, սավառնում եմ, ես գնում եմ մի այլ աշխարհ, որն ինձ չի ցավեցնում, ընդհակառակը` ուրախացնում է, քանզի ստեղծում եմ մի այլ երկիր, իմ երազանքների աշխարհը: Բայց դա անում եմ ոչ թե այդ ստեղծագործության համար, այլ կյանքս հարստացնելու համար, լավ ապրելու համար: Ես խղճում եմ այն ստեղծագործողներին, որ հանուն իրենց ստեղծածի ճանաչման և գնահատման պատրաստ են ամեն տեսակի նողկանքի` քծնանքի, շողոքորրթության, կաշառելու, ստորաքարշության, որպեսզի այն մրցանակի կամ մի բանի արժանանա: Ես դա չեմ հասկանում: Ես ինչ-որ բան ստեղծում եմ իմ անձը բարձրացնելու համար և ոչ թե այն գլխիս դնելու, խոնարհելու և թեկուզ իմ ստեղծածի առջև ստորանալու համար: Կարևորն ակունքն է, ես եմ, որից սկսվում է կյանքն ու մնացած բաները, այդ թվում` պատմվածքներս:

Հանրային երջանկություն.

Ոչ մի անգամ չեմ զգացել էդ երջանկությունը: Դրսի աշխարհը շատ դեպքերում ինձ դառնացնում է: Այդ պահերին գերադասում եմ ներս մտնել` այնտեղ, որտեղ միայն ես եմ: Վանո Սիրադեղյանն ասում էր` ես ով եղա, որ ինձ էդքան հերիք եղա:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Էդ հարցում Քաջ Նազարն ինձանից խելոք է: Նազարն ասում էր` «Աշխարհը սհենց էկել ա, սհենց էլ կգնա...»: Մարինա ջան, աշխարհի բոլոր մարգարեները` Հիսուսից, Բուդդայից, Մուհամեդից սկսած` չկարացին աշխարհը փոխել: Էստեղ կարևորը մեր փոխվելն ա: Դա էլ հո մեզանի՞ց է կախված: Մանավանդ մեզանից յուրաքանչյուրից է սկսվում աշխարհը, էլ չեմ ասում` տիեզերքը: 

Մարինա Բաղդագյուլյան

Տպել
2162 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին