Ունենք 7 հայկական լրատվամիջոցի լրագրող Բրյուսելում և երկու նյութ՝ հորինված Երևանում․ Աննա Հակոբյան

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձել է իր բրյուսլեյան այցի մասին հայակական մի քանի լրատվամիջոցների մեդիա մանիպուլյացիաներին։

«Բրյուսելի փողոցում քայլելիս ես ու Մարիամը դեմ դիմաց հանդիպեցինք Հայաստանի պատվիրակության կազմում Բելգիա ժամանած լրագրողների խմբին:

Նրանցից որևէ մեկը չհարցրեց՝ ինչու ենք եկել Բրյուսել եւ ում հաշվին, ինչպես և ինչ ենք արել օրվա ընթացքում և ում հաշվին: Հիմա տեսնում եմ, որ Երևանում երկու լրատվամիջոց, որոնք լրագրող չունեն Բրյուսելում, պատերազմում են, թե ով ում «հորինվածքի» հեղինակային իրավունքը պետք է հարգեր:

Ունենք 7 հայկական լրատվամիջոցի լրագրող Բրյուսելում և երկու նյութ՝ հորինված Երևանում: Սա մի թեմա է, որի մասին առաջիկայում անպայման կխոսենք:

Մինչ այդ, կարծում եմ, Բրուսելում իմ ու Մարիամի ծախսած գումարները կհասնեն 100 հազարավոր դոլարների, հայկական դիպկորպուսը կաթվածահար կլինի մեզ ուղեկցելով, պետբյուջեում ճեղք կառաջանա մեր քմահաճույքների բերումով և այս ամենը գաղտնի կպահվի հայ հանրությունից, բայց դա կարևոր չէ:

Բոլորին խնդրում եմ այդ լուրերից չնյարդայնանալ, համբերատար գտնվել, որովհետև սա շատ ավելի լուրջ թեմա է, քան կարող է թվալ, և ես անպայման կանդրադառնամ դրան», - ասված է Աննա Հակոբյանի Facebook-յան գրառման մեջ:

Տպել
5246 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան